27 Օգոստոս, Եշ
03/11/2023
Մարդ լինելը և հատկապես՝ քրիստոնյա իրական պատիվ ու փառք է, որ կարող մարդ ունենալ իր կյանքում։ Աստծու որդեգիր լինելը հոգին լիացնում է իրական ուրախությամբ: Իսկ նյութին և աշխարհին ծառայելը մարդուն զրկում է իրական պատվից: Ճշմարիտ և հավիտենական փառքը ձեռք է բերվում խոնարհությամբ, հնազանդությամբ, հեզությամբ, առատաձեռնությամբ և մերձավորին անձնուրաց ծառայելով: Քրիստոնյայի համար խորթ է «ի՞նչ կասեն մարդիկ» մտածումը, քանի որ իր գործունեության
02/11/2023
Մարդկանց կյանքում շատ են արտասվելու պատճառները: Դրանք կարող են լինել քահանայի մոտ չխոստովանած մեղքերը, որոնք ճնշում են խնդրո անձի մտքի, սրտի և հոգու վրա, ազգականի անակնկալ մահը, ընտանի կենդանու հիվանդությունը, բնության աղետների պատճառած վնասները և այլն: Անկեղծ արցունքները ոչ միայն ցավ են, այլ նաև ուժ, և հաստատ այդ կաթիլները բարձրանում են Երկինք, և Սուրբ Հոգի Աստված միջամտում է, մխիթարում այդ մարդկանց վշտացած սրտերը ու սրբում նրանց արցունքները:
01/11/2023
Քրիստոնյայի համար առաջնային խնդիր է իր հոգու փրկությունը։ Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք՝ փրկի՛ր քեզ և քո շուրջը հազարավորներ կփրկվեն: Իրապես, մարդը վերափոխվելով, անխուսափելիորեն փոխակերպում է իրեն շրջապատող աշխարհը, որի հետ նա շփվում է, իր հավատի կրակով սկսում է լուսավորել իր միջավայրը: Իսկ եթե այս ամենը տեղի չի ունենում, անհրաժեշտ է հիշել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով,
31/10/2023
«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները: Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր
30/10/2023
Երեխան վաղ տարիքից սպունգի նման կլանում է այն, ինչ տեսնում է իր ընտանիքում և միջավայրում, ուստի քրիստոնյա ծնողների և ուսուցիչների կարևորագույն պարտականություններից է երեխային աստիճանաբար ու սիրով մոտեցնել Երկնավոր Հորը և Նրա հետ հաղորդակցությունից բխող ուրախությանը: Թե՛ չափահասի և թե՛ երեխայի հոգին աղոթքի ծարավ ունի: Երբ այդ ծարավը հագեցնելու քայլեր են արվում, ապա չի ուշանում ուրախությունը. բոլորը՝ մեծ, թե փոքր, սկսում են վայելել Երկնավոր
29/10/2023
Մարդկանց մեծագույն Բարերարն է Աստված, Բարերար, ինչպիսին չի եղել և չի էլ լինի երբեք: Նա մարդուն արարել է ոչնչից և Իր անտեսանելի, ամենակարող ու առատաձեռն ձեռքով ամեն օր Իր արարածներին բազում բարիքներ է շնորհում: Այդ պատճառով ճշմարիտ քրիստոնյաների շուրթերից չեն պակասում փառաբանական աղոթքները և աստվածային անհուն սիրուն ուղղված սիրո քայլերը: Արագընթաց կյանքի հորձանուտում, մի կողմ թողնելով առօրյա հոգսերն ու խնդիրները, Քրիստոսի հետևորդները
28/10/2023
Հոկտեմբերիի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանին և նրա տիկնոջը՝ Սաթենիկ Հախնազարյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց,
27/10/2023
Արարիչ Աստծուն բնութագրող գլխավոր հատկանիշը սերն է: Սիրո առաքյալ Հովհաննեսն իր առաջին ընդհանրական նամակում կրկնակի անգամ ասել է՝ «Աստված սեր է» (Ա Հովհ․4:8;16): Ըստ սբ. Գրիգոր Աստվածաբանի՝ եթե որևէ մեկը քրիստոնյային հարցնի, թե ո՞ւմ է նա պաշտում, ապա կլսի հետևյալ պատասխանը՝ պաշտում եմ Աստծուն, Ով Սեր է: Արարիչ Աստված աշխարհն արարել է ոչ թե անհրաժեշտությունից, այլ սիրուց դրդված: Իր սիրուց ելնելով՝ Նա Իր արարածներին հնարավորություն է տվել