25 Հոկտեմբեր, Կիր
13/12/2022
- Երբ գտնես Քրիստոսին, ամեն ինչով կբավարարվես,- վստահեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Այլևս ոչինչ չես ուզում, հանդարտվում ես․․․ Դառնում ես ուրիշ մարդ։ Ամենուր, որտեղ Քրիստոսն է, այնտեղ ես նաև դու։ Դու ապրում ես աստղերի մեջ, անեզր տարածության մեջ, երկնքում ես լինում՝ հրեշտակների, սրբերի հետ և լինում ես երկրի վրա՝ մարդկանց, բույսերի, կենդանիների, ամեն ինչի հետ։ Մտնում ես այդ կենդանի միասնության մեջ․․․ Որտեղ կա սեր առ Քրիստոս, այնտեղ անհետանում
12/12/2022
Հարց 1․ Ի՞նչ է քրիստոնեական հավատքը: Խոստովանել, ճանաչել և հավատալ Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն որպես երեք Անձնավորություն, մեկ Էություն, մեկ Բնություն, մեկ Աստված և մեկ Աստվածություն, որ երևացող և աներևույթ արարածների Արարիչն է: Հարկ է նաև հավատալ Քրիստոսի մարդեղությանը՝ ըստ Հավատամքի տասներկու կետերի: Ինչպես սուրբ Ներսես Շնորհալին է նշում իր «Ընդհանրական նամակում»՝ հավատքը մեկ անուն, սակայն կրկնակի
10/12/2022
Այս օրենքների Գիրքը քո շուրթերից չհեռացնե՛ս, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպեսզի գիտենաս կատարել դրա մեջ բոլոր գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես (Հեսու Ա 8): «Երանելի է այն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի գնում, մեղավորների ճանապարհի
09/12/2022
Այսօր ուսանողուհիներ էին եկել և խնդրում էին ինձ. «Հա՛յր, աղոթեք, որ մենք քննությունները հանձնենք»: Իսկ ես նրանց պատասխանեցի. «Կաղոթեմ, որ դուք ողջախոհության քննությունները հանձնեք: Դա է ամենակարևորը: Դրանից հետո մնացածն էլ կարելի է իրենց տեղերը դասավորել»: Ճի՞շտ ասացի նրանց, թե՞ ոչ: Այո, եթե այսօր պատանիների դեմքին համեստություն, ողջախոհություն ես տեսնում, ապա դա մեծ բան է: Շա՜տ մեծ բան: Ի՜նչ դժբախտ, խեղված աղջիկներ են երբեմն
08/12/2022
Կյանքը բազմազան է, և այդ բազմազանությանը հաղորդ դառնալու տենչը շատ հաճախ մարդուն խառնաշփոթության մեջ է գցում. մարդ կորցնում է ինքն իրեն, սկսում է անտեսել այն, ինչ իր կյանքում առաջնահերթ, կարևոր ու հրատապ պետք է լիներ: Ընկղմվելով առօրյա կյանքի անդունդը՝ մարդը մոռացության է մատնում այն, որ երկրային կյանքը հավիտենական կյանքի նախապատրաստությունն է: Բանալով Աստվածաշունչը՝ տեղեկանում ենք, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, նյութական և հոգևոր
07/12/2022
- Հա՛յր, հոգևոր կյանքով ապրող աշխարհականները հոգնում են աշխատավայրում և երեկոյան տուն վերադառնալով, ի վիճակի չեն լինում երեկոյան աղոթքները կարդալու: Դրա պատճառով էլ տանջվում են: - Եթե նրանք ուշ երեկոյան հոգնած են տուն վերադառնում, ապա կարիք չկա հոգեկան տագնապով իրենց մաշելու: Պետք է նախանձախնդրությամբ ինքդ քեզ ասես. «Եթե չես կարող ամբողջությամբ կարդալ, ապա կեսը կամ մեկ երրորդը կարդա»: Եվ հաջորդ անգամ պետք է ջանալ շատ չհոգնել ցերեկը:
06/12/2022
- Չի՛ կարելի հուսահատվել,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Քանի որ վշտի մեջ հուսահատվածը կորցնում է կամքն ու ուժը։ Իսկ նա, ով հույս ունի, շարժվում է առաջ, որովհետև զգում է իր աղքատությունն ու ջանում է հարստանալ։ Ի՞նչ է անում աղքատը։ Եթե նա խելամիտ է, ապա պետք է հարստանալու միջոց փնտրի։ Թեև ես ինձ շատ տկար եմ զգում, հասկանում եմ, որ չեմ հասել այնքան բաղձալիին, միևնույն է, չեմ հուսահատվում։ Ինձ մխիթարում է այն, որ, ինչպես ձեզ ասացի, թևաթափ չեմ
03/12/2022
Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն (Սաղմ. ՃԺԸ 34)։ Եվ արդ, պատվենք Սուրբ Գիրքն ընթերցանությամբ, որը պատճառն է մեր բոլոր բարելավությունների. սիրով փափագենք Սուրբ Գրքի ուսումնասիրությունը և ընթերցելիս հոգանք երկու բանի մասին. նախ` որ հասկանանք ընթերցվածը, և երկրորդ` որ մտքում անմոռաց