17/06/2022
Ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի՝ երազ նշանակում է. 1. անհեթեթ, շփոթ, 2. երբեմն որոշ ու հետևողական պատկերներ ու գաղափարներ, որոնք երևում են քնած մարդուն և մնում նրա հիշողության մեջ արթնանալուց հետո, 3. անցյալի քաղցր հիշատակություն: Մարդիկ տեսնում են զանազան երազներ, սակայն տարբեր մոտեցումներ ունեն դրանց հանդեպ: Կան մարդիկ, որոնց համար երազները չունեն ո՛չ իմաստ և ո՛չ արժեք: Երկրորդ խմբի մարդիկ ընդունում են այն գաղափարը, թե
16/06/2022
- Կարևոր է մտնել Եկեղեցի, դրա մասը դառնալ։ Ինչպե՞ս,- հարցրեց հայր Պորֆիրիոսը։- Հարկավոր է միավորվել մերձավորներին՝ բոլորի ուրախություններով ու տխրություններով հանդերձ։ Ընդունենք նրանց որպես մեր հարազատների, աղոթենք բոլորի համար, սրտով ցավենք նրանց փրկության համար և մոռանանք ինքներս մեզ։ Նրանց համար անենք ամեն ինչ, ինչպես և Քրիստոս արեց մեզ համար։ Եկեղեցում մենք մեկ ընդհանուր ենք դառնում յուրաքանչյուր դժբախտի, տառապողի ու մեղավորի հետ։
15/06/2022
Հայ եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանապարհով անցած հոգևոր սպասավորները 1997 թ.-ից իրենց ծառայությունն են բերում նաև Հայոց բանակում: Իր ծառայությամբ հոգևորականը ջանում է նպաստել զինվորների հոգևոր-բարոյական որակների զարգացմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանն ու գիտակցված զինվորական կարգապահության ամրապնդմանը: Զինվորի համար հոգևորականի ներկայությունը բանակում հավատքի, բարեպաշտության և ծառայողական պարտականությունները
14/06/2022
«Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5։8)։ Երեսուն տարի շարունակ նեղություններով ու դժվարություններով ապրած մեկը հավիտենական քաղաքի խորքերից հիշում է իր հավատացյալներին, որոնց հոգիները կրթելու համար մեծ վիշտ էր կրել, և նրանց հանձնում է իր հավատարիմ աշակերտ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս խնամի ու իր խոսքերով օգնի նրանց: Հիսուս Քրիստոսի սիրով բռնկված
13/06/2022
Մարդու ողջ կյանքը՝ սովորությունները, բնավորությունը, պատասխանատվության զգացումը, դժվարություններին դիմակայելու կարողությունը, հայրենավեր և եկեղեցասեր լինելու հանգամանքը, պայմանավորված է մանկության տարիների դաստիարակությամբ։ Հոգու դաստիարակության համար ամենակարևոր ժամանակը վաղ մանկությունն է: Եկեղեցիներին կից հաստատված կիրակնօրյա դպրոցները քրիստոնեական դաստիարակությամբ ձգտում են երեխաներին հոգևոր ճիշտ ուղղվածություն տալ, դեռ
12/06/2022
Քրիստոնյայի համար հոգևոր կյանքի սկիզբը ինքնաճանաչողությամբ և ինքնամաքրմամբ դեպի Աստված ընթանալն է: Ըստ հայրաբանությամբ՝ քրիստոնյան նա չէ, ով հավատում է Փրկչի աշխարհ գալուն, հանուն մարդկության փրկության Նրա չարչարվելուն, խաչվելուն և հարություն առնելուն, քանի որ այդ ամենին դևերը ևս հավատում են և սարսափում (Հակոբ. 2:19), այլ քրիստոնյան նա է, ով տեսնում է իր մեղավորությունը, ինչի համար ցավում է և ջանում է ապաշխարությամբ դեպի Աստված ընթանալ:
12/06/2022
Դու ի սուրբս բնակեալ ես, գովեալդ Իսրայելի։ Ի քեզ յուսացան հարքն մեր, յուսացան ի քեզ և փրկեցեր զնոսա։ Դու ապրում ես սրբերի մեջ և գովերգվում Իսրայելում։ Քեզ վրա հույս դրին հայրերը մեր, հույս դրին Քեզ վրա, և Դու փրկեցիր նրանց (Սաղմոս 21։4, 5)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրն է։ Եղիան մարգարե էր, որ հրեաներին դատապարտում էր Ճշմարիտ Աստծուն մոռանալու և կուռքերին պաշտելու
11/06/2022
Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակցում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծու տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի: Մինչ Աստծու տուն մտնելը քրիստոնյան բացի ներքին պատրաստվածությունից, հոգ է տանում նաև արտաքինի վերաբերյալ՝ կարևորելով թե՛ ֆիզիկապես մաքուր լինելը և թե՛ համապատասխան հագուստը: