25/07/2022
Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը և սրբերի մասունքների կենարար զորությանը, ինչպես որ նշված է Աստվածաշնչում Եղիսե մարգարեի մասունքների վերաբերյալ (Դ Թագ. 13.21)։ Քրիստոնեական գրողներից մեկն ասում է, որ հոգու անմահության և մարդկային աճյունի խորհրդավորության նկատմամբ պատկառանքն ունի մի շատ զորավոր բարոյական ապացույց. դա մարդկանց ունեցած հարգանքն է գերեզմանների հանդեպ։ Օրինակ` անասունը չի մտահոգվում իր աճյունով։ Ի՞նչ նշանակություն
24/07/2022
Հուլիսի 24-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Երիտասարդ ուխտավորները տոնական Ս. Պատարագին մասնակցեցին Սաղմոսավանքում (13-րդ դ.): Ազգային ավանդությունն այս սրբավայրի մասին պատմում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը Արագած լեռան վրա ճգնելիս
23/07/2022
«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք» (Մատթեոս 5:12),- ասել է Քրիստոս: Այս աշխարհը մեզ բազմազան ուրախություններ է առաջարկում, սակայն մեր Տերը խոսում է այն ներքին, լուսավոր և հոգևոր ուրախության մասին, որ Աստված է պարգևում: Այդ ուրախությունը տևական է և ոչ ժամանակավոր, կախված չէ մարդու տրամադրությունից և ոչ էլ նյութական պայմաններից. «Մարմնականի մասին մտածելը մահ է պատճառում, մինչդեռ հոգեկանի մասին խորհելը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմեացիներ 8:6): Ուրախ
22/07/2022
Ձանձրույթ, թախիծ կամ տխրություն՝ դարաշրջանի վտանգավոր հիվանդություններ, որ ներքուստ ջլատում և քայքայում են մարդուն, եթե ժամանակին չկանխվի դրանց տարածումը: Եկեղեցու հայրերն իրենց խրատներում նշում են, որ մյուս կրքերի նման թախիծն ու ձանձրույթը նույնպես սարսափելի են հոգու համար: «Ձանձրույթը հոգու թուլացում է, մտքի հոգնություն: Ձանձրույթի ժամանակ է երևում հոգևոր կյանքում առաջադիմողը, և ոչինչ այնքան պսակների չի արժանացնում, ինչպես ձանձրույթի
21/07/2022
Դրախտում Ադամն ու Եվան պարուրված էին լուսեղեն զգեստներով, սակայն մեղանչումից հետո նրանց պարուրող լույսն անհետացավ, և նրանք տեսան, որ մերկ են: Մերկությունը ծածկելու համար առաջին մարդիկ, թզենու տերևներն իրար կարելով, գոգնոց շինեցին` իրենց մերկությունը ծածկելու համար (Ծննդ. 3.7): Այնուհետև Աստված կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց (Ծննդ. 3.21): Ծննդոց գրքի այս դրվագում երևում է զգեստի գործածության առաջին և բուն նպատակը` մերկությունը ծածկելը,
20/07/2022
Ողորմածությունն առաքինություններից մեծագույնն ու լուսավորն է՝ աստվածապատկեր մարդ էակին աստվածանման դարձնող, նրան դեպի երկնքի արքայություն առաջնորդող: «Ողորմածությունն արագաթև արծիվ է, երբ սիրով և գթասրտությամբ է արվում»,- ասում է Վ. Այգեկցին: Ուստի ողորմածությունը սիրո և գթասրտության հետ միասին կազմում է բոլոր բարիքների գլուխը: Մարդը ողորմության է մղվում մերձավորի հանդեպ սիրուց, քանի որ առանց սիրո և կարեկցանքի դժվար թե որևէ մեկը
19/07/2022
Արարչաստեղծ բնությունը տարվա բոլոր եղանակներին յուրահատուկ գեղեցկություն ունի, բայց ամառը մարդուն բացառիկ հնարավորություն է տալիս՝ հիանալու ողջ արարչագործությամբ: Ըստ հայրաբանության՝ Արարչին հնարավոր է ճանաչել Նրա արարչագործությամբ: Եթե մարդ ուշադրությամբ նայի անգամ ամենափոքրիկ դաշտային ծաղկին, ապա կբացահայտի արարչագործության հրաշքը: Ծաղիկները ոչ միայն մարդու կյանքն են զարդարում, այլև կարող են ներքուստ փոխել նրան՝ խաղաղեցնել,
18/07/2022
Ընկերներիցս մեկը որպես գաղտնիք պատմեց, որ շատ կոպիտ վերաբերմունքի է արժանացել խիստ կողմնորոշումներ ունեցող մարդկանց կողմից, որի արդյունքում խիստ նվաստացել ու վիրավորվել է և հոգեպես ընկճվել։ Հայր Պորֆիրիոսը հանգստացրեց նրան, ամեն ինչ իր տեղը դրեց՝ գործի դնելով իր միշտ հաջողված «հոգեկան ռենտգենը»։ Նա ասաց նրան․ «Դու լավ մարդ ես, շատ զգայուն, հանգիստ, դու Աստծու ոչխարներից ես։ Բայց երբ քեզ կոպիտ են վերաբերվում, ամփոփվում ես