25 Նոյեմբեր, Բշ
21/01/2021
«Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդ. 16. 8): Աբրահամի կինը՝ Սառան, արհամարհում էր իր աղախին Ագարին: Վշտահար Ագարը, տանտիրուհու անարգանքից հուզված, թողնում է իր գործն ու պարտականությունը և հեռանում անապատ: Երբ նա անապատում բոլորովին միայնակ էր մնացել, նրան մոտենում է Տիրոջ հրեշտակը և կոչ անում վերադառնալ ու անցնել իր պարտականություններին: Հրեշտակը Ագարի խիղճն «արթնացնում» է մի հարցադրմամբ, որը մենք իբրև բնաբան ենք ընտրել.
20/01/2021
- Ցավո՞ւմ է, հա՛յր: - Իսկ դու ի՞նչ ես կարծում: Եթե մինչ արևածագ չապրեմ, նշանակում է՝ ինձ համար մեծ օրը կգա՝ ո՛չ երեկո կլինի, ո՛չ առավոտ: Արևը թող ձեզ մնա(1): - Հա՛յր, երբ հոգոր առումով նախապատրաստված մարդու համար գալիս է այս աշխարհից հեռանալու ժամանակը, նա իրեն ինչպե՞ս է զգում: - Որտեղի՞ց իմանամ: - Ոչ ոք Ձեզ երբևէ չի՞ ասել: - «Մահվանից կյանք անցավ»(2),- մի՞թե այսպես ասված չէ: Նշանակում է, որ այս կյանքը մահ է, իսկ մահն անցում է դեպի ճշմարիտ
19/01/2021
7. Ձեզ այսուհետև հաւատացելոցդ՝ վէմ պատուակա՛ն. իսկ անհաւատիցն, վէ՛մն զոր անարգեցին շինօղքն. նա եղև գլուխ անկեան: Ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին Վեմ, իսկ անհավատներին՝ «Այն Վեմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղավ անկյունաքար»: Այնուհետև առաքյալը սկսում է համեմատություն անցկացնել երկու «կողմերի» միջև՝ մի կողմին հարգանք ու գովեստ մատուցելով իրենց հավատի համար, իսկ մյուս կողմին՝ պարսավելով իրենց անհավատության համար
18/01/2021
Անհատների, նրանց ընտանիքների և, ընդհանրապես, հասարակական ու ազգային կյանքում չէին ուշանա շրջադարձային դրական փոփոխությունները, եթե յուրաքանչյուր ոք ձգտեր հասնել ճշմարիտ միության: Իսկ ճշմարիտ միության հնարավոր է հասնել առ Աստված հավատի և Նրա հետ միավորյալ կյանքի միջոցով: Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդն արարվել է, որպեսզի իր Արարչի հետ միավորյալ երջանիկ կյանք ունենա: Աշխարհի Արարիչը, որպես Նախախնամող Հայր, հատուկ հոգատարություն
16/01/2021
- Հա՛յր, երբ լսում եմ մարդկային վշտերի մասին, ներսումս ասես ամեն ինչ սեղմվում է: Միգուցե դա թերահավատությունի՞ց է: - Տե՛ս՝ սեփական անձի համար անհանգստությունը թերահավատություն է, իսկ այլոց համար անհանգստությունը՝ կարեկցանք: Մարդկային ցավի հանդեպ ճշմարիտ կարեկցանքը ուղեկցվում է աղոթքով, իսկ դրան հաջորդում է աստվածային մխիթարությունը: Ուստի, աղոթիր որքան կարող ես, այնուհետև ամեն ինչ Աստծուն հանձնիր ու հանդարտվիր: Մի՞թե Աստված Իր արարածի
15/01/2021
Դուք ամենքդ էլ գիտեք, որ սկզբից ևեթ ձեզ ուղղված իմ մխիթարական խրատը եղել է բարեգործություն անելու հորդորը, որպեսզի դուք բարեպաշտության սերմը ցանեք ու այդկերպ երկնային պտուղներ հավաքեք: Իմացե՛ք, որ ամենքդ պետք է մեծահարուստի տան դռան առջև ընկած Ղազարոսի՛ն նմանվեք, և ո՛չ թե խստասիրտ ու ագահ այն մեծահարուստին, որը ոչինչ չուներ՝ կարիքավորներին տալու համար (հմմտ. Ղուկ. ԺԶ 19-20): Ձեզ օգտակար կլինի նաև Տաբիթային նմանվելն ու նրա պես մեծամեծ ողորմածություններ
14/01/2021
Սուրբ Կարապետ և Մկրտիչ Հովհաննեսը դեռևս իր մոր՝ Եղիսաբեթի որովայնում Սուրբ Հոգով լցվեց ու խայտալով՝ շարժվեց նրա արգանդում և երկրպագեց սուրբ Կույս Մարիամի արգանդում եղող Աստծո Բանին։ Եվ երբ Հովհաննեսի մոր՝ Եղիսաբեթի հղության ինը ամիսներն ու հինգ օրերը լրացան, նա Մարիամի՝ Հիսուսի մոր ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել նրան՝ ասելով․ «Ո՜վ դու, Մա՛յր երկնավոր Թագավորի ու Տաճա՛ր Աստծո Բանի, վե՛ր կաց, խաղաղությամբ գնա՛ քո տունը, քանի որ, ահա՜,
10/01/2021
«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։ (Հռոմ․ Ե 5) Սիրելի հավատավոր հայորդիներ, Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։ Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների