25 Նոյեմբեր, Բշ
09/02/2021
Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ և Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ: Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն
08/02/2021
Հայոց սուրբ հայրապետ Սահակ Մեծի վախճանից հետո Լուսավորչի սուրբ Աթոռի տեղապահությունը ստանձնում է Մեսրոպ վարդապետը: Սակայն միևնույն տարում վախճանվում է նաև Մեսրոպը և կաթողիկոսական իշխանությունը տրվում է մեծն Հովսեփին, որը Վայոց Ձոր աշխարհից էր, Հողոցմանց կոչվող գյուղից: Հովսեփը բանիմաց ու սուրբ մարդ էր՝ լի աստվածային հանճարով ու իմաստությամբ: Եվ մինչդեռ նրան կամենում էին կաթողիկոս ձեռնադրել, պարսից Հազկերտ արքան մեծ նեղությունների
06/02/2021
Պատկերագրության մեջ Սամսոնի պատկերներում մակերեսի ձևի միջոցով շեշտվում է այն փաստը, որ նա ուժեղ մարդ է: Սակայն կան և այնպիսի դեպքեր, երբ չափերի տարբերությունները չեն կարող բացատրվել և դրա ամենազարմանալի օրինակը կարելի է համարել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևմտյան ճակատի վրա փորագրված Քրիստոսի դիմապատկերը, որը փոքր է Գագիկի դիմապատկերից: Դա ակներևաբար սխալ է, մի սխալ, որը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ բոլոր դիմապատկերները փորագրվում
05/02/2021
9․ Այլ դուք ազգ էք ընտի՛րք, թագաւորութիւն, քահանայութիւն. ազգ սո՛ւրբ. ժողովուրդ սեպհական։ Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ։ Այսպիսի խոսքեր հրեա ժողովրդի մասին ասելը անպատշաճ կլիներ, քանի որ նրանք կուռքերի պաշտամունքին տրվելով՝ անդադար ուրանում ու հեռանում էին ճշմարիտ Աստծուց։ Նրանց մինչև իսկ մարգարեներն էլ «անհամերաշխ ազգ ու խստապարանոց ժողովուրդ» էին կոչում, ինչի մասին
04/02/2021
Հարուցյալներից առաջինը Չնայած որ Քրիստոսից առաջ եղել էին հարություն առած մարդիկ ինչպես Հին Կտակարանի, այնպես էլ Տիրոջ երկրային կյանքի ժամանակ (Գ Թագ. 17.17-22, Դ Թագ. 4.32-37, 13.21; Մատթ. 9.18-25, Մարկ. 5.35-42, Ղուկ. 7.11-15, 8.49-55, Հովհ. 11.43-44), սակայն Քրիստոսն է կոչվում հարուցյալներից անդրանիկը (Ա Կորնթ. 15.20, 23; Կող. 1.18), որովհետև մյուս հարուցյալները նորից մեռնելու էին, իսկ Քրիստոսի Հարությունը եղավ հավիտենական կյանքի համար մարդկանց ընդհանրական հարության օրինակը: Ընդհանրական
03/02/2021
Շատ հաճախ մարդիկ, իրենց վիճակից դժգոհ, ընկնում են վնասաբեր ու մահացու մի հիվանդության մեջ, որը կոչվում է նախանձ: Դժգոհության և նախանձի մեղքերի համար պարարտ հող է ստեղծվում, երբ մարդ սկսում է իրեն համեմատել մեկ ուրիշի հետ՝ կարծելով, թե իր խնդիրն ամենածանրն է, որ եթե դիմացինի փոխարեն ինքը լիներ, երջանիկ կլիներ: Սակայն այս կերպ մտածողը կողմնապահություն է ցուցաբերում, քանի որ տեսնում է տվյալ մարդու կյանքի մի կողմը միայն և չի նկատում նրա ներքին
02/02/2021
Սողոմոն Իմաստունը ժամանակը բաժանում էր կենցաղային գործերի կատարման համար, և այդ գործերից յուրաքանչյուրի համար պատշաճ ժամանակ էր սահմանում՝ ասելով. «Ամեն բանի ժամանակը կա և ամեն գործ ունի իր ժամանակը՝ ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (հմմտ. Ժող. Գ 1): Ես էլ, փոքր-ինչ փոփոխության ենթարկելով Իմաստունի խոսքն ու ձեզ փրկաբեր ավետիսը քարոզելով՝ ա՛յն կասեմ, որ կա ժամանակ՝ մեռնելու և ժամանակ՝ ծնվելու: Ի՞նչն է այս փոփոխված խոսքի տարբերությունն
01/02/2021
- Հա՛յր, ոսկրատանը կանթեղ վառո՞ւմ են: - Այո, դա նշանակում է ննջեցյալի համար զոհ մատուցել: Ննջեջյալի հոգու համար անգամ մեկ մոմ վառելն է մեծ օգուտ: Հանգուցյալներին պետք է հիշել և միշտ աղոթել նրանց համար: Չմոռանա՛նք նրանց հոգիների հանգստության համար աղոթել: Ամեն անգամ, երբ իմ խցում պատարագ է մատուցվում, ես հոգեհանգստյան կարգ եմ կատարում նաև այն բոլոր ննջեցյալների համար, որոնց անունները չեն հիշատակվել: Աթոսի մենաստաններում ուրբաթ երեկոյան