29 Ապրիլ, Դշ, Հինանց ԻԵ օր
05/10/2025
Քրիստոնյան իր ողջ կյանքի ընթացքում ջանում է ընթանալ Տիրոջ ուղենշած ճանապարհով՝ ձգտելով աստվածնմանության: Քրիստոսի հետևորդներն առաջին դարից ի վեր անձամբ չեն ճանաչել Քրիստոսին, բայց հնարավորություն են ունեցել կարդալ Նրա խոսքը Ավետարաններից, որ վկայել են Նրա ներկայությունն ու խոսքը վայելած առաքյալներն ու աշակերտները: Դարեր շարունակ յուրաքանչյուր քրիստոնյա հանդիպել է Քրիստոսին իր հոգևոր ճամփորդության ընթացքում, ճանաչել Նրան՝ ոչ
04/10/2025
Հավատի և քաջության ոգին կրող քրիստոնյան, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, չի թուլանում բնավ. «Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր: Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ և հավիտենական փառք է ապահովում մեզ համար» (Բ Կորնթ. 4:16-17): Ս. Հովհան Ոսկեբերանը սույն հատվածի մեկնության մեջ նշում է, որ առաքյալը, արտաքին մարդ ասելով, նկատի ունի մարմինը, իսկ ներքին մարդ ասելով՝ հոգին: Մարմնապես
03/10/2025
Մեզմէ ոեւէ մէկը կասկած պէտք չէ ունենայ թէ մի՛այն Աստուծոյ շնորհքով կրնանք փրկուիլ, եւ թէ «փրկութիւնը մեր արժանիքը չէ, այլ՝ Աստուծոյ պարգեւն է։ Մեր գործերով շահուած չէ անիկա, որպէսզի ոեւէ մէկը չպարծենայ» (Եփ 2.8-9)։ Օրէնքի գործադրութեամբ արդարանալ ուզողներուն, առաքեալը կըսէ. «Եթէ փորձէք Օրէնքի գործադրութեամբ արդարանալ՝ ա՛լ Քրիստոսի հետ ձեր կապը կտրած կըլլաք եւ զրկուած՝ անոր շնորհքէն» (Գղ 5.4 Հմմտ Հռ 3.24, Բ.Տմ 1.9, Տիտ 2.11, Ա.Պտ 1.13): Մենք
02/10/2025
Յուրաքանչյուր մարդ ծանոթ է իր ներքին ձայնին, որը կոչվում է նաև Աստծո ձայն և խիղճ: Աստծո ձայնը բնատուր բարոյական զգացողություն է, հոգու ուժ և բնական օրենք, որ գործում է ի փրկություն անձի: Այն, որպես օրենսդիր և արդար դատավոր, սովորեցնում է և դատում՝ հավանություն տալով կամ դատապարտելով մարդու մտքերը, խոսքերն ու արարքները: Շատոբրիանը «Քրիստոնեության հանճարը» գրքում նշում է, որ հոգու անմահության ապացույցներից մեկը խղճմտանքն է. «Յուրաքանչյուր
01/10/2025
Չարը ինչպէ՞ս կրցաւ խաբել Ադամն ու Եւան։ Վստահաբար մէկ անգամ անոնց հետ խօսելով չէր որ խաբեց զանոնք։ Չարը բազմիցս խօսած ըլլալու էր անոնց հետ։ Անկասկած որ անոնք ալ երկա՜ր ատեն մտածելէ ետք ծառին կապակցաբար Օձին ըսածներուն մասին, ի վերջոյ տեսան եւ համոզուեցան որ «ծառը աղէկ էր կերակուրի համար, եւ հաճելի՝ աչքերուն եւ փափաքելի իմաստուն ընելու համար» եւ ատոր պտուղէն առնելով կերան (Ծն 3.6)։ Ո՞վ է այն մարդը որ մէկ անգամէն մեղքի մը մէջ կիյնայ։
30/09/2025
Մեր հասարակության մեջ հաճախ զարմանում են, թե ինչու են մարդկային հասկացության մեջ բարի, բարոյական սահմանմամբ անձինք երբեմն դառնում դժբախտությունների, փորձությունների զոհ: Սակայն իրականությունը հասկանալու համար անհրաժեշտ է գիտակցել, որ բարոյականությունը և հոգևոր կյանքը թեև միահյուսված ու անբաժան են, այդուհանդերձ, մյուս կողմից` բարոյականությունը և հոգևորը տարբեր մակարդակներ ունեցող իրողություններ են: Այն անձինք, ովքեր չեն ապրում
29/09/2025
Այն ինչ որ մեր նախահայրն ու նախամայրը ըրին, բոլոր դարերուն բոլոր մարդիկը ըրին, եւ այսօր ալ կը շարունակեն նոյնը ընել։ Ի՞նչ էր այդ բանը։ Ե՛ւ Ադամ ե՛ւ Եւա երկուքն ալ իրենց մեղանչումին պատճառը ուրիշը նկատեցին։ Ադամ իր մեղանչումին պատճառը Եւան նկատեց (Ծն 3.12), իսկ Եւա զինք խաբելու գործողութիւնը օձին վերագրեց ըսելով. «Օձը զիս խաբեց եւ ես կերայ» (Ծն 3.13)։ Մարդ արարածին համար միշտ ուրի՛շն է յանցաւորը, միշտ ուրի՛շն է պատճառը, միշտ ուրի՛շն է մեղադրելին
27/09/2025
Հյուրասիրություն և օտարասիրություն. ինչքանո՞վ են տարբեր և ի՞նչ ընդհանրություններ ունեն: «Հյուրասիրություն» և «օտարասիրություն» բառերը ցույց են տալիս հյուրի, օտարի հանդեպ սիրո դրսևորման երևույթը: Հյուրասիրությունն արտահայտվում է նաև սիրալիրության զգացումով, կերակուր հրամցնելով: Այստեղից էլ հյուրասիրել բայը նշանակում է մեկին ուտելիք կամ ըմպելիք տրամադրելը, նրա հետ հաց կիսելը: Հյուրասիրությունը և օտարասիրությունը նույն