23/04/2024
- Հա՛յր, ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին կարգավորել իր գործերն ու հոգսերը, որպեսզի աղոթքի համար էլ ժամանակ ունենա: Ինչպիսի՞ հարաբերակցություն պիտի լինի աշխատանքի և աղոթքի միջև: - Սովորաբար կանայք չափ ու սահման չեն ունենում գործերում: Նրանք ուզում են իրենց գործերին ու հոգսերին նորերն ավելացնել: Մեծ սիրտ ունենալով՝ կանայք մեծ հաջողությամբ կարող էին իրենց հոգու «տնային տնտեսությունը» վարել, բայց դրա փոխարեն, նրանք իրենց սիրտը փուչ
22/04/2024
Աստվածաշունչը և հարստությունը թեման հանդիսանում է ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը: Սուրբ Գրքում հանդիպում ենք բազմաթիվ առակների, որոնք վերաբերում են հարստությանը, դրա ծագմանը, բարոյականությանը և օգտագործման խնդիրներին: Շատ դեպքերում հարստությունը դիտվում է որպես Աստծո օրհնություն, բայց միևնույն ժամանակ այն կարող է լինել գայթակղություն և իրենից հոգևոր վտանգ ներկայացնել: Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոս հաճախ անդրադառնում է հարստության
21/04/2024
Հինանց շրջանի երրորդ Կարմիր կիրակի օրը «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի, ապա մեկնեց ուխտագնացության Հովհաննավանք: Ավանդույթի համաձայն՝ Կարմիր կիրակի օրը այս սրբավայր է բերվում Մշո Ս. Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը: Ի թիվս այլ ուխտավորների՝ երիտասարդաց միության անդամները ևս հաղորդակից դարձան Ավետարանից բխող զորությանը: Ապա, վանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի
20/04/2024
Բարեգութ Աստված այնպես է դասավորել, որ այր ու կին այնպիսի սիրով են կապվում, որ նույնիսկ իրենց ծնողներին են թողնում: Եթե այդ սերը չլիներ, ապա մարդիկ չէին կարողանա սեփական ընտանիքը կազմել: Հենց որ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում (կամ վանական են դառնում)՝ ծնողների խնդիրն ավարտվում է: Դրանից հետո երեխաները ծնողներին միայն երկու բան են պարտական՝ մեծ հարգանք և այնքան սեր, որքան պետք է տածել ծնողների հանդեպ: Ես չեմ ասում, թե ամուսինն
19/04/2024
Մարդու կյանքում վերազարթոնք պարգևող կարևորագույն իրողություններից է աղոթքը: Ճիշտ մոտեցմամբ իրագործված աղոթքը վերականգնում, ուժ և զորություն է հաղորդում անհատին: Ավետարանում Հիսուսը հորդորում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աղոթքի վրա՝ այն դիտարկելով անհատի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բաղկացուցիչներից մեկը: Ինչպես ցամաքած ու թոշնած ծաղիկները, երբ ջուրը հեղվում է նրանց վրա, հառնում ու կրկին ծաղկում են, այդպես
18/04/2024
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի
17/04/2024
Մարդեղացյալ Աստվածորդու հիշյալ խոսքերն արդեն շուրջ երկու հազար և ավել տարիներ հնչում են Սուրբ Գրքի խորախորհուրդ էջերից` հասցեագրված աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա` Ինձ հետ « (Հայտն. 3:20): Հայտնության գրքում արձանագրված Տիրոջ խոսքերը, սակայն, պետք չէ բառացիորեն ընկալել: Տերն ամեն վայրկյան, առանց «հոգնելու»
16/04/2024
Սիրելի ընթերցող, ժամանակակից աշխարհում հարստության թեման դարձել է բուռն քննարկման առարկա, ուստի անհրաժեշտություն է առաջացել սուրբգրային տեսանկյունից դիտարկել, թե ինչ վերաբերմունք պետք է ունենա քրիստոնյան հարստությանը: Այդ պատճառով կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել հետևյալ կետերին․ Առաջին` հիշենք անիրավ տնտեսի առակը: Ուսումնասիրելով առակը՝ պետք է նշել, որ անիրավ տնտեսի առակում (Ղուկ 16:1-13) Տերն ամենևին չի քաջալերում լինել խարդախ,