26 Հոկտեմբեր, Բշ
10/03/2021
«Ինձ ցողի՛ր մշտիկով, որ սրբանամ, Լվա՛, որ ես ձյունից ավելի սպիտակ լինեմ» (Սաղմ. 50. 9): Մեծ պահքի Արևագալն իր հոգեշունչ երգերով նոր շունչ ու թարմություն է բերում մեր բարեպաշտական զգացումներին: Պարզ ու հոգեպարար բանաստեղծության միջոցով Շնորհալու քաղցրախոս քնարը դեպի աստվածային լույսն է բարձրացնում ամենքիս հոգիները, որոնք ձերբազատվում են երկրավոր ծանրությունից և ստորաքարշ հակումներից: Երանի՜ թե հոգեկան հափշտակության այդ վերամբարձ
08/03/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով: Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում։ Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին
07/03/2021
«Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»։ «Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16։9)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ հայտնի է տնտեսի կիրակի անվամբ։ Անիրավ տնտեսի առակը, որ պատմում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, հուշում
06/03/2021
Թեիզմ, դեիզմ և անթրոպոմորֆիզմ Մարգարեների տեսիլքներում Աստված հայտնվում է տարբեր կերպարանքներով, բայց իրականում Աստված հոգի է, ազատ մարդակերպական ձևերից: Աստծո հայտնվելը մարգարեներին այսպիսի ձևերով մեկ նպատակ ուներ` հասկացված լինել աստվածայինի համեմատ սահմանափակ բանականություն և տրամաբանություն ունեցող մարդկանց համար: Օրինակ`Հին Կտակարանում տեսնում ենք Ծննդոցի հեղինակի ոճը պատմություն պատմելու մեջ: Դրախտում լսվում է քայլող Աստծո
03/03/2021
- Հա՛յր, ինձ զարմացնում է այն փաստը, որ երեխաները հասկանում են Սաղմոսարանն ու ուզում են այն կարդալ: - Սաղմոսների գիրքը յուրաքանչյուր տարիքի էլ հարմար է: Այն կարող է երեխաներին ավելի դուր գալ, քան ինձ ու քեզ: Սաղմոսներն Աստծուց են ներշնչված, գրվել են Աստծու լույսով, ուստի և այդքան խորն ու զորեղ մտքերն են պարունակում: Եթե բոլոր աստվածաբաններին ու բանասերներին հավաքես, նման բովանդակությամբ անգամ մեկ սաղմոս չեն գրի: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ բան
02/03/2021
Ահա Մեծ պահքի ընթացքի մեջ ենք, որը մեզ տալիս է հոգևոր խորհրդածության նոր հնարավորություն Աստծուն մոտենալու, Ում լուսափայլ հաղորդակցությունը ներթափանցում է մեր մեջ և մարդու էությունը լցնում կենսախինդ կյանքով: Հարկ է վերհիշել, որ կյանքի կարևորագույն ելակետային հանգրվաններից են մարդու հոգևոր վերածնունդն ու հոգևոր կատարյալ հասակին հասնելու առհավատչյան: Այն հարթ ու հեշտ ճանապարհ չէ: Դրա համար բազմաթիվ քրիստոնյաներ սահմանափակվում են պարզապես
01/03/2021
10․ Որք երբեմն չժողովուրդ, բայց արդ ժողովո՛ւրդ Աստուծոյ. որք չողորմեալք, այժմ ողորմութի՛ւն գտէք։ Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծո ժողովուրդն եք. դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք: Կամենալով իրենց բազում անարժան գործերն ու ամբարշտությունները մատնանշելով՝ հանդիմանել Աստծու հանդեպ ապերախտ գտնված հրեա ժողովրդին, Օսէ մարգարեն մի օրինակ է բերում, ըստ որի՝ երկու պոռնիկ կանայք են լինում, որոնցից ծնվածներն
28/02/2021
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։ Այս արդար որոշման դեմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկվեցին հայորդիների ջարդ ու կոտորած: Սումգայիթյան ոճրագործությունների