06/01/2021
Հունվարի 6-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ մատուցեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Սրբազան Հորը որպես ընթերականներ սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը և Տ. Եսայի քահանա Արթենյանը: Հընթացս Ս. Պատարագի՝ Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական
06/01/2021
Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու բարեմաղթանքները հղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան կենդանարար ավետիսը: Ս.
05/01/2021
Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, «Այսօր տօն է սուրբ ծննդեան… Տեառն մերոյ եւ յայտնութեան». Սուրբ Ծննդյան այս քաղցրալուր ու հոգեզմայլ շարականն է այսօր հնչում յուրաքանչյուրիս հոգում, և ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս այս լույսի, հույսի, հրաշքի ու սիրո տոնի կապակցությամբ: Այսօր մեր Երկանավոր Հայրը, Մայր եկեղեցու շուրթերով, մեզ մեծ ավետիս ու հրավեր է ուղարկում՝ այցելելու բեթղեհեմյան քարայր ու սեփական աչքերով
05/01/2021
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ» Սիրելի՛ հավատավոր զավակներ, Մեր օրհնությունն ենք բերում ձեզ՝ Տիրոջ հրաշափառ Սուրբ Ծննդյան և Ամանորի հոգենորոգ տոների առթիվ: Հիսուսի Քրիստոսի Սուրբ Ծնունդով վերստին ականատեսն ենք մարդեղության խորին խորհրդին և ուխտավորներն ենք Բեթղեհեմյան աստղալույսով օծուն սուրբ մսուրի, «յորմէ ծագեաց լոյս կենդանի ի փրկութիւն տիեզերաց»: Այս օրերին ողջ քրիստոնյա աշխարհը հոգեզվարթ շարականներով
05/01/2021
Սուրբ Դանիել մարգարեն մեկն է աստվածաշնչյան այն մարգարեներից, ում անունով կա Աստվածաշնչի մաս կազմող գիրք: Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից և չորս մեծ մարգարեներից մեկն է: Ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում: Դանիելն ու նրա երեք ընկերները՝ Անանիան, Ազարիան և Միսայելը, այն հրեաներից էին, ովքեր 597թ-ին գերի էին տարվել Բաբելոն: Այս չորսն էլ պատկանում էին հրեա արքայական ու իշխանական տներին և այն երիտասարդներից էին, ովքեր ընտրվել էին քաղդեացիների
03/01/2021
«Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը» (Ղուկ. 22:26): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Փա՜ռք և գոհություն Ամենախնամ Տիրոջը նոր տարվա, հերթական բացվող օրվա և օրհնաբեր կիրակիի համար: «Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով»,- խրատում է սուրբ Պողոս առաքյալը և մաղթանքս է, որպեսզի անկախ ամեն ինչից, անկախ փորձությունների ու դժվարությունների
01/01/2021
Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ (Սաղմոս 118։5)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Նոր տարվա առաջին օրն է, և այսօր հնչում են այս տարվա սպասելիքների հետ կապված բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ։ Մարդիկ իրենց մաղթանքներով ցանկանում են մոռանալ անցյալ տարվա տխրալից իրադարձությունները և առաջ նայել, ցանկանում են համոզված լինել, որ առջևում նման դժբախտություն չի պատահի մեր երկրի ու
31/12/2020
Սիրելի զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրո Մեր ողջույնը, աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական