18 Հունիս, Եշ, Պահք
02/01/2021
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14)։ Ղուկաս Ավետարանիչը, որն իր պատմությունը գրելուց առաջ բարեխղճորեն քննել և ուսումնասիրել է Նազովրեցի Հիսուսի ամբողջ կյանքը (Ղուկ. Ա 1-3), հիացումով է արձանագրել Նրա կյանքի վսեմ ու աստվածային նպատակը, որը եղել է միայն մարդկության համար իրական խաղաղություն ապահովելը, այնպիսի՛ մի խաղաղություն, որպիսին ոչ ոք չկարողացավ տալ աշխարհին։ Եվ
01/01/2021
Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ (Սաղմոս 118։5)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Նոր տարվա առաջին օրն է, և այսօր հնչում են այս տարվա սպասելիքների հետ կապված բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ։ Մարդիկ իրենց մաղթանքներով ցանկանում են մոռանալ անցյալ տարվա տխրալից իրադարձությունները և առաջ նայել, ցանկանում են համոզված լինել, որ առջևում նման դժբախտություն չի պատահի մեր երկրի ու
31/12/2020
Սիրելի զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրո Մեր ողջույնը, աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական
31/12/2020
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարի՛մ զավակներ, Մեզանից շատերն այսօր շտապում են վայրկյան առաջ փակել 2020-ի վերջին էջն ու դրա իրավունքն ունեն: Ես այսօր մտովի հետ եմ դառնում՝ թերթելով անցնող տարվա էջերը և տեսածս ամենաիսկական աղետ ու ողբերգություն է՝ հայ ազգիս պատուհասած. սուտ, կեղծիք, վախ, տագնապ, վտանգ, անորոշություն, ատելություն, անքուն գիշերներ ու մոլորյալ ժողովուրդ՝ սարսափելի կորուստների առջև շվարած: Ձեզ պես ես էլ շտապում եմ փակել
30/12/2020
Ամանորը պարզապես Նոր տարի չէ, այն իր մեջ նոր սկիզբ է պարունակում, որ կապված է համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ իրադարձության՝ Աստվածորդու մարդացման հետ: Այդ է պատճառը, որ եկեղեցական տոնացույցի համաձայն՝ դեկտեմբերի 30-ից սկսվում է պահեցողության շրջան, որ նախորդում է բոլոր տոների սկիզբը համարվող տոնին՝ Սուրբ Ծննդյանը: Պահքի յուրաքանչյուր օրը աղոթքի, ապաշխարության, հոգու փրկության համար կատարված մի քայլ է, որ առաջնորդում
29/12/2020
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը հոգևոր դասի և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների ջանքերով զարդարվեց տոնի խորհրդանիշ Ս. Ծննդյան մսուրով: Ժամանակի լրումին՝ մի խաղաղ ու սուրբ գիշեր, երբ ծնվեց աշխարհի Փրկիչը, Սուրբ Կույսը մանկանը, խանձարարուրի մեջ փաթաթելով, դրեց մսուրի մեջ, որ աստվածահայտնության հրաշալի խորհուրդն ունի: Մսուրը թեև փոքրիկ էր ու նեղ,
27/12/2020
«Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղուկ. 19:26): Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ, Հավիտյանս օրհնյալ և փառավորյալ Տեր Հիսուս Քրիստոսի թույլատու կամքով Հայոց աշխարհն ու հայ ժողովուրդն այսօր անցնում է մի լրջագույն փորձության բովով, որը հաղթահարելու և որից ավելի մաքրված ու թրծված դուրս գալու համար մեզնից հստակ ջանքեր ու գործելու հաստատակամություն է պահանջվում:
26/12/2020
6. Քանզի կայ իսկ ի գրի եթէ. Ահաւասիկ դնեմ ի Սիոն վէ՛մ ընտիր, գլուխ անկեան պատուակա՛ն, և որ ի նա հաւատասցէ՝ մի՛ ամաչեսցէ։ Քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասի՛կ, ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»։ Վեմին վերաբերող պատվական (թանկագին) կոչման առնչությամբ նախորդիվ մեր ասած խոսքերը բավական են, ուստի և ավելորդ է կրկնաբանությամբ երկարել խոսքը, քանի որ, մանավանդ, անփոփոխ է մեր տեսակետը այն