26 Հոկտեմբեր, Բշ
24/01/2021
«Մեծ են հաւատք քո, եղիցի քեզ՝ որպէս և կամիս»։ «Մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես» (Մատթեոս 15։28)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ. Հովհաննեսի Ավետարանում ներկայացվում է, թե ինչպես ծովի վրայով քայլելով Իր աշակերտների մոտ է գալիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Աշակերտները զարմանում են, երբ տեսնում են Քրիստոսին ծովի վրա քայլելիս։ Մատթեոսի Ավետարանում Պետրոս առաքյալը խնդրում է Նրան, որ ինքն էլ քայլի։ Նա, փոխանակ
23/01/2021
Մարդու Որդին Ստեփանոս նախասարկավագը, իր քարկոծումից առաջ հայտարարեց, որ տեսնում է երկինքը բացված և մարդու Որդուն` կանգնած Աստծո աջ կողմում (Գործք 7.55): Զարմանալի է, որ առաքյալներն իրենք երբեք այդպես չեն կոչել Քրիստոսին, և Ավետարաններում էլ ոչ ոք Քրիստոսից բացի չօգտագործեց մարդու Որդի արտահայտությունը: Սա բացատրվում է նրանով, որ Ստեփանոսի հոգևոր հայացքի առջև Քրիստոս ներկայացել է այնպես, ինչպես Դանիել մարգարեի տեսիլքում (Դան. 7.13): Ստեփանոսը
20/01/2021
- Ցավո՞ւմ է, հա՛յր: - Իսկ դու ի՞նչ ես կարծում: Եթե մինչ արևածագ չապրեմ, նշանակում է՝ ինձ համար մեծ օրը կգա՝ ո՛չ երեկո կլինի, ո՛չ առավոտ: Արևը թող ձեզ մնա(1): - Հա՛յր, երբ հոգոր առումով նախապատրաստված մարդու համար գալիս է այս աշխարհից հեռանալու ժամանակը, նա իրեն ինչպե՞ս է զգում: - Որտեղի՞ց իմանամ: - Ոչ ոք Ձեզ երբևէ չի՞ ասել: - «Մահվանից կյանք անցավ»(2),- մի՞թե այսպես ասված չէ: Նշանակում է, որ այս կյանքը մահ է, իսկ մահն անցում է դեպի ճշմարիտ
19/01/2021
7. Ձեզ այսուհետև հաւատացելոցդ՝ վէմ պատուակա՛ն. իսկ անհաւատիցն, վէ՛մն զոր անարգեցին շինօղքն. նա եղև գլուխ անկեան: Ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին Վեմ, իսկ անհավատներին՝ «Այն Վեմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղավ անկյունաքար»: Այնուհետև առաքյալը սկսում է համեմատություն անցկացնել երկու «կողմերի» միջև՝ մի կողմին հարգանք ու գովեստ մատուցելով իրենց հավատի համար, իսկ մյուս կողմին՝ պարսավելով իրենց անհավատության համար
18/01/2021
Անհատների, նրանց ընտանիքների և, ընդհանրապես, հասարակական ու ազգային կյանքում չէին ուշանա շրջադարձային դրական փոփոխությունները, եթե յուրաքանչյուր ոք ձգտեր հասնել ճշմարիտ միության: Իսկ ճշմարիտ միության հնարավոր է հասնել առ Աստված հավատի և Նրա հետ միավորյալ կյանքի միջոցով: Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդն արարվել է, որպեսզի իր Արարչի հետ միավորյալ երջանիկ կյանք ունենա: Աշխարհի Արարիչը, որպես Նախախնամող Հայր, հատուկ հոգատարություն
17/01/2021
«Պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից» (Ա Տիմ. 1:5): Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Սուրբ Պողոս առաքյալն այսօր մեզ մղում է խոսելու սիրուց: Կհամաձայնեք հավանաբար, եթե ասեմ, որ սերն ամենասքանչելի, ամենաջերմ ու ամենաապրեցնող զգացմունքն է, որ տրված է մարդուն: Թվում է, թե ամեն ինչ պարզ է ու հասկանալի, մենք ամեն ինչ գիտենք սիրո մասին. չէ՞ որ շատերս, ծնված օրվանից, շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով,
16/01/2021
- Հա՛յր, երբ լսում եմ մարդկային վշտերի մասին, ներսումս ասես ամեն ինչ սեղմվում է: Միգուցե դա թերահավատությունի՞ց է: - Տե՛ս՝ սեփական անձի համար անհանգստությունը թերահավատություն է, իսկ այլոց համար անհանգստությունը՝ կարեկցանք: Մարդկային ցավի հանդեպ ճշմարիտ կարեկցանքը ուղեկցվում է աղոթքով, իսկ դրան հաջորդում է աստվածային մխիթարությունը: Ուստի, աղոթիր որքան կարող ես, այնուհետև ամեն ինչ Աստծուն հանձնիր ու հանդարտվիր: Մի՞թե Աստված Իր արարածի
13/01/2021
«Աստուած զնա առաւել բարձրացոյց, և շնորհեաց նմա անուն՝ որ ի վեր է քան զամենայն անուն»։ «Աստված Նրան առավել բարձրացրեց և Նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն» (Փիլիպեցիներ 2։9)։ Սիրելի՛ քրիստոնյա հայորդիներ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը։ Հիսուսի ծննդից ութ օր հետո Մարիամն ու Հովսեփը տարան Նրան թլփատելու և անունը դրեցին Հիսուս Քրիստոս՝ Օծյալ