13/12/2020
«Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա» (Ղուկ. 17:1): Սիրելի՛ բարեպաշտ քույրեր և եղբայրներ, 2019թ.-ի վերջերից աշխարհին պատուհասած կորոնավարակի դեմ արդյունավետ պայքար վարելու համար գիտնականները փորձում էին գտնել «զրոյական պացիենտ»-ին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք, հնարավոր է, առաջինն էին հիվանդացել և տարածել վարակը: Դա գիտնականներին կօգներ որոշել, թե երբ, ինչպես և ինչու է համավարակն սկսվել: Ինչն էլ, իր
12/12/2020
Ազատում մեղքերից Շատ մարդիկ այսօր տանջվում, դատապարտվում են իրենց խղճի կողմից երբեմն գործած մեղքերի և հանցանքների համար: Դավիթ թագավորի օրինակը կարող է նրանց ուղղություն ցույց տալ: Դավիթն իր ամբողջ կյանքն ապրել է սրբությամբ և եղել Աստծո արդար: Նա համարվում է նաև Քրիստոսի նախօրինակը` իբրև հաղթող և բարի հովիվ: Քրիստոս ըստ մարմնի սերում է Դավթի սերնդից (Մատթ. 1.1): Սակայն մի ծանր մեղք Դավիթ թագավորին կարող էր զրկել այդ արդարությունից, եթե չլիներ
10/12/2020
Պատկերագրության մեջ «Զաքարիայի ավետումը» սյուժետային նկարի հանդիպում ենք Էջմիածնի ավետարանի (ձեռ. №229) ձեռագրի վերջում (թերթ 228ա): Զաքարիայի ավետումը ներկայացված է տաճարում, որի սյուներն ու ոսկյա կամարը զարդարված են թանկարժեք քարերով: Զաքարիայի հագին քահանայապետերին հատուկ շքեղ զգեստ է, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում (Ելք 28:4-39)՝ խույրը, վակասը, որ միացած է երիզներով «ի վերայ երկոցունց կողմանց», բոժոժներով եզերված պատմուճանը՝
09/12/2020
«Արթուն կացէք և աղօթս արարէք»: «Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք» (Մատթեոս 26:41): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է «Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից» տոնը, որն ուրախության և հուսադրության մեծ օր է և առիթ: Հուսադրության, որովհետև, ինչպես գիտենք, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողները՝ Աննան և Հովակիմը, երկար ժամանակ երեխա չէին ունենում և Աստծուն աղոթում էին
08/12/2020
Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական
06/12/2020
«Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ» (Ղուկ. 14:15): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այս խոսքերն արտասանեց Քրիստոսի սեղանակիցներից մեկն այն բանից հետո, երբ Տեր Հիսուս Իրեն ճաշի հրավիրած տանտիրոջն ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն
04/12/2020
«Մարդկանցից ո՞վ կարող է ճանաչել մարդու խորհուրդները, եթե ոչ նույն ինքը՝ մարդու հոգին, որ նրա մեջ է» (Ա Կորնթ. 2:11): Ըստ Տիրոջ խոսքի՝ մարդուն հատուկ է հոգու այնպիսի խորություն, որի մեջ դիմացինը չի կարող խորամուխ լինել, ուստի որևէ անձի մասին կարծիքը կարող է մակերեսային լինել: Այսինքն՝ հնարավոր է մարդուն տարբեր տեսանկյուններից բնութագրել, բայց խորությամբ նրան ճանաչելու հնարավորությունը տրված է միայն իրեն, եթե, իհարկե, մարդը ցանկանում է
03/12/2020
Նմանություն Կայենին Մեզ համար խրատական է Կայենի և Աբելի պատմությունը: Աստված ընդունեց Աբելի ընծան, որովհետև նա իր ունեցած ամենալավն էր ընծայել, մինչդեռ Կայենը տվել էր խոտանը, այն, ինչն իրեն քիչ էր պետք (Ծննդ. 4.3-7): Ցավոք, մենք հաճախ այսպես ենք Աստծուն ընծայում մեր սրտերը կամ էլ ժամանակը: Մեր ողջ ժամանակը տրամադրում ենք մեր մարմի խնդիրները լուծելուն կամ մարմնի հանգիստը կազմակերպելուն և Աստծուն հիշում ենք կամ եկեղեցի ենք այցելում այն ժամանակ,