26 Հոկտեմբեր, Բշ
26/11/2020
Աստված մարդուն կյանք է պարգևել, որպեսզի դեռևս երկրի վրա հոգևոր ուրախություն ապրելով՝ հաղորդակից դառնա աստվածային փառքին և աստվածահաճո կյանք ապրելով՝ հավիտենական կյանքին արժանանա: Սակայն հավիտենության համար արարված մարդը, շատ հաճախ հոգ չտանելով իր փրկության մասին, ջանում է ձեռք բերել հնարավոր բոլոր գանձերը, բացի հավիտենական գանձերից: Չգնահատելով իր անմահ հոգին՝ նա ձգտում է այն ամենին, ինչը հավիտենության մեջ ոչ մի արժեք չունի: Մարդը մշտապես
25/11/2020
Աստվածասերները, նախ և առաջ, պետք է ուղղադավան հավատք ունենան՝ ըստ Սուրբ Գրքում սուրբ հայրերի կողմից գրի առնված խրատների, քանի որ բոլոր հոգևոր բարիքների հիմքը ճշմարիտ Աստծու և Քրիստոսի տնօրինության դավանությունն է, որի միջոցով փրկվեցինք մենք՝ ամենքս: Իսկ դրանից հետո միայն անհրաժեշտ է «հոգ տանել» աղոթքների մասին: Մենք էլ պարտավորված ենք, ձեր մեծափափագ խնդրանքին ի պատասխան, սուրբ և հոգեկիր մարդկանց սահմանած ճշմարտությունները ձեզ ներկայացնելու,
23/11/2020
Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, զինվորականներ և բազում հավատացյալ հայորդիներ։ Հոգևոր
22/11/2020
«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։ «Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի»։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Այսօր Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հայտարարված է Արցախյան այս պատերազմում նահատակված զինվորների հիշատակի օր։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերում կմատուցվի սուրբ պատարագ՝ ի հիշատակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորականների հոգիների հանգստության։ Այս օրերին
21/11/2020
«Հավերժական օրհնությամբ միշտ պսակենք քեզ քո նվիրական տաճարի սրբավայրի մեջ, և քո մաղթանքների լայնատարած թևերի պահպանությանն ապավինելով, մեր ձեռքերը կտարածենք դրա մեջ, և աներկբա հույսով կհավատանք՝ թե պիտի փրկվենք» (Սբ. Գ. Նարեկացի): Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Այսօր մեզ եկեղեցի բերողը մի անուշիկ մանկիկ է՝ երեքամյա Սուրբ Մարիամ Աստվածածինը, որ մեզ եկեղեցի է առաջնորդել՝ նշելու իր՝ տաճարին ընծայման տոնը: Սա մի գողտրիկ ու
19/11/2020
Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Արցախից տեղահանված ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։ Արցախցիների հետ հանդիպումը սկսվեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների
19/11/2020
- Հա՛յր, մի անգամ ասացիք, որ «աղոթական բրիգադ» ենք կազմելու: Այդ ե՞րբ է լինելու: - Ձեզնից է կախված… Հաջորդ անգամ կտեսնենք ձեր աստիճանն ու ըստ այդմ… հոգևոր «աղոթական բրիգադ» կկազմենք: Եթե աղոթքը կարեկցանքով արվի, գիտե՞ք, թե ինչպիսի զորություն կունենա: Դուք կաղոթեք աշխարհի կարիքների համար, և այն մարդիկ, որ այդ պահին Աստծուց օգնություն կխնդրեն և ձեզ հետ նույն հաճախության վրա կգտնվեն, Նրանից օգնություն կստանան: Ես զգում եմ
18/11/2020
Աստված երբեք չի մերժում անկեղծ սրտով ու հավատով Իրեն ուղղված աղոթքները, իսկ եթե խնդրվածքներն անպատասխան է թողնում, ապա տալիս է խնդրվածից ավելին: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստծու կողմից ընտրված անոթը՝ Ս. Պողոս առաքյալը, խնդրեց Աստծուն, որ իրենից հեռացնի փշի նման ծակող հիվանդությունը, բայց Տերը, նրա խնդրանքն անկատար թողնելով, այնպիսի զորություն շնորհեց նրան, որ առաքյալին ամրացրեց մի շարք փորձությունների դեմ և հնարավորություն տվեց իրագործելու