26 Հոկտեմբեր, Բշ
06/12/2020
«Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ» (Ղուկ. 14:15): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այս խոսքերն արտասանեց Քրիստոսի սեղանակիցներից մեկն այն բանից հետո, երբ Տեր Հիսուս Իրեն ճաշի հրավիրած տանտիրոջն ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն
04/12/2020
«Մարդկանցից ո՞վ կարող է ճանաչել մարդու խորհուրդները, եթե ոչ նույն ինքը՝ մարդու հոգին, որ նրա մեջ է» (Ա Կորնթ. 2:11): Ըստ Տիրոջ խոսքի՝ մարդուն հատուկ է հոգու այնպիսի խորություն, որի մեջ դիմացինը չի կարող խորամուխ լինել, ուստի որևէ անձի մասին կարծիքը կարող է մակերեսային լինել: Այսինքն՝ հնարավոր է մարդուն տարբեր տեսանկյուններից բնութագրել, բայց խորությամբ նրան ճանաչելու հնարավորությունը տրված է միայն իրեն, եթե, իհարկե, մարդը ցանկանում է
03/12/2020
Նմանություն Կայենին Մեզ համար խրատական է Կայենի և Աբելի պատմությունը: Աստված ընդունեց Աբելի ընծան, որովհետև նա իր ունեցած ամենալավն էր ընծայել, մինչդեռ Կայենը տվել էր խոտանը, այն, ինչն իրեն քիչ էր պետք (Ծննդ. 4.3-7): Ցավոք, մենք հաճախ այսպես ենք Աստծուն ընծայում մեր սրտերը կամ էլ ժամանակը: Մեր ողջ ժամանակը տրամադրում ենք մեր մարմի խնդիրները լուծելուն կամ մարմնի հանգիստը կազմակերպելուն և Աստծուն հիշում ենք կամ եկեղեցի ենք այցելում այն ժամանակ,
02/12/2020
«Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն» մանրանկարի կառուցվածքը բխում է Հովհաննեսի ավետարանի նկարագրությունից, որտեղ ասվում է, որ Մարիամ Մագդաղենացին գերեզմանի մեջ «տեսանէ երկուս հրեշտակս ի սպիտակս, զի նստէին մի ի սնարից եւ յանոտից ուր կայր մարմինն Յիսուսի». այնուհետև ասվում է. որ «դարձաւ ի թիկունս կոյս, եւ տեսան զՅիսուս զի կայր. և ոչ գիտէր թե Յիսուս իցէ» (Հովհ. 20:11-18): Հարության և Քրիստոսի հայտնության տեսարանները
30/11/2020
- Հա՛յր, տխրում եմ, երբ պատարագն ավարտվում է, իսկ ես այդպես էլ ի վիճակի չեմ լինում աղոթելու, որովհետև անընդհատ ուզում եմ քնել: - Քունը թոթափելու համար մտածիր այն մասին, ինչը հոգևոր հետաքրքրություն կարթնացնի քեզնում: - Իսկ մի՞թե մարդկային տառապանքից ավելի կարևոր բան կա: - Ոչ, բայց եթե մարդկային տառապանքի մասին ընդհանուր առմամբ մտածես, ապա դա չի օգնի: Մտածիր որոշակի մարդկանց մասին, որոնք մեծ կարիքի մեջ են, այնժամ կսկսես կարեկցել, և աղոթքդ
29/11/2020
«Դուք ինքնին իսկ Աստուածուսոյցք էք՝ առ ի զմիմեանս սիրելոյ»: «Դուք ինքներդ իսկ Աստծուց եք սովորել միմյանց սիրել» (Ա Թեսաղ. 4:9): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօրվա սուրբգրային ընթերցվածքում Սուրբ Պողոս առաքյալը խոսում է եղբայրասիրության մասին: Այո՛, քրիստոնեության և քրիստոնյայի գլխավոր առաքելությունը եղբայրասիրությունն է: Եթե դա չկա մեր մեջ, ուրեմն սիրուց խոսելն ունայնություն է, որովհետև
28/11/2020
«Հայրատունկ այգու հրեղեն պարիսպներ, բարձր աշտարակներ, ոսկեղեն բաժակներ ու ժիր մատռվակնե՛ր, ո՛վ Հայաստանյայց հոգևոր հայրեր՝ Բարդուղիմեոս և դու՝ Թադեոս, Տիրոջ մոտ բարեխոս եղեք մեր հոգիների համար» (Շարական): Առաքելադիր Հայ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ, Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր առաջին լուսավորիչների` սուրբ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների հիշատակության օրը: Քրիստոնեության լույսը Հայաստան աշխարհ բերած
27/11/2020
Համաձայն Հայ եկեղեցու սրբազան ավանդության՝ Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը սերմանվել են դեռևս առաքելական շրջանում: Հայաստանում քրիստոնեությունը առաջինը քարոզել և տարածել են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով նահատակվելով՝ դարձել են Հայաստանի եկեղեցու հիմնադիրները: Ուստի Հայ եկեղեցին հնուց ի վեր կոչվում է Առաքելական և անվանվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Հին Ուխտի