26 Հոկտեմբեր, Բշ
17/12/2020
Սեփական արժանիքներ Մենք աղոթելիս դիմում ենք նաև մարտիրոսներին` խնդրելով, որ նրանք ևս` իբրև սրբեր, աղոթեն մեզ համար: Սակայն եթե մենք արժանիքներ չունենք, նույնիսկ մեր հարազատների կամ մերձավորների սրբությունը չի կարող մեզ օգնել: Սրա վերաբերյալ ևս Ոսկեբերանն ասում է. «Եթե նույնիսկ Պողոսը քո հայրը լիներ և եղբայրներդ մարտիրոսներ լինեին, դարձյալ ոչ մի օգուտ չէիր ունենա, եթե սեփական արժանիքներ չունես»: Տնօրհնեք Ծննդյան տոնի գեղեցիկ
16/12/2020
- Հա՛յր, երբ մեզ խնդրում են օրինակ՝ աղոթեցեք զավակիս համար, որը քննություն պիտի հանձնի, կամ՝ աղոթեցեք այսինիչի համար, քանի որ պիտի վիրահատվի, հետագայում պե՞տք է հարցնել, թե ամեն ինչ ինչպես անցավ: - Ինչո՞ւ հարցնել, որպեսզի ասես. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ իմ աղոթքն ազդե՞ց»: Աղոթեցի՞ր: Գործդ արեցի՞ր: Ուրիշ ոչինչ այլևս չի պահանջվում քեզանից: - Հա՛յր, իսկ Դուք ինչպե՞ս եք աղոթում այն մարդկանց համար, որոնց համար Ձեզ խնդրում են: - Նախքան վիրահատությունը(1)
14/12/2020
«Առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել»,- գրել է Ս. Պողոս առաքյալը (Եբր.11:6): Առաքյալի խոսքով՝ հավատալ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում (Եբր. 11:1): Բոլոր ժամանակներում աստվածահաճո կյանքով ապրող անձինք ամուր հավատ են ունեցել, ինչի շնորհիվ հաղթահարել են բազմաթիվ հոգսեր, դժվարություններ և փորձություններ: Նրանք, Տիրոջ խոսքի համաձայն, ինչ որ հավատով
13/12/2020
«Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա» (Ղուկ. 17:1): Սիրելի՛ բարեպաշտ քույրեր և եղբայրներ, 2019թ.-ի վերջերից աշխարհին պատուհասած կորոնավարակի դեմ արդյունավետ պայքար վարելու համար գիտնականները փորձում էին գտնել «զրոյական պացիենտ»-ին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք, հնարավոր է, առաջինն էին հիվանդացել և տարածել վարակը: Դա գիտնականներին կօգներ որոշել, թե երբ, ինչպես և ինչու է համավարակն սկսվել: Ինչն էլ, իր
12/12/2020
Ազատում մեղքերից Շատ մարդիկ այսօր տանջվում, դատապարտվում են իրենց խղճի կողմից երբեմն գործած մեղքերի և հանցանքների համար: Դավիթ թագավորի օրինակը կարող է նրանց ուղղություն ցույց տալ: Դավիթն իր ամբողջ կյանքն ապրել է սրբությամբ և եղել Աստծո արդար: Նա համարվում է նաև Քրիստոսի նախօրինակը` իբրև հաղթող և բարի հովիվ: Քրիստոս ըստ մարմնի սերում է Դավթի սերնդից (Մատթ. 1.1): Սակայն մի ծանր մեղք Դավիթ թագավորին կարող էր զրկել այդ արդարությունից, եթե չլիներ
10/12/2020
Պատկերագրության մեջ «Զաքարիայի ավետումը» սյուժետային նկարի հանդիպում ենք Էջմիածնի ավետարանի (ձեռ. №229) ձեռագրի վերջում (թերթ 228ա): Զաքարիայի ավետումը ներկայացված է տաճարում, որի սյուներն ու ոսկյա կամարը զարդարված են թանկարժեք քարերով: Զաքարիայի հագին քահանայապետերին հատուկ շքեղ զգեստ է, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում (Ելք 28:4-39)՝ խույրը, վակասը, որ միացած է երիզներով «ի վերայ երկոցունց կողմանց», բոժոժներով եզերված պատմուճանը՝
09/12/2020
«Արթուն կացէք և աղօթս արարէք»: «Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք» (Մատթեոս 26:41): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է «Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից» տոնը, որն ուրախության և հուսադրության մեծ օր է և առիթ: Հուսադրության, որովհետև, ինչպես գիտենք, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողները՝ Աննան և Հովակիմը, երկար ժամանակ երեխա չէին ունենում և Աստծուն աղոթում էին
08/12/2020
Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական