26 Հոկտեմբեր, Բշ
16/11/2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։ «1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ցանցերի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, մեր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում
15/11/2020
«Տէ՛ր, զօրութիւն իմ և օգնութիւն իմ և ապաւէն իմ յաւուր չարեաց»։ «Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն» (Երեմիա 16։19)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․ Այսօր մեզ համար դժվար է, անչափ դժվար, քանի որ ոչ մեկ չէր պատկերացնում պատերազմի այսպիսի տխուր վերջաբան։ Մենք ազգովի տխուր ենք, բայց հարկավոր չէ, որ ընկճվենք, թևաթափ ենք եղել, բայց պետք չէ, որ հուսահատվենք։ Մեկ անգամ արդեն ասել ենք, որ մենք էլ մեր Տեր
11/11/2020
Քրիստոնյայի ողջ կյանքը Աստծու փառքի համար զոհողությունների մի շղթա է, որում Աստծուն մատուցելիք մեծագույն զոհողությունը Քրիստոսի հետևորդի կամքն է, որ ամեն օր՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, հարկ է Տիրոջը մատուցել հետևյալ աղոթքով՝ թող Քո կամքը լինի: Աստծուն մատուցված այս զոհողությամբ քրիստոնյան փորձության ժամանակ համբերություն և խաղաղություն է ձեռք բերում, երջանկության ժամանակ՝ իմաստություն և խոնարհություն: Այս
10/11/2020
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովի
10/11/2020
Սիրելի հավատավոր զավակներ, Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող
09/11/2020
- Հա՛յր, երբեմն, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են տառապում, չեմ կարողանում ինձ համար աղոթել: - Ինքներս մեզ համար աղոթելիս միայն մեզ համար չէ, որ աղոթում ենք. մեզ համար աղոթքն անհրաժեշտ է որպես նախապատրաստություն՝ Աստծու առջև պատշաճ հանդերձանքով ներկայանալու համար: Այլոց ցավը տեսնել ու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդն ինքը որոշակի առումով լավ վիճակում լինի: Եվ երբ ինքդ քեզ համար աղոթում ես սեփական մեղավորության խորունկ գիտակցությամբ,
08/11/2020
«Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփես. 5:20): Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Մեր սիրելի հայրենիքը, մեր փայփայած ու գուրգուրած Հայոց և Արցախ աշխարհներն իրենց անգին ու նվիրյալ զավակների հետ այսօր իրենց խաչի ճանապարհն են անցնում՝ միասնաբար հաղթահարելով մեր հաղթության բարձունքը: Այսօր մեր քաջորդիների արյունով, նրանց աներևակայելի սխրանքներով գրվում են Հայոց
07/11/2020
Հայ եկեղեցին, բացի Տերունի տոներից և Սրբոց օրերից, տարին մեկ անգամ հիշատակում է նաև հրեշտակներին: Ըստ մեր տոնացույցի՝ նրանց հիշատակությունը կատարվում է Խաչի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը հետևյալ անվամբ՝ «Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն»: Հրեշտակ բառը (եբրայերեն «Մալախ», հունարեն «Անկելոս») նշանակում է պատգամաբեր: «Հրեշտակ» բառը շուրջ 500 անգամ գործածված է Աստվածաշնչում: