30/09/2020
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին։ Մասնավոր հանձնարարական է տրվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի
29/09/2020
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձը հղեց աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ
29/09/2020
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Սա [աքսորից] վերադարձին վայել օրհնություն է, ինչը նաև իրագործվեց մակաբայեցիների հաղթանակի ժամանակ, և հատկապես նոր ժողովրդին է վերագրվում, որ ասում է. 1. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն ի նոր. օրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, սրբերի ժողովում է օրհնությունը նրա: Քրիստոսի արյամբ նոր ուխտով փրկվածներն են, որ ասաց. «Սա նոր ուխտ է իմ արյունով» (Ա Կորնթ. 11:25), բայց եթե, ըստ Պողոսի,
28/09/2020
Սեպտեմբերի 27-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը: Արդեն չորրորդ տարին է, որ Խաչի տոներից ազգային համարվող Վարագա Սուրբ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Ուխտի օրհնյալ օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի քահանայական
27/09/2020
«Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ»։ «Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (Առակներ 3։18)։ Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ․ Այսօր նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ ի հիշատակ այն իրողության, որ 7-րդ դարում Վարագա լեռան վրա Թոդիկ անունով ճգնավորն ու իր աշակերտ Հովելը աղոթքով արժանացան գտնելու մեր Տեր
25/09/2020
- Հա՛յր, ատամս ցավում է: - Մի փոքր ցավը օգտակար է քեզ համար: Մի տերողորմյա աղոթիր սուրբ Անտիպասին, ով օգնում է ատամնացավի ժամանակ, և ամեն ինչ կանցնի: - Աղոթել եմ, հա՛յր, բայց ոչինչ էլ չի անցել: - Երևում է՝ ինչ-որ բան այն չէ: Եթե դու նրան ասես. «Այսօրվանից ես ավելի ուշադիր կլինեմ ամեն ինչում»,- ապա սուրբն իսկույն ևեթ կօգնի: Սուրբ Անտիպասը մեծ սուրբ է: Նա Աստծուն գոհացրել է: «Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ»(1),- ասվում է Հայտնության
23/09/2020
Ընտանիքի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը երեխաների մուտքն ինքնուրույն կյանք նախապատրաստելն է: Այսօր առավել մեծացել է չարի ներգործությունն աշխարհում, մեղքը դարձել է ավելի հասանելի, և երեխաները հայտնվել են դժվարին ընտրության առջև, քանի որ շատ հաճախ չարը քողարկված է բարու շղարշով: Նման միջավայրում կարևոր է երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, որի խնդիրներից մեկը երեխայի մեջ բարին չարից զատորոշելու, մեղքերի դեմ պայքարելու
22/09/2020
Ալելուիա՝ Անգիոսի և Զաքարիայի: Աստծուն մոտ գտնվող մարդիկ սովորություն ունեն զարմանալ Աստծու հրաշագործություններով և նրա անբավ բարերարությամբ, և այդ ամենի փոխարեն օրհնություն մատուցել նրան ոչ միայն իրենց լեզվով ու շուրթերով, այլև բոլոր արարածներին հաղորդակից դարձնելով իրենց օրհնությանը, ինչպես երեք մանուկները՝ հնոցում, և մյուս մարգարեները: Դավիթն էլ շատ տեղերում և առավել ևս այս սաղմոսում իրեն ձայնակից է դարձնում բոլոր արարածներին՝