27/11/2019
- Հա՛յր, աղոթքին ինչպե՞ս պետք է պատրաստվել: - Այնպես, ինչպես Սուրբ Հաղորդությանն ենք պատրաստվում: Այնտեղ աստվածային հաղորդակցում է, այստեղ՝ աստվածային շփում: Երբ Հաղորդություն ենք ստանում՝ Քրիստոսին ենք ընդունում մեր մեջ, գալիս է աստվածային շնորհը: Աղոթքի մեջ մշտապես շփվում ենք Քրիստոսի հետ և այլ կերպ ենք շնորհն ընդունում: Մի՞թե դա քիչ է: Հաղորդության ժամանակ հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, աղոթքի ժամանակ շփվում ենք
26/11/2019
Աղանդավորներ Մակաբայեցիների մասին պատմվում է Աստվածաշնչում` Մակաբայեցիների գրքում: Այստեղ ներկայացվում է հրեա ժողովրդի պայքարը Սելևկյան իշխանների դեմ Ալեքսանդր Մեծի տիրապետութունից հետո: Ազատության համար մարտնչող հրեաները կոչվում են մակաբայեցիներ իրենց ղեկավար Հուդա Մակաբեի անունով, ով որդին էր ժողովրդին պայքարի հանած Մատաթիա քահանայի: Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հենց այս մակաբայեցիների օրինակով էր քաջալերում
23/11/2019
(Հոգևոր պայքարի մասին, մաս 2-րդ) Հայր Նիկոն Աթոսացին իր հոգևոր զրույցներում ասում է՝ եկեք խոսենք չար մտքերը չեզոքացնելու չորս եղանակների մասին: Դրանք կարող են մշակվել և համակարգվել: Ահա մի պարզ միջոց՝ վատ միտքը հենց սկզբից վանել, ետ մղել, մերժել: Մենք չպետք է թույլ տանք, որ չար միտքն արմատավորվի մեր մեջ: Հենց միտքը հայտնվում է, անմիջապես մերժում և հեռացնում ենք այն, եթե հստակ է, որ վատ միտք է: Այսպիսով, ենթադրենք՝ գիտեք, որ մարդասպան է եկել
22/11/2019
- Հա՛յր, երբեմն, երբ ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց ու չեմ ստանում, հարց եմ տալիս ինձ. «Արդյո՞ք Աստված լսում է իմ աղոթքը»: - «Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը: - Հա՛յր, երբ որևէ բան եմ խնդրում Աստծուց և միանգամից չեմ ստանում, արդյո՞ք պետք է համառորեն պնդեմ: - Այո՛, պետք է: Տե՛ս, երբ
20/11/2019
2. Զի մեծութիւնդ ձեր յո՛չ ինչ լինելոց է, և հանձերդք ձեր կերակո՛ւր ցեցոյ: Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր: Սուրբ Գրքում ամեն տեղ մարմնավոր հարստությունը, որ հավաքվել է զրկանքների և տոկոսների գնով, պախարակության է արժանանում, և ունայնություն ու սնոտի կոչվում: Եվ հատկապես այս Գրքում, որտեղ ամբողջովին վատաբանվում է հարստությունը և ոչնչություն համարվում: Այդ պատճառով էլ ասում է. ձեր հարստությունը փտած է, որի վրա
19/11/2019
Հույսն առ Աստված պետք է առաջնորդի քրիստոնյային իր կյանքի ողջ ընթացքում: Այն ամուր է և հաստատուն ինչպես հավատը: Եթե հավատը վստահություն է «անտեսանելիի» հանդեպ, որ գոյություն ունի Արարիչ և աշխարհի Նախախնամողը, և որ մարդկության փրկագործությունն իրագործվել է Աստծո Որդու միջոցով, ապա հույսը վստահությունն է «սպասվածի»: Աստծուն հուսացողը հանգիստ է ապրում ներկայում, անվախ է դիմավորում անորոշ ապագան և չի հուսահատվում վտանգների
18/11/2019
Ալելուիա: Հաղթություն նրանց, ովքեր Քրիստոսով են պատերազմում, և նրա մասին մարգարեություն: Նաև օրհնություն է սա, դարձից հետո հավաքվեց ազգը, պատերազմեցին և Աստծու զորությամբ հաղթանակ տարան ու ոչնչացրին [թշնամուն], իսկ իրենք տոնախմբություն անելով՝ երգեցին, որը նշանակում է հաղթանակ թշնամու հանդեպ, ինչպես նաև բնության կատարյալ փրկությունն է: 1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,
16/11/2019
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»,- ասել է Սողոմոն Իմաստունը (Առակ. 1:7): Առաքինություններից առաջինը, որ երեխան պետք է ունենա իր սրտում, Տիրոջ հանդեպ երկյուղն է: Զուր ասված չէ, որ «մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի» (Սաղմ. 8:3): Երեխաների առողջ և ներդաշնակ զարգացման համար ծնողներն ու ուսուցիչները պարտավոր են երեխաներին Տիրոջ հանդեպ երկյուղ ներշնչել և աղոթել սովորեցնել: Չէ՞ որ երեխան միշտ ինչ-որ բան խնդրում