21/09/2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։ Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը և հուսավառ սրտով նվիրվեց իր ազատ, նոր կյանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի հիշվեն այս տարիներին համայն հայության միասնական զոհողություններն
20/09/2020
«Քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Սրանք և Աստվածաշունչ մատյանի յուրաքանչյուր այլ խոսք Սուրբ Հոգուց ծնունդ առած, Աստվածային անճառելի իմաստությունից բխած ճշմարտություն է, որ Հին Կտակարանում հնչում է աստվածակիր մարգարեների, իսկ Նորում՝ Սուրբ Հոգու անոթ դարձած առաքյալների շուրթերից: Սուրբ Պողոս առաքյալը մեկ անգամ չէ, որ անդրադարձել
19/09/2020
- Հա՛յր, անհայտ սրբերը մեզ օգնո՞ւմ են, չէ՞ որ նրանց օգնությունը չենք հայցում մեր աղոթքներում: - Անհայտ շատ սրբեր են մեզ օգնում, չնայած որ նույնիսկ չենք ճանաչում նրանց: Ինձ համար նրանք ամենամեծ սրբերն են: Նրանք ոչ մի փառքի չեն արժանանում մարդկանց կողմից, այլ միայն Աստծու: Միտքն ինձ հուշում է, որ նրանք մեծ խոնարհությամբ ջերմեռանդորեն խնդրել են Աստծուն, որպեսզի անհայտության մեջ մնան, չմեծարվեն մարդկանցից, այլ շարունակեն «գաղտնաբար»(1)
18/09/2020
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևորականաց դասի և հավատացյալ համայնքի անունից մեծագույն սիրով շնորհավորում եմ Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձը, և որդիական խոնարհումս բերում Ձեզ: «Ծնողներին չեն ընտրում», այո՛, և մենք այն երջանիկներից ենք, որ մեծ օրհնության ենք արժանացել Բարձրյալից՝ Ձեզ նման հոգատար, իմաստուն և զորեղ հոգևոր հայր ունենալով: Սիրելի՛ Սրբազան, այսօր Ձեր ճերմակող մազերը վկայում են ոչ
17/09/2020
Սուրբ Գրքի վկայությամբ՝ մարմինը կարող են սպանել, բայց հոգին՝ ոչ, այն չի գերեզմանվում, այն կենդանարար է: Հոգին առավել է, քան մարմինը: Մարմինը սնելուց զատ հարկավոր է սնել ու զորացնել հոգին: Ինչպես մարմինն ենք ծածկում հագուստով, այնպես էլ հոգին կարիք ունի հագուստի՝ առաքինությունների հագուստի: «Առաքինությունն ու ճշմարտությունը հոգու գեղեցկությունն են, իսկ քաջությունն ու խոհեմությունը՝ նրա առողջությունը»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:
15/09/2020
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Վերադարձից ու թշնամուն հաղթելուց հետո և ուրախության մեջ լինելով՝ հոգուն հորդորում է Աստծուն մատուցել օրհնության երախտիքը: Նաև հայտնապես մարգարեանում է եկեղեցու հաստատության և առաքյալների քարոզչության մասին՝ ասելով. 12. Գովեա, Երուսաղեմ, զՏէր: Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղեմ: Բնակիչներին է հորդորում [գովաբանել], այլ ոչ թե քաղաքին, որովհետև Երուսաղեմը խաղաղություն է կոչվում, և բնակիչները կրում են այդ
14/09/2020
«Յետին թշնամին խափանի՝ մահ»: «Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է» (Ա Կորնթ. 15:26): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Խաչվերացը: Այն խաչին նվիրված հերթական տոներից է, իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օր է: Ցավոք, մարդիկ հաճախ, անտեսելով տոնի ուրախությունը, այցելում են իրենց հարազատների շիրիմներին: Այնինչ հարկավոր է տոնի օրը ուրախանալ, իսկ հաջորդ օրը միայն հիշել
13/09/2020
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը՝ Սուրբ Խաչի վեր բարձրացման և գերությունից վերադարձի ու փառաբանության հիշատակը: Տոնական օրը նշանակալից էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և ներկա ուխտավորների համար. եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակի առթիվ ուխտի Ս. Պատարագ մատուցեց: Քարոզին Տեր Հայրը, տոնի առթիվ