12/04/2025
Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես: Նշված առաջին խոսքով հիշատակվում է Քրիստոսի առաջին գալուստը, իսկ մյուսով` երկրորդ գալուստը: Քրիստոսի երկրորդ գալստյան վերաբերյալ նման հիշատակություն
11/04/2025
Մերկ էի եւ հագցուցիք ինծի» (Մտ․ 25.36)։ Ո՞վ է մերկ մարդը։ Մերկը Աստուծոյ արդարութենէն եւ սրբութենէն մերկացած մարդն է։ Մերկը աստուածապարգեւ անմահութիւնը կորսնցուցած անհատն է։ Մերկը Աստուծոյ ներկայութեան կանգնելու փափաքէն եւ հաճոյքէն դատարկուած էակն է։ Մերկը Աստուծոյ հետ ամէն տեսակի կապ, հաղորդակցութիւն եւ յարաբերութիւն դադրեցուցած արարածն է։ Մերկ կը նկատուին բոլոր անոնք՝ որոնք իրենց անհաւատութեան եւ անհնազանդութեան պատճառով չեն
10/04/2025
Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը: Քրիստոսի երկրային
09/04/2025
Օտարական էի եւ ընդունեցիք զիս» (Մտ․ 25.35)։ Որո՞նք են օտարականները։ Մեր միտքը ամփոփենք հինգ կէտերու մէջ. 1. Օտարականները այն մարդիկն են, որոնք մեղքի պատճառով օտարացան Աստուծոյ արքայութենէն, անոր սէրէն եւ ընկերակցութենէն, անոր սփոփարար ներկայութենէն, անոր շնորհած պաշտպանութենէն եւ պահպանութենէն, անոր զօրութենէն եւ զօրակցութենէն։ Մարդիկ նախապէս իբրեւ սիրելի զաւակները Աստուծոյ, կ՚ապրէին անոր ներկայութեան մէջ եւ ամբողջապէս կը վայելէին
08/04/2025
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակիի նախընթաց օրը նշում է սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ հիշատակությունը: Ապրիլի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Գալստյան կիրակիի և նախորդ օրվա հիշատակության խորհուրդներին հաղորդակից եղավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցությամբ և դեպի Խոր Վիրապ ուխտագնացությամբ: Երիտասարդները, ԱՀԹ առաջնորդական
07/04/2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։ Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը, որը դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։ Հոգենորոգ
05/04/2025
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կոչվում է նաև արմատ հավատո: Լուսավորիչ է ասվում նրա համար, որ մարդկանց հեթանոսության խավարից բերեց ճշմարիտ լույսի: Նաև Գրիգոր Լուսավորչի գերեզմանի մոտ շատ կույրեր բժշկվում էին և լուսավորվում: Արմատ հավատո է կոչվում Լուսավորիչը, որովհետև մարդկանց փոխանցեց աստվածային շնորհները: Ինչպես որ ծառի արմատը սկզբում է և օգտակարն իր միջով փոխանցում է ճյուղերին ու տերևներին, ճիշտ այդպես էլ
04/04/2025
Ծարաւ էի եւ ջուր տուիք»։ Դարձի եկող մը Քրիստոսի ջուր տուող մըն է։ Եւ սակայն, Քրիստոսի ծարաւը յագեցնելու միակ կերպը անձնապէս Քրիստոսի դառնալը չէ միայն, այլ ուրիշներն ալ դարձի բերելն է։ Ահա թէ ինչո՛ւ Քրիստոս ըսաւ. «Որովհետեւ իմ այս փոքր եղբայրներէս մէկուն ըրիք, ինծի ըրած եղաք» (Մտ․ 25.40)։ Այո՛, մարդկութեան ծառայողը Քրիստոսի՛ է որ ծառայած կ՚ըլլայ։ Եթէ երբեք նիւթական ջուր տալը ողորմութիւն կը նկատուի, որքա՜ն աւելի մեծ ողորմութիւն պիտի