14 Մարտ, Շբ, Մեծ պահքի ԻԷ օր
07/08/2025
«Ի՞նչ» է յաւիտենական կեանքը զոր հաւատացեալը պիտի ժառանգէ երբ Քրիստոս վերադառնայ այս աշխարհ Ֆիզիքապէս։ Երբ կը խօսինք յաւիտենական կեանքին մասին, ուրիշ բանի մը մասին խօսած չենք ըլլար եթէ ոչ Քրիստոսի անձին մասին։ Յաւիտենական կեանքը Քրիստոսի անձէն տարբեր եղող իրականութիւն մը չէ։ Քրիստոս ի՛նքն է յաւիտենական կեանք խոստացողը եւ Քրիստոս ի՛նքն է խոստացուած յաւիտենական կեանքը։ Աստուած ի՛նքն է ժառանգութիւնը յաւիտենական կեանքի ժառանգորդներուն,
06/08/2025
Մարդիկ ձգտում էին հանդիպել և զրուցել ազգությամբ սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկու հետ, որովհետև նրանից բխում էր Աստծո թագավորության խաղաղությունը, ուրախությունն ու սերը և հաղորդակից դարձնում իր շրջապատին: Նա 20-րդ դարի սրբակյաց անձանցից մեկն էր, որ օգնել է բազմաթիվ մարդկանց` օժտված լինելով աստվածալույս մարգարեության և բժշկության պարգևներով: Զրույցներից մեկի ժամանակ նա ասում է, թե ինչ է դեպրեսիան: Այն մտքերի համակցություն է: Մարդը
05/08/2025
Փրկութիւնը Աստուծոյ շնորհքին եւ անոր պարգեւած հաւատքին արդիւնքն է, իսկ վարձատրութիւնը՝ հաւատքին արտայայտութիւնը եղող մեր գործերուն արդիւնքը։ Պօղոս առաքեալ կըսէ. «Աստուծոյ շնորհքովը փրկուեցաք, քանի հաւատացիք։ Փրկութիւնը ձեր արժանիքը չէ, այլ՝ Աստուծոյ պարգեւն է։ Ձեր գործերով շահուած չէ անիկա, որպէսզի ոեւէ մէկը չպարծենայ» (Եփ. 2.8-9)։ Իսկ վարձատրութեան վերաբերեալ ան կըսէ. «Աստուած իւրաքանչիւրին պիտի հատուցանէ՝ անոր գործերուն
04/08/2025
Քրիստոսահիմն եկեղեցին լոկ կառույց չէ, այլ Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22), հոգևոր օրգանիզմ է, որի անդամները միայն հնարավորություն ունեն հաղորդակից լինելու եկեղեցական կյանքին, որի անդամներից է կազմվում հոգևոր ընտանիքը: Այս ընտանիքում չի գործում ես-ը, այլ մենք-ը, քանի որ նրանում կյանքը կխարխլվի, եթե յուրաքանչյուր ոք ապրի ինքն իրենով: Այս ընտանիքն ամրանում ու զորանում է միասնական և միմյանց համար կատարված աղոթքներով, միմյանց հետ հաղորդակցությամբ,
02/08/2025
Հնուց ի վեր հայոց մեջ կարևորվել է կրթությունը: Մինչև 5-րդ դարում հայոց գրերերի գյուտը մեր նախնիներն օգտագործել են հունարեն, ասորերեն գրերը, ազնվականներն իրենց կրթությունն ստացել են նաև օտար երկրների նշանավոր ուսումնական հաստատություններում: Ինչպիսի՞ն է եղել կրթության դերն ու նշանակությունն անցյալում: Կրթության և դրա նպատակի մասին պատկերացումները փոփոխվել են տարբեր ժամանակներում: Հնում` հատկապես նախքան քրիստոնեությունը, հասարակ ժողովուրդը
01/08/2025
Մաս 2-րդ Փրկութեան հրաւէրը ուղղուած է բոլորին «Եթէ մէկը…»: «Մէկը» բառը ցոյց կու տայ, որ իւրաքանչիւր մարդ արժէք է Քրիստոսի համար։ Աստուած հետաքրքրուած է ամէն մէկ մարդու փրկութեամբ։ Քրիստոս ի՛նքն իսկ յայտարարեց որ եթէ իր հարիւր ոչխարներէն միայն մէկը կորսնցնէ, կը ձգէ իննսունինը ոչխարները արօտավայրին մէջ եւ կերթայ կորսուածին ետեւէն, մինչեւ որ գտնէ զայն (Ղկ․ 15.4)։ Քրիստոնեայ մարդը ո՛չ ոք պէտք է անտեսէ։ Քրիստոսի նման քրիստոնեայ
31/07/2025
Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ, ուներ մարգարեուհի կին և զավակներ: Սուրբ Եսայու մարգարեական գործունեությունը սկսվում է Երուսաղեմի Ոզիա թագավորի մեռնելու
30/07/2025
Մաս 1-ին «Ահա ես դրան առջեւ եմ ու կը բաղխեմ: Եթէ մէկը իմ ձայնս լսէ եւ դուռը բանայ՝ ներս պիտի մտնեմ եւ անոր հետ պիտի ընթրեմ, ան ալ՝ ինծի հետ» (Յյտ․ 3.20): Սիրելի՛ ընթերցող, քեզմով հետաքրքրուող եւ քեզ անհունօրէն սիրող Փրկիչիդ հրաւէրն է քեզի ուղղուած՝ բանալ սիրտիդ դուռը իր առջեւ։ Երկինքին Իշխանն է կանգնած երկրաւորէն իշխուածիդ սիրտին դրան առջեւ։ Թագաւորդ է որ իր քաւչարար ձեռքը կերկարէ ապստամբ հոգիիդ։ Մարդկութեան Ճամբան է որ ճամբայ կորոնէ