31/03/2024
«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ
31/03/2024
Սբ. Զատկի տոնին նվիրված բազում ժողովրդական սովորություններ կան: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթ երեկոյան՝ ճրագալույցին, եկեղեցում կատարվում էր Պատարագ՝ նվիրված Քրիստոսի Հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Յուրաքանչյուրը մոմ էր վառում և ճաշակում իր հետ վերցրած ձուն, դրանով իսկ, հրաժեշտ տալով պահքին: Պասը լուծելու արարողությունը կոչվում
30/03/2024
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ավանդույթ է դարձրել ամեն տարի Ավագ շաբաթ օրը՝ Ս. Զատկի ճրագալույցին, ոտքով ուխտի մեկնել Ս. Էջմիածին: Հերթական ու սպասելի ուխտի ճանապարհն այս տարի «Զորավոր արանց» միությունն անցավ «Զորավոր» երիտասարդաց միության հետ միասին մարտի 30-ին: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր
30/03/2024
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը: Ավագ Շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած
29/03/2024
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27:32-44, Մարկոս 15:21-32, Ղուկաս 23:26-43, Հովհաննես 18:17:27): Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան
28/03/2024
Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին: Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝
27/03/2024
Ավագ Չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ Չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդոց 18), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12-14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19): Ավագ Չորեքշաբթի
26/03/2024
«Շնորհիր մեզ Տեր արթնություն իմաստուն կույսերի հետ և մեր հոգիների լապտերները պայծառացրու» Չարչարանաց շաբաթի երկրորդ օրը՝ Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7:11): Ավագ Երեքշաբթի օրը մարդկության