24/04/2025
Ողջ աշխարհում՝ Մահ ու արյուն, Իսկ գարո՜ւն էր… Արնակոլոլ հազա՜ր սրտեր, Իսկ գարո՜ւն էր… (Պ. Սևակ) Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Այսօր մեզ Մայր եկեղեցում միախմբող առիթը, ցավոք, ուրախալի չէ։ Այսօր՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, մեզ եկեղեցի բերողը մեր ազգային գիտակցումը, մեր ազգային հիշողությունն է, որ այսքան տարիներ հետո էլ եկեղեցու զանգի պես տագնապալի ղողանջում է մեր հոգում վտանգի պահին։ Այսօր
23/04/2025
Հիւանդ էի եւ հոգ տարիք ինծի» (Մտ․ 25.36)։ Որո՞նք են հիւանդները։ Զանոնք կարելի է բաժնել հինգ խումբի. Հիւանդները բոլոր անոնք են՝ որոնք հեռու են եկեղեցիէն, աղօթքէն, Աստուծոյ խօսքէն, Քրիստոսի մարմինէն եւ արիւնէն, Սուրբ Հոգիին ներգործութենէն եւ ամէն բանէ որ զիրենք կրնայ մօտեցնել Աստուծոյ։ Եկեղեցիին (վերածնած հաւատացեալներուն եւ հոգեւոր հովիւներուն) պարտականութիւնն է այցելել իրենց տուներուն մէջ նստած եւ հաւատացեալներէն ու հոգեւոր հովիւներէն
22/04/2025
Հիսուս Քրիստոսի փրկագործական շնորհը հավիտենականորեն փոխեց մարդկության պատմությունը: Մարդը, որ մինչ Փրկչի գալուստը փորձում էր փրկության ելքը գտնել զանազան կրոնական վարդապետություններին հետևելով, այժմ Աստծո Որդու անձնազոհության քավչարար շնորհի միջոցով կարող էր լիովին արժանանալ հավիտենական փրկության: Այնուամենայնիվ, մարդու համար մեծ խորհուրդ է Աստծո Որդու մարդանալը: Արդ, բազմաթիվ աստվածաբաններ փորձեցին հասկանալ այդ անճառելի իրողությունը`
21/04/2025
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության համար բարի ավանդույթ է դարձել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության ճրագալույցի օրերը նշանավորել դեպի Սուրբ Էջմիածին ոտքով ուխտագանցությամբ և Սուրբ Պատարագի մասնակցությամբ: Ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատկի ճրագալույցին, «Զորավոր արանց» միությունը, մինչև ուխտի ճանապարհ անցնելը, վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում
21/04/2025
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները
20/04/2025
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Հրաշազարդ Սուրբ Հարության տոնի առթիվ հղում ենք մեր սրտաբուխ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: Փա՜ռք Քրիստոսի ամենազոր Հարությանը: Անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց այս կենսաբեր ողջույնի, որով ամենամյա նորոգությամբ ի լուր ամենքի ազդարարվում է. «Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»: Քրիստոս Իր մահվամբ հաղթեց մահվանը: Տերը հարությամբ ուղենշեց հավիտենական կյանքի ճանապարհը՝
20/04/2025
Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային
20/04/2025
Սբ․ Զատկի տոնին նվիրված բազում ժողովրդական սովորություններ կան: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթ երեկոյան՝ ճրագալույցին, եկեղեցում կատարվում էր Պատարագ՝ նվիրված Քրիստոսի Հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Յուրաքանչյուրը մոմ էր վառում և ճաշակում իր հետ վերցրած ձուն, դրանով իսկ, հրաժեշտ տալով պահքին: Պասը լուծելու արարողությունը կոչվում