15/01/2020
Հունվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ֆրանգուլյան Քնարիկին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնարիկն իր դստեր հետ բնակվում է Գրիգոր Զոհրաբ 114 հասցեում գտնվող տանը, որ զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Տիկին Քնարիկը կանացի օրգանների չարորակ ուռուցք ունի, բայց ֆինանսական
13/01/2020
Սիրելի՛ հավատացյալներ, Սուրբծննդյան անբիծ ուրախությունը սրտումս, շնորհավորում եմ բոլորիդ տերունական ևս մեկ անչափ գեղեցիկ ու գողտրիկ տոնի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության կապակցությամբ: Ղուկասի Ավետրանում կարդում ենք, որ «երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (2:21): Արու զավակներին թլփատելու ավանդույթը, ինչպես պատմվում է Հին Կտակարանում,
12/01/2020
Հունվարի 12-ին՝ Ս. Ծննդյան ութօրեքի յոթերորդ օրը, Սուրբ և Անմահ Պատարագին զանգերի ղողանջի ներքո հերթական անգամ հնչեց Ս. Ծննդյան ավետիսը՝ Քրիստոսի հրաշափառ Ծնունդը փառաբանելու կոչը ազդարարելով: Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երիցատան դահլիճում Կաղանդչեքի ուրախ միջոցառում էին կազմակերպել: Արդեն
12/01/2020
«Համբեր Տեառն և քաջալերեաց․ զօրասցի սիրտ քո և համբեր Տեառն»։ «Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր, թող զորանա քո սիրտը և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 26։14)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյամբ մեր ակնկալիքն այն է, որ Քրիստոս ծնվի մեր սրտերում, որ գա և վերափոխի ու վերակերտի մեզ։ Քրիստոնեական հավատքն այն հրաշագործ կրոնն է, որ փոխում է մարդու էությունը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս
10/01/2020
Սերը բարձրագույն առաքինություն է, այն ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14): Աստծո և ընկերոջ հանդեպ սիրո մեջ է կենտրոնացած Աստվածային ողջ օրենքը: Մերձավորի հանդեպ ճշմարիտ սերը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի վրա, քանի որ Աստված սեր է (Ա Հովհ. 4:16): Քրիստոնյան ներքին մեծ հարգանք ունի յուրաքանչյուր անձի հանդեպ, որ կրում է իր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը: Այդ հարգանքի մթնոլորտում է յուրաքանչյուրի սրտում աստիճանաբար հիմնավորվում ճշմարիտ
06/01/2020
«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5): Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ, Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել
05/01/2020
Քրիստոսասեր եղբայրներ և քույրեր, Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը մյուս քարայրերից արտաքնապես ոչնչով չտարբերվող բեթղեհեմյան մի քարայրում սքանչելի իրադարձություն էր տեղի ունենում, որը մեկտեղել էր երկինքն ու երկիրը և ստիպել, որպեսզի ողջ տիեզերքի զարկերակը հենց այս վայրում բաբախի: Անհուն ու անսահման երկինքը խոնարհվել էր բեթղեհեմյան այդ քարայրի վրա՝ ականատես լինելու աշխարհի մեծագույն հրաշքին: Ժամանակը կանգ էր առել քարայրի մուտքի մոտ՝
05/01/2020
Սիրելինե՛ր, Կամոքն Բարեգութ Աստծո` գալիք տարեմուտով պիտի ուղենշվի մեր ազգի նոր, աստվածահաճո նպատակներով և երազանքներով լեցուն ընթացքը: Վերստին կպանծացվի 2020 տարի առաջ Բեթղեհեմում հայտնված սքանչելի Խորհուրդը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստված մարդկային բնություն հագավ՝ ի սեր ամենքի, հանուն աստվածադրոշմ պատկերի վերականգնումի ու նորոգության: Մեր աղոթքն է, որ եկող տարի Աստվածորդու զորությունն առավել ներգործուն և ուժեղ դարձնի