Գրքեր
Լույսի առկայությամբ ի չիք է դառնում խավարը
02/12/2016
«Դուք եք աշխարհի լույսը,- ասաց Քրիստոս Իր հետևորդներին,- թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14, 16): Յուրաքանչյուր բարի գործ ինքն իրենով լույս է, ինչպես փոքրիկ մոմն է իր լույսը տարածում շատ հեռու, այդպես և բարի գործն է լուսավորում իր շուրջը: Փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է. «Շատ ավելի հեշտ է փոքրիկ մոմ վառելը, քան խավարը անիծելը»: Աստվածային լույսը տարածելու .....
Սիրո կամուրջ, որ ձգվեց ԱՄՆ-ից դեպի Հայաստան
30/11/2016
Մարդկության լավագույն գյուտերից է կամուրջը, այն միշտ միավորում է: Աստծո կողմից արարված աշխարհում աստվածնմանության ձգտող մարդիկ միավորվում են սիրո և բարեգործության կամուրջներով: Մեծ սիրով կամրջված սիրո կամուրջներն իրենց անցորդներին պարգևում են սեր, ուրախություն և խաղաղություն: Յուրաքանչյուր սիրո կամուրջ իր կառուցողների և անցորդների համար միջոց է հասնելու և անցնելու Քրիստոսով կամրջված այն միակ Կամրջով՝ Ս. Խաչով, որ դեպի Երկինք է առաջնորդում: Իսկ .....
Հուլիանա և Վասիլուհի ծաղկահասակ սուրբ կույսերը
28/11/2016
Քրիստոսի վկայուհին՝ Հուլիանե կույսը, ապրել է 3-4-րդ դարերում Փոքրասիական Նիկոմեդիա քաղաքում, Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորի օրոք: Հայրը նշանավոր հեթանոս էր և քրիստոնյաների թշնամի, սակայն մայրը բարեպաշտ էր և թույլ էր տվել իր աղջկան պատանի տարիքում ծածկաբար ընդունել քրիստոնեությունը: Երբ Հուլիանեն դառնում է 18 տարեկան, հայրը՝ ազնվական Ափրիկանոսը, որոշում է նրան կնության տալ Հուլիանեի նշանածին, ում հետ Հուլիանեին նշանել էին դեռևս մանուկ տարիքում, .....
Գթասրտությունը փոխում է մարդկային կյանքեր
25/11/2016
Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ ողորմության ամենամաքուր աղբյուրը գթասրտությունն է: Գթասրտության յուրաքանչյուր արտահայտություն փոխում է մարդկային կյանքը: Աստվածապարգև կյանքը սկսում է լիանալ ճշմարիտ եղբայրասիրությամբ, համերաշխությամբ և փոխադարձ աջակցությամբ: «Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում, բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, որ օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը»,- ասել է Մայր Թերեզան: Նոյեմբերի .....
Կատարենք մեր բարի պարտքը և ձեռք մեկնենք փոքրիկ Հայկին
23/11/2016
Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էր այցելել սոցիալապես անապահով Եղիազարյան ընտանիքը: Դեռևս ամիսներ առաջ ընտանիքը, տեղեկանալով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրագործվող սոցիալական ծրագրերի մասին, օգնության խնդրանքով դիմել էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանին: Ի արձագանք խնդրանքի՝ Սրբազան հոր օրհնությամբ համայնքը փորձեց հոգևոր և նյութական իր աջակցությունը բերել դժվար կացության .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտի օրհնաբեր ճանապարհը
20/11/2016
Հայոց աշխարհի բազմադարյան սրբավայրերը մեր հավատավոր նախնիների արգասաբեր հավատքի և ստեղծագործ հանճարի խոսուն վկաներն են: Սրբավայրերով հարթված ուխտի ճանապարհները հայ ուխտավորի համար դարձել են հույսի, հավատի, նորոգության և օրհնության ճանապարհներ: Նոյեմբերի 20-ին դեպի Վայոց Ձորի մարզ տանող ուխտի օրհնաբեր ճանապարհն անցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ: Ուխտավորների աղոթական .....
Երջանկությունը
20/11/2016
«Շատերն ասացին՝ «Ո՞վ ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը»։ Քո երեսի լույսը ծագեց մեր վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին» (Սղմ. 4:7, 8) Իմ սիրելի ունկնդիրներ. ձե՛զ եմ հարցնում. Դուք ձեզ իրապես երջանի՞կ եք զգում, կյանքը ձեզ համար օրհնություն է եղել, թե՞ բեռ: Երբ նայում եք անցյալին, երախտագիտության զգացումո՞վ եք լցվում, թե՞ անեծքով և լուտանքով: Երբ մտաբերում եք ապագան, լցվում եք ուրախությամբ և հույսով, թե՞ ոչ: Վերջապես, երջանի՞կ եք: Այսպիսի .....
Յուրաքանչյուր ոք կոչված է բարին արարելու
18/11/2016
Հավատի ճանապարհին աստվածային սիրով շաղկապված սրտերի համար հոգու պահանջ է բարին արարելը, անկեղծ եղբայրասիրությամբ ապրելը: Հոգու այդ կոչին և պահանջին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նոյեմբերի 18-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանին (20 տ.): Անցյալ տարի՝ օգոստոսի 15-ին, Դավիթը զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում ստացել է ողնուղեղի սալջարդ, .....
«Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին»
16/11/2016
Ողորմած Աստված թե՛ Հին և թե՛ Նոր կտակարաններում հորդորում է ողորմած լինել թե՛ խոսքով և թե՛ գործով: Ահա, թե ինչ է ասում Ս. Հովհան Ոսկեբերանը ողորմած լինելու մասին. «Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին, նա ստանում է ավելին, քան տալիս է»: Ս. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված նամակում հորդորում է հրաժարվել հին մեղսալից կյանքից՝ ընդունելով նոր և նորոգված կյանքը՝ ըստ Արարչի պատկերի: Եվ նոր մարդուն՝ որպես Աստծո .....
Եկեղեցական վարագույր
15/11/2016
Հայ եկեղեցում ծիսաարարողակարգի կարևոր և պարտադիր բաղադրամասն է վարագույրը, որի գործածումը երկար պատմություն ունի՝ հասնելով հնագույն և վավերական աղբյուրին՝ Աստվածաշնչին: Սինա լեռան վրա Աստված Մովսես մարգարեին պատվիրում է, թե ինչից պատրաստի վարագույրը և որտեղ ամրացնի այն (Ելք 26:30-37): Էդուարդ Աղայանը «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում հետևյալ կերպ է բացատրում վարագույր բառը. առհասարակ՝ որևէ բան ծածկող շերտ, ծածկույթ, որևէ բան .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․