01/04/2019
Ապրիլի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սիրանուշին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ներսիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի գ. Դարբնիկի փակ. 2 հասցեում: Ընտանիքի երկու զավակներից կրտսերը՝ Շավարշը (7 տ.), Դաունի համախտանիշ ունի: «Շավարշը սովորում է առաջին դասարանում,
01/04/2019
Եման Եզրայելացու իմաստությունը Ոմանք Եթան Եզրայելացու են ասում, այլ կարծում եմ, որ սա նման է նախորդ սաղմոսին: Եզրայելը քահանաների գյուղ էր, երգիչներն այնտեղից էին Երուսաղեմ գալիս և նվագում տաճարի մեջ, որտեղից էր նաև Նեեման, որ ցնծություն է թարգմանվում կամ միաբանություն, հայտնի է, որ ցնծում էր Աստծու պարգևներով՝ միտքը նրա վրա կենտրոնացնելով, քանզի Աստված Դավթին և սրան շնորհեց երգել Միածին Բանի մարդեղության մասին: Նաև Երուսաղեմի կործանման
31/03/2019
Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի հիման վրա (Ղուկաս 18:1-8): Ղուկաս ավետարանիչը առակի սկզբում իսկ հայտարարում է, թե ինչ նպատակով է ասված այն, այսինքն՝ հայտնելու համար. «…թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու» (Ղուկաս 18:1): Ըստ առակի՝ քաղաքներից մեկում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում
30/03/2019
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի անիրավ դատավորի մասին առակի անունից (Ղուկ. 18.1-5): Մի այրի կին այնքան է խնդրում անիրավ դատավորին իր դատը տեսնել, որ դատավորը, իրեն խնդրանքներով ձանձրացնող կնոջից ազատվելու համար, նրա խնդրանքը կատարում է: Քրիստոս ասում է, որ եթե նույնիսկ անիրավ դատավորն այսպես վարվեց, ապա առավել ևս Աստված իսկույն արդարություն կանի Իրեն գիշեր-ցերեկ աղաղակող ծառաներին (Ղուկ. 18.6-7): Քրիստոս այս առակով հորդորում
29/03/2019
Յուրաքանչյուր քրիստոնյա վայելում է Աստծո կողմից իրեն շնորհված պարգևներն ու կարողությունները: Յուրաքանչյուր անձ՝ որպես Աստծո մշակ և տնտես, Աստծո տվածը պետք է Աստծուն վերադարձնի, այսինքն՝ Պետրոս առաքյալի խոսքով. «Յուրաքանչյուրը՝ որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին: Խոսելո՞ւ շնորհ ունի. թող մատակարարի Աստծո պատգամները: Ծառայելո՞ւ շնորհ ունի. թող ծառայի, ինչքան Աստված կարողություն
29/03/2019
Որքա՜ն հաճախ ենք շտապում դատավճիռ կայացնել որևէ մեկի նկատմամբ, ընդ որում հպարտանալով, որ ինքներս այդպիսին չենք: Սակայն «մի՛ դատեք, որ չդատվեք»,- պատվիրեց Փրկիչը: Դատապարտումը մեղք է, և ինչպես յուրաքանչյուր մեղք՝ պատժելի, եթե մարդը չի զղջում: Ժամանակին ես բարետես աղջիկ էի, և ապագա սկեսուրս ինձ շատ հավանեց ու ծանոթացրեց ամուսնուս հետ: Պատերազմի ժամանակ դեռևս հղի լինելով, նա այրիացել էր և միայնակ մեծացրել որդուն: Հավատացյալ կին էր,
28/03/2019
5. Լուարո՛ւք ինձ եղբա՛րք իմ սիրելիք: Լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Ուստի սա է սրբերի և հատկապես Տիրոջ սովորությունը, քանզի երբ ցանկանում են մեծագույն ճառ սկսել, ապա նախ լսել են պահանջում. «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում եք ինձ» (Ղուկ. 6:27), և նորից. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Ղուկ. 8:8): Նման ձևով սա էլ այստեղ է ասում. լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Արդ, ճշմարտության մասին եմ խոսում ձեզ հետ, ինչն արժան է լսելու: Եվ ինձ
27/03/2019
Մարտի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մնացականյան Նունեին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Նունեն միայնակ է խնամում իր երկամյա դստերը՝ Հասմիկին, ով Դաունի համախտանիշ ունի: Նրա ամուսինը երեխայի ծնունդից հետո առաջարկել է կնոջը երեխային մանկատուն հանձնել և նրա մերժումը ստանալով՝