17/01/2020
Մերձավորի հանդեպ սեր ունեցողը չի կարող նրա հանդեպ չարիք գործել: Մարդիկ ուժեղ են և միասնական, երբ նրանց մեջ գործում է սիրո առաքինությունը: Սիրո էությունը զոհողության գնով բարին արարելն է: «Սիրենք միմյանց և սիրված կլինենք Աստծո կողմից: Համբերատար լինենք միմյանց հանդեպ, և Նա համբերատար կլինի մեր մեղքերի հանդեպ: «Ով սիրում է ընկերոջը, չարիք չի անի նրան: Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո օրենքը լրիվ գործադրել» (Հռոմ. 13:10), ուստի եղբոր հանդեպ
16/01/2020
Ռուս եկեղեցու 20-րդ դարի հոգևոր հայրերից մեկը` Իոանն վրդ. Կրեստյանկինը, իր նամակներից մեկում այսպիսի խորհուրդ է տալիս հավատացյալ մարդուն. «Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել` հոգևոր կյանքը սկսում է տկարություններդ և ինքդ քեզ ճանաչելուց, այլ ոչ թե շրջապատին դատելուց: Ամենից կործանարար մեղքերը դատապարտությունն ու գայթակղությունն են: Ուստի ուշադրությամբ սկսիր այդ երկու մեղքերը հուգուց և սրտից վտարել»: Իսկապես, հոգևոր կյանքի
15/01/2020
Հունվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ֆրանգուլյան Քնարիկին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնարիկն իր դստեր հետ բնակվում է Գրիգոր Զոհրաբ 114 հասցեում գտնվող տանը, որ զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Տիկին Քնարիկը կանացի օրգանների չարորակ ուռուցք ունի, բայց ֆինանսական
13/01/2020
Սիրելի՛ հավատացյալներ, Սուրբծննդյան անբիծ ուրախությունը սրտումս, շնորհավորում եմ բոլորիդ տերունական ևս մեկ անչափ գեղեցիկ ու գողտրիկ տոնի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության կապակցությամբ: Ղուկասի Ավետրանում կարդում ենք, որ «երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (2:21): Արու զավակներին թլփատելու ավանդույթը, ինչպես պատմվում է Հին Կտակարանում,
12/01/2020
Հունվարի 12-ին՝ Ս. Ծննդյան ութօրեքի յոթերորդ օրը, Սուրբ և Անմահ Պատարագին զանգերի ղողանջի ներքո հերթական անգամ հնչեց Ս. Ծննդյան ավետիսը՝ Քրիստոսի հրաշափառ Ծնունդը փառաբանելու կոչը ազդարարելով: Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երիցատան դահլիճում Կաղանդչեքի ուրախ միջոցառում էին կազմակերպել: Արդեն
12/01/2020
«Համբեր Տեառն և քաջալերեաց․ զօրասցի սիրտ քո և համբեր Տեառն»։ «Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր, թող զորանա քո սիրտը և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 26։14)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյամբ մեր ակնկալիքն այն է, որ Քրիստոս ծնվի մեր սրտերում, որ գա և վերափոխի ու վերակերտի մեզ։ Քրիստոնեական հավատքն այն հրաշագործ կրոնն է, որ փոխում է մարդու էությունը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս
10/01/2020
Սերը բարձրագույն առաքինություն է, այն ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14): Աստծո և ընկերոջ հանդեպ սիրո մեջ է կենտրոնացած Աստվածային ողջ օրենքը: Մերձավորի հանդեպ ճշմարիտ սերը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի վրա, քանի որ Աստված սեր է (Ա Հովհ. 4:16): Քրիստոնյան ներքին մեծ հարգանք ունի յուրաքանչյուր անձի հանդեպ, որ կրում է իր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը: Այդ հարգանքի մթնոլորտում է յուրաքանչյուրի սրտում աստիճանաբար հիմնավորվում ճշմարիտ
06/01/2020
«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5): Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ, Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել