05/01/2020
Քրիստոսասեր եղբայրներ և քույրեր, Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը մյուս քարայրերից արտաքնապես ոչնչով չտարբերվող բեթղեհեմյան մի քարայրում սքանչելի իրադարձություն էր տեղի ունենում, որը մեկտեղել էր երկինքն ու երկիրը և ստիպել, որպեսզի ողջ տիեզերքի զարկերակը հենց այս վայրում բաբախի: Անհուն ու անսահման երկինքը խոնարհվել էր բեթղեհեմյան այդ քարայրի վրա՝ ականատես լինելու աշխարհի մեծագույն հրաշքին: Ժամանակը կանգ էր առել քարայրի մուտքի մոտ՝
05/01/2020
Սիրելինե՛ր, Կամոքն Բարեգութ Աստծո` գալիք տարեմուտով պիտի ուղենշվի մեր ազգի նոր, աստվածահաճո նպատակներով և երազանքներով լեցուն ընթացքը: Վերստին կպանծացվի 2020 տարի առաջ Բեթղեհեմում հայտնված սքանչելի Խորհուրդը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստված մարդկային բնություն հագավ՝ ի սեր ամենքի, հանուն աստվածադրոշմ պատկերի վերականգնումի ու նորոգության: Մեր աղոթքն է, որ եկող տարի Աստվածորդու զորությունն առավել ներգործուն և ուժեղ դարձնի
04/01/2020
Ադամի՝ դրախտից ելնելու 5100-րդ տարում, հռոմեացիների Օգոստոս կայսեր թագավորության 42-րդ, հայերի և ասորիների Աբգար թագավորի 1-ին և հրեաների Հերովդեսի թագավորության 38-րդ տարում մեր Օծյալ Տերը՝ Հիսուս Քրիստոս, ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, պատվեց խանձարուրով ու դրվեց կենդանիների մսուրում: Եվ ահա մոգերը, ութ ամիս ճանապարհորդելով, Արևելքից եկան հասան Երուսաղեմ: Ովքե՞ր էին, սակայն, նրանք, և կամ ո՞ր ազգից: Ոմանք ասում են, թե նրանք Աբրահամի
03/01/2020
Քրիստոսի գալստյան մասին մարգարեների կանխասացություններն, իրենց լրումին հասնելով, կատարվեցին, քանի որ Նա, ով Աբրահամին ասաց, թե «քո զավակից կօրհնվեն երկրի բոլոր ժողովուրդները», այսօր եկավ և կատարեց այդ խոստումը՝ սուրբ Կույս Մարիամի Որդին դառնալով: Եվ Մովսեսի տեսած այն մորենին, որը վառվում էր, սակայն չէր այրվում, խորհրդանշում էր սուրբ Կույս Մարիամին: Նաև Օսեին, նույն ինքը՝ Նավեի որդի Հեսուին էլ ասվեց, թե՝ «Տիրոջ զորքի զորավարն եմ
02/01/2020
Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է: Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Աստված ընտրել էր ամենախոնարհ և ամենահեզ, ամենաառաքինի և Տիրոջը
01/01/2020
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն ու բարին, թույլ տրված սխալները, որովհետև
01/01/2020
«Ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս»։ «Ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղատացիներ 2։ 20)։ Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը։ Աստծո շնորհով և ողորմածությամբ անցկացրինք անցյալ տարին ևս։ Աստծո շնորհով և ողորմածությամբ դիմավորում ենք ևս մի Նոր տարի։ Փա՜ռք Տիրոջը ամեն բանի համար, փա՜ռք Տիրոջը Իր շնորհների համար։ Փա՜ռք Տիրոջը նրա համար, որ
31/12/2019
Սիրելի՛ եկեղեցանվեր հավատացյալներ, մեր կայքի և էջի հավատարիմ հետևորդներ, Ձմեռն իր ցրտաշունչ թևերն է փռել, ահա, Հայոց աշխարհի վրա և վաղն արդեն 2020 թվականն իր իրավունքների մեջ կմտնի ու կդառնա իրականություն: Օրացույցի վերջին էջի հետ մենք էլ կփակենք մեր կյանքի այս տարվա վերջին էջն ու կլծվենք նորի արարմանը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք աշխարհը, ապա երկրագունդը մի վիթխարի գրադարան է՝ մարդկային կյանքերի պատմության գրքերով: Դրանք բազմաթիվ