30/12/2019
Ամանորի նախաշեմին քրիստոնյան իր կյանքի ուղին վերաիմաստավորվում է յուրահատուկ մի ճամփորդությամբ՝ Ս. Ծննդյան տոնին նախորդող շաբաթապահքով: Յուրահատուկ այս ճամփորդության ընթացքը հնարավորություն է տալիս ճամփորդներին տեսնելու և արմատախիլ անելու արդեն գուցե սովորական դարձած իրենց մեղքերն ու վատ սովորությունները և օրեցօր բարու մեջ հաստատվելով՝ դեպի Աստված ընթանալու: «Պետք է փորձենք առավելագույնս օգուտ քաղել ապաշխարության այս շրջանից
29/12/2019
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Անցնող տարվա վերջին պատարագին ենք այսօր մասնակցում և ինչպես ուսումնական հաստատություններում ու ձեռնարկություններում են տարին ամփոփում՝ ի մի բերելով ձեռքբերումները, հաշվարկելով վնասներն ու օգուտները, դրական ու բացասական գնահատականները, այնպես էլ մենք ենք յուրովի ամփոփում մեզ շնորհված հերթական տարին, որ բարեգութ Տիրոջ անսահման ողորմածության դրսևորումն է: Սուրբ հայրերը խրատում են յուրաքանչյուր
28/12/2019
Այնտեղ, ուր կա Աստված, այնտեղ կա սեր, բարիք և օրհնություն: «Եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8:31): Աստծո օգնությամբ հաղթահարելի է յուրաքանչյուր փորձություն, ինչպես եկեղեցու հայրերից մեկն է ասում՝ Աստծո օգնությամբ սարդոստայնն անգամ կարող է վերածվել քարե պատնեշի, իսկ առանց Աստծո քարե պատնեշը կարող է վերածվել սարդոստայնի: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստված Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների
27/12/2019
Դեկտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շահվալադյան Անահիտին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տարամադրել էր համայնքի անդամ Արմինե Հարոյանը: Անահիտի կրտսեր դուստրը՝ Ռոզին (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ ու կես տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրն ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո
26/12/2019
Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից 250 երեխաներ մասնակցեցին իրենց համար պատրաստված ամանորյա տոնախմբությանը, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ
26/12/2019
Արդ, քանի որ եթե Պողոս և Պետրոս առաքյալներն ու նրանց նախանձախնդրությամբ օժտված սրբերը երես թեքեն մեզանից, էլ ուրիշ ոչ ոք չպիտի աղոթի մեզ համար, ուստի ջանա՛նք մեր անձերն արժանի դարձնել երկնային մեծ խորհրդակցությանն ու Քրիստոսի նահատակների հետ տեսությանը, որպեսզի այստեղ՝ երկրի վրա, գեթ նրանց ձայները լսողներ չլինենք, այլ կարողանանք այնտեղ՝ Երկնքում, նաև նրանց տեսնել։ Չէ՞ որ, թեպետ այժմ չենք կարող մարմնապես նրանց կողքին լինել, սակայն կարող
25/12/2019
Ս. Ստեփանոս Նախավկան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու չորս գլխավոր բարեխոսներից է: Նա մեկն էր այն յոթ այրերից, որոնք Երուսաղեմի եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին՝ ժողովրդին սպասավորելու համար: Այս երիտասարդը լցված էր Սուրբ Հոգու շնորհներով ու զորությամբ և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին հրեաներին, և նրանք
23/12/2019
Քրիստոնյայի համար մեծագույն պարգև է ժամանակը, միաժամանակ նաև՝ պատասխանատվություն, քանի որ Տերն այն շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը ժամանակի մասին հետևյալ մտորումն է ունեցել. «Ինչն է ավելի գեղեցիկ, քան հույսով ճառագուն մեր աչքերը սևեռել գալիք 365 օրերի վրա, և յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուրով այնպիսի արարք կամ արժեք դրոշմել մեր կյանքի այս նոր էջի վրա, որ երբ օրացույցը մաշվի,