26 Հոկտեմբեր, Բշ
10/12/2019
Աստվածապաշտ անձը, աշխարհի որ երկրում էլ բնակվի, կառուցում է աղոթքի իր տունը՝ Աստծո տաճարը, որի դեպի երկինք վերացող կամարները աղոթողի միտքը տեղափոխում են երկրից մի ուրիշ՝ բարձր, երկնային աշխարհ: Աստծո տաճարում աստվածապաշտը հոգևոր ծնունդով Երկնավոր Հոր որդեգրությունն է ընդունում, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հաղորդությամբ հաղորդվում է Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, Սուրբ Պսակի խորհրդով սիրո և հավատարմության
09/12/2019
«Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղուկ. 1:48-49): Քրիստոնեության էական իմաստը, որ է փրկագործությունը, իր մեջ բովանդակում է նաև ընտանիքի պատվի ու արժանիքների բարձրացումն ու ազնվացումը: Քրիստոնեությամբ է, որ կինը բարձրացավ, սրբացավ ու ընտանիքի այս սրբացումով էլ, բնականաբար, փոխվեցին նաև բարքերը, մոլությունները վերացան, և, առաջին հերթին, ինչպես որ ակնհայտ էլ է,
08/12/2019
«Երանի որ կերիցէ ճաշ յարքաիւթեան Աստուծոյ»: «Երանի նրան, ով կճաշի Աստծո արքայության մեջ» (Ղուկ. 14:15): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած առակներից է, որ մեզ է ներկայացնում սբ. Ղուկաս ավետարանիչը: Այն վերնագրված է «Մեծ խնջույքի առակը», որն ի դեպ առկա է սբ. Մատթեոսի Ավետարանում (Մտթ. 22:1-10): Հիսուս երբեմն խոսում էր առակներով, որպեսզի
07/12/2019
(Շարունակություն) Արդարացումներ և խաբեություն Առաքյալները Քրիստոսից ստացած լիազորությունները հոգևոր գործունեությամբ զբաղվելու և այդ առաքելության մեջ հաջողություն ունենալու շնորհն ու կարողությունները ձեռնադրությամբ փոխանցեցին իրենց հաջորդած հոգևորականներին: Եվ այսօր այդ ձեռնադրությամբ է եկեղեցականներին փոխանցվում Քրիստոսից տրված շնորհը: Հետևաբար, ձեռնադրությունը կարևոր է որևէ մեկի համար ճշմարտապես հոգևոր առաքելություն իրականացնելու
06/12/2019
Կիլիկյան ամենաանվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի վրձնած «Անցումը Կարմիր ծովով» նկարը ներկայացնում է տարբեր ժամանակներում կատարված դեպքերի համաժամանակյա պատկերում. փարավոնի հեծյալների կողմից իսրայելացիների հետապնդումը մինչև Կարմիր ծովն անցնելը, խավարը եգիպտացիների վրա, հետ նայող սարսափահար իսրայելացիները ծովի մյուս կողմում (կանայք թմբուկ են զարկում)՝ երկնքից սուրացող պահապան հրեշտակի հետ: Այս թեման այլ ձևով կրկնվում է Հեթում
05/12/2019
6. Զրկեցէք, սպանէք զարդարն, որ ո՛չ կայր ձեզ հակառակ: Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում: Ահա պարզ խոսքով ասում է այն, ինչ բազում անգամներ հարուստների անիրավության մասին առակներով և օրինակներով ասաց: Եվ այդ նույն զրկանքները, որ իրենք մեղք չեն համարում, սպանություն կոչեց: Արդարև, իսկապես, եթե մեկը մարդ է սպանում, անմիջապես վերջ է դնում նրա մարմնական տանջանքներին, իսկ նա, ով գողանում է մեկի ունեցվածքը և նրան աղքատության կապում
04/12/2019
Առաքինի վարքի շատ օրինակներ կան Գրքերում. որը որ կամենում ես, պատկերի՛ր քո հոգում, այնպես, ինչպես որ վարդապետի օրինակով անում է նրա աշակերտը: Քանի որ մեկը ոչինչ չունենալով՝ լուսավորվեց, իսկ մյուսն՝ ունեցվածքով. ինչպես Եղիան՝ ոչինչ չունենալով, և Աբրահամը՝ հարստությամբ. որը պատշաճում է քեզ և թեթև է քեզ համար, դրանո՛վ առաջնորդվիր: Դարձյալ մեկն՝ ամուսնությամբ, իսկ մյուսը՝ կուսությամբ. Աբրահամն՝ ամուսնությամբ, իսկ Եղիան՝ կուսությամբ: Դու ևս
02/12/2019
Այս սաղմոսը կա՛մ պատմում է այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են Դավթի հետ՝ մանկությունից մինչև ծերություն, կա՛մ Դանիելի տան ու մակաբայեցիների մասին է, որոնք պահեցին Աստծու պատվիրանները, ինչն ուրիշներն անարգեցին: Կա՛մ հոգին աղոթքի է կանգնում՝ ի դեմս արդարների, որ պահեցին Աստծու օրենքները, և գերությունից վերադարձ խնդրեցին, կամ ինքը՝ Դավիթն է աղոթքի կանգնում՝ ըստ այբուբենյան թվի և գրի, որպեսզի իր ժողովրդի որդիներին հորդորի ջանալ