26 Հոկտեմբեր, Բշ
01/01/2020
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն ու բարին, թույլ տրված սխալները, որովհետև
01/01/2020
«Ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս»։ «Ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղատացիներ 2։ 20)։ Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը։ Աստծո շնորհով և ողորմածությամբ անցկացրինք անցյալ տարին ևս։ Աստծո շնորհով և ողորմածությամբ դիմավորում ենք ևս մի Նոր տարի։ Փա՜ռք Տիրոջը ամեն բանի համար, փա՜ռք Տիրոջը Իր շնորհների համար։ Փա՜ռք Տիրոջը նրա համար, որ
31/12/2019
Սիրելի՛ եկեղեցանվեր հավատացյալներ, մեր կայքի և էջի հավատարիմ հետևորդներ, Ձմեռն իր ցրտաշունչ թևերն է փռել, ահա, Հայոց աշխարհի վրա և վաղն արդեն 2020 թվականն իր իրավունքների մեջ կմտնի ու կդառնա իրականություն: Օրացույցի վերջին էջի հետ մենք էլ կփակենք մեր կյանքի այս տարվա վերջին էջն ու կլծվենք նորի արարմանը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք աշխարհը, ապա երկրագունդը մի վիթխարի գրադարան է՝ մարդկային կյանքերի պատմության գրքերով: Դրանք բազմաթիվ
30/12/2019
Ամանորի նախաշեմին քրիստոնյան իր կյանքի ուղին վերաիմաստավորվում է յուրահատուկ մի ճամփորդությամբ՝ Ս. Ծննդյան տոնին նախորդող շաբաթապահքով: Յուրահատուկ այս ճամփորդության ընթացքը հնարավորություն է տալիս ճամփորդներին տեսնելու և արմատախիլ անելու արդեն գուցե սովորական դարձած իրենց մեղքերն ու վատ սովորությունները և օրեցօր բարու մեջ հաստատվելով՝ դեպի Աստված ընթանալու: «Պետք է փորձենք առավելագույնս օգուտ քաղել ապաշխարության այս շրջանից
29/12/2019
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Անցնող տարվա վերջին պատարագին ենք այսօր մասնակցում և ինչպես ուսումնական հաստատություններում ու ձեռնարկություններում են տարին ամփոփում՝ ի մի բերելով ձեռքբերումները, հաշվարկելով վնասներն ու օգուտները, դրական ու բացասական գնահատականները, այնպես էլ մենք ենք յուրովի ամփոփում մեզ շնորհված հերթական տարին, որ բարեգութ Տիրոջ անսահման ողորմածության դրսևորումն է: Սուրբ հայրերը խրատում են յուրաքանչյուր
28/12/2019
Այնտեղ, ուր կա Աստված, այնտեղ կա սեր, բարիք և օրհնություն: «Եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8:31): Աստծո օգնությամբ հաղթահարելի է յուրաքանչյուր փորձություն, ինչպես եկեղեցու հայրերից մեկն է ասում՝ Աստծո օգնությամբ սարդոստայնն անգամ կարող է վերածվել քարե պատնեշի, իսկ առանց Աստծո քարե պատնեշը կարող է վերածվել սարդոստայնի: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստված Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների
27/12/2019
Դեկտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շահվալադյան Անահիտին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տարամադրել էր համայնքի անդամ Արմինե Հարոյանը: Անահիտի կրտսեր դուստրը՝ Ռոզին (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ ու կես տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրն ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո
26/12/2019
Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից 250 երեխաներ մասնակցեցին իրենց համար պատրաստված ամանորյա տոնախմբությանը, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ