26/10/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված ունի չորս տոներ՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց: Խաչի գյուտի (գտնվելու) տոնը նշվում է հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակի օրը: Ապավինեցաք ի խաչ քո Արարիչ յավիտենից, որ ետուր մեզ պահապան յաղթող ընդդեմ թշնամւոյն. աղաչեմք սուավ Փրկիչ պահպանեա զանձինս մեր: Շարականագիրը Գյուտ Խաչին նվիրված այս շարականում շեշտում է Սուրբ Խաչի պահպանիչ զորությունը ընդդեմ
25/10/2019
Աշխարհի Արարիչը, կատարյալ սեր լինելով, սիրով արարեց մարդուն՝ նրան շնորհելով մեծագույն պարգևը՝ սերը: Եվ մարդը՝ որպես սիրո զավակ, կոչված է սիրելու թե՛ Երկնավոր Հորը և թե՛ իր նմանին: Արարչագործության պսակը՝ մարդը, աշխարհը դիտում և ընդունում է այնպիսին, ինչպիսին ինքն է, իր երևակայությունը և իր կամքը: Սակայն մարդը խախտում է իր կոչումը, երբ հոգևոր տեսողությունից զուրկ լինելու պատճառով՝ իր համար աշխարհի կենտրոն է դարձնում իր «ես»-ը: Արդյունքում՝
24/10/2019
Մարդու բարձրագույն կոչումն, ըստ Սուրբ Գրքի, աստվածային բնությանը հաղորդակից լինելն է (Բ Պետրոս 1:4): «Քրիստոս մեզ համար երկրավոր եղավ, որպեսզի Իրենով երկնավոր լինենք»,- ասել է Ս. Ներսես Լամբրոնացին: Մարդը կոչված է Քրիստոսի հետ միավորյալ կյանք ապրելու և իրականում Նրա մարմնի անդամը դառնալու: Այդ միավորյալ կյանքի մասին է ասում Քրիստոս՝ օրինակ բերելով խաղողի որթատունկը. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան,
23/10/2019
Մարդու սիրտը չի կարող երբեք դատարկ լինել, կամ այն լեցուն է հավատով և բարությամբ, կամ անհավատությամբ, Աստծո պատվիրանների հանդեպ անտարբերությամբ և չարությամբ: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք»,- ասում է Քրիստոս (Մատթ. 12:35): Այն հարցին, թե ո՞ր գանձն է բարի և որը՝ չար, Ս. Բարսեղ Մեծը պատասխանել է և ասել՝ առաքինաբար ապրելը և Աստծո փառքին ծառայելը բարի գանձ է, իսկ մոլությունների մեջ ապրելը,
22/10/2019
Ցույց է տալիս Աստծու երախտիքներն ու կուռքերի տկարությունը, ու թեև սա հին [կտակարանյան] պատմություն է Իսրայելի մասին՝ ի դեմս Զորաբաբելի, բայց նաև մարգարեություն է Նորի: 1. Ելանելն Իսրայէլի յԵգիպտոսէ. տանն Յակովբայ ի ժողովրդենէ այլազգեաց: 2. Եղև Հրեաստան սրբութիւն նորա, և Իսրայէլ իշխանութիւն նորա: Երբ իսրայելացիները ելան Եգիպտոսից, Հակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից, Հրեաստանը նրա սրբարանը եղավ, և Իսրայելը՝ իշխանությունը նրա: Տաճարն
21/10/2019
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամ աղոթելով, Իր հետևորդներին մշտապես աղոթելու պատգամ տվեց: Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս աղոթելիս ասաց՝ Ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես Ինձ (Հովհ. 11:42): Եկեղեցական հեղինակներից Որոգինեսն ասել է, որ Հիսուսի արտասանած և ավետարանչի պահպանած խոսքը հստակորեն ցույց է տալիս, թե նա, ով միշտ աղոթում է, միշտ էլ լսելի է: Տիրոջ օրինակի համաձայն՝ հայ քրիստոնյայի կյանքի անբաժանելի
20/10/2019
«Եւ ամենայն ինչ ձեր՝ պարկեշտութեամբ և ըստ կարգի լինիցի»: «Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի» (Ա Կորնթ. 14:40): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Աստված տիեզերքն արարել է կարգուկանոնով: Աշխարհում ոչինչ պատահական չէ, և ամեն ինչ ներդաշնակ է: Ի սկզբանե մարդկային մեղքն էր, որ արարչագործության մեջ աններդաշնակություն մտցրեց, բաժանում բերեց Աստծո և մարդու միջև: Սուրբ գրքում բազմիցս կիրառվում է «կարգել» բառը:
18/10/2019
Աստծուն մերձենալու ամենապարզ ուղին սկսվում է սիրով լեցուն փոքր գործերից: Հոգևոր կյանքում փոքրը դառնում է այն սկիզբը, որ մարդուն ուղղորդում է ավելի մեծ զոհողությունների: Ըստ ոմանց՝ հոգևոր ուղի հնարավոր է մուտք գործել միայն մեծ սխրանքների միջոցով: Այնինչ Տերը կարևորում և նկատում է շատերի համար աննշան համարվող բարին. օրինակ՝ նկատեց տաճարի գանձանակին մոտեցող այրի կնոջը և ավելին համարեց նրա երկու լուման, քան մեծահարուստների նվիրատվությունները