28/11/2019
4. Ահաւասիկ վարձք մշակաց, որ գործեն զանձս ձեր՝ առ ձեզ են, զրկեալն ի ձէնջ աղաղակէ՛, և բողոք հնձողացն եհա՛ս յականջս Տեառն զօրութեանց: Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Հարուստների մասին խոսում է որպես վայրի գազանների, քանզի, ինչպես օրինակ, նրանք վայրենի վարք են ցուցաբերում՝ հոշոտելով և ուտելով, ընդ որում գիշակեր են և գազանային, այդպես
27/11/2019
- Հա՛յր, աղոթքին ինչպե՞ս պետք է պատրաստվել: - Այնպես, ինչպես Սուրբ Հաղորդությանն ենք պատրաստվում: Այնտեղ աստվածային հաղորդակցում է, այստեղ՝ աստվածային շփում: Երբ Հաղորդություն ենք ստանում՝ Քրիստոսին ենք ընդունում մեր մեջ, գալիս է աստվածային շնորհը: Աղոթքի մեջ մշտապես շփվում ենք Քրիստոսի հետ և այլ կերպ ենք շնորհն ընդունում: Մի՞թե դա քիչ է: Հաղորդության ժամանակ հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, աղոթքի ժամանակ շփվում ենք
26/11/2019
Աղանդավորներ Մակաբայեցիների մասին պատմվում է Աստվածաշնչում` Մակաբայեցիների գրքում: Այստեղ ներկայացվում է հրեա ժողովրդի պայքարը Սելևկյան իշխանների դեմ Ալեքսանդր Մեծի տիրապետութունից հետո: Ազատության համար մարտնչող հրեաները կոչվում են մակաբայեցիներ իրենց ղեկավար Հուդա Մակաբեի անունով, ով որդին էր ժողովրդին պայքարի հանած Մատաթիա քահանայի: Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հենց այս մակաբայեցիների օրինակով էր քաջալերում
24/11/2019
«Տեսէ՛ք եւ զգո՛յշ լերուք յամենայն ագահութենէ, զի ո՛չ եթէ ի մթերից ընչից ուրուք իցեն կեանք նորա»: «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից» (Ղուկ․12։15): Սիրելի´ հավատացյալներ, Բնաբանիս այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատգամն է՝ ուղղված ողջ մարդկությանը: Քրիստոսի աշխարհ գալը միայն մեկ նպատակ ուներ. այն է՝ մարդկության փրկությունը: Աստվածորդու
23/11/2019
(Հոգևոր պայքարի մասին, մաս 2-րդ) Հայր Նիկոն Աթոսացին իր հոգևոր զրույցներում ասում է՝ եկեք խոսենք չար մտքերը չեզոքացնելու չորս եղանակների մասին: Դրանք կարող են մշակվել և համակարգվել: Ահա մի պարզ միջոց՝ վատ միտքը հենց սկզբից վանել, ետ մղել, մերժել: Մենք չպետք է թույլ տանք, որ չար միտքն արմատավորվի մեր մեջ: Հենց միտքը հայտնվում է, անմիջապես մերժում և հեռացնում ենք այն, եթե հստակ է, որ վատ միտք է: Այսպիսով, ենթադրենք՝ գիտեք, որ մարդասպան է եկել
22/11/2019
- Հա՛յր, երբեմն, երբ ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց ու չեմ ստանում, հարց եմ տալիս ինձ. «Արդյո՞ք Աստված լսում է իմ աղոթքը»: - «Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը: - Հա՛յր, երբ որևէ բան եմ խնդրում Աստծուց և միանգամից չեմ ստանում, արդյո՞ք պետք է համառորեն պնդեմ: - Այո՛, պետք է: Տե՛ս, երբ
21/11/2019
‹‹Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ Իւրոյ, զի ահա յայսմհետէ երանեսցեն ինձ ամենայն ազգք››: ‹‹Որովհետև հայացքը դարձրեց Իր աղախնու խոնարհության վրա, և բոլոր ազգերը ինձ երանի պիտի տան››: (Ղուկաս Ա 48-49) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնում է Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկը` Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որն ամեն տարի անշարժորեն նշվում է նոյեմբերի 21-ին:
20/11/2019
2. Զի մեծութիւնդ ձեր յո՛չ ինչ լինելոց է, և հանձերդք ձեր կերակո՛ւր ցեցոյ: Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր: Սուրբ Գրքում ամեն տեղ մարմնավոր հարստությունը, որ հավաքվել է զրկանքների և տոկոսների գնով, պախարակության է արժանանում, և ունայնություն ու սնոտի կոչվում: Եվ հատկապես այս Գրքում, որտեղ ամբողջովին վատաբանվում է հարստությունը և ոչնչություն համարվում: Այդ պատճառով էլ ասում է. ձեր հարստությունը փտած է, որի վրա