26 Հոկտեմբեր, Բշ
01/12/2019
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը Արարատյան Հայրապետական թեմում 20-ամյա եկեղեցական գործունեության առթիվ: Աստվածային նախախնամությամբ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր առաջնորդական վերատեսչությամբ ամենքիս ներշնչում եք ամուր հավատքով ապրելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու կերպը: Մեր աղոթքն է, որ Ամենազոր Աստված
01/12/2019
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Օրվա ավետարանն այսօր հիշատակում է Անպտուղ թզենու առակը, որն անմիջապես հաջորդեց Տիրոջ այն զգուշացմանը, թե. «….եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5): Առակի իմաստն ու ապաշխարության կոչը սերտորեն կապված են միմյանց, սիրելինե՛ր, քանի որ առակում խոսվող պտուղների բացակայությունը մեր հոգևոր կյանքի պտուղների՝ առաքինությունների և հավատը ապացուցող, հավատը կենդանի պահող գործերի
29/11/2019
(Հոգևոր պայքարի մասին, մաս 3-րդ) Հայր Նիկոն Աթոսացին նշում է, որ սատանան չի վախենում ոչ մեր մտքից, ոչ էլ մեր գիտելիքներից: Նա դրանցից ավելին ունի: Նա չի վախենում նույնիսկ մեր առաքինություններից: Նա դրանցից ավելին ունի: Նա միայն մի առաքինություն չունի, և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ի՞նչ առաքինություն է դա: Հայր Նիկոնը պատմում է՝ մի անգամ, ինչ-որ արդյունքի հասնելուն պես, հպարտորեն գնացի իմ ծերի մոտ: Նա, ինձ տեսնելով, անմիջապես հասկացավ,
28/11/2019
4. Ահաւասիկ վարձք մշակաց, որ գործեն զանձս ձեր՝ առ ձեզ են, զրկեալն ի ձէնջ աղաղակէ՛, և բողոք հնձողացն եհա՛ս յականջս Տեառն զօրութեանց: Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Հարուստների մասին խոսում է որպես վայրի գազանների, քանզի, ինչպես օրինակ, նրանք վայրենի վարք են ցուցաբերում՝ հոշոտելով և ուտելով, ընդ որում գիշակեր են և գազանային, այդպես
27/11/2019
- Հա՛յր, աղոթքին ինչպե՞ս պետք է պատրաստվել: - Այնպես, ինչպես Սուրբ Հաղորդությանն ենք պատրաստվում: Այնտեղ աստվածային հաղորդակցում է, այստեղ՝ աստվածային շփում: Երբ Հաղորդություն ենք ստանում՝ Քրիստոսին ենք ընդունում մեր մեջ, գալիս է աստվածային շնորհը: Աղոթքի մեջ մշտապես շփվում ենք Քրիստոսի հետ և այլ կերպ ենք շնորհն ընդունում: Մի՞թե դա քիչ է: Հաղորդության ժամանակ հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, աղոթքի ժամանակ շփվում ենք
26/11/2019
Աղանդավորներ Մակաբայեցիների մասին պատմվում է Աստվածաշնչում` Մակաբայեցիների գրքում: Այստեղ ներկայացվում է հրեա ժողովրդի պայքարը Սելևկյան իշխանների դեմ Ալեքսանդր Մեծի տիրապետութունից հետո: Ազատության համար մարտնչող հրեաները կոչվում են մակաբայեցիներ իրենց ղեկավար Հուդա Մակաբեի անունով, ով որդին էր ժողովրդին պայքարի հանած Մատաթիա քահանայի: Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հենց այս մակաբայեցիների օրինակով էր քաջալերում
24/11/2019
«Տեսէ՛ք եւ զգո՛յշ լերուք յամենայն ագահութենէ, զի ո՛չ եթէ ի մթերից ընչից ուրուք իցեն կեանք նորա»: «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից» (Ղուկ․12։15): Սիրելի´ հավատացյալներ, Բնաբանիս այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատգամն է՝ ուղղված ողջ մարդկությանը: Քրիստոսի աշխարհ գալը միայն մեկ նպատակ ուներ. այն է՝ մարդկության փրկությունը: Աստվածորդու
23/11/2019
(Հոգևոր պայքարի մասին, մաս 2-րդ) Հայր Նիկոն Աթոսացին իր հոգևոր զրույցներում ասում է՝ եկեք խոսենք չար մտքերը չեզոքացնելու չորս եղանակների մասին: Դրանք կարող են մշակվել և համակարգվել: Ահա մի պարզ միջոց՝ վատ միտքը հենց սկզբից վանել, ետ մղել, մերժել: Մենք չպետք է թույլ տանք, որ չար միտքն արմատավորվի մեր մեջ: Հենց միտքը հայտնվում է, անմիջապես մերժում և հեռացնում ենք այն, եթե հստակ է, որ վատ միտք է: Այսպիսով, ենթադրենք՝ գիտեք, որ մարդասպան է եկել