26 Հոկտեմբեր, Բշ
22/11/2019
- Հա՛յր, երբեմն, երբ ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց ու չեմ ստանում, հարց եմ տալիս ինձ. «Արդյո՞ք Աստված լսում է իմ աղոթքը»: - «Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը: - Հա՛յր, երբ որևէ բան եմ խնդրում Աստծուց և միանգամից չեմ ստանում, արդյո՞ք պետք է համառորեն պնդեմ: - Այո՛, պետք է: Տե՛ս, երբ
21/11/2019
‹‹Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ Իւրոյ, զի ահա յայսմհետէ երանեսցեն ինձ ամենայն ազգք››: ‹‹Որովհետև հայացքը դարձրեց Իր աղախնու խոնարհության վրա, և բոլոր ազգերը ինձ երանի պիտի տան››: (Ղուկաս Ա 48-49) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնում է Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկը` Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որն ամեն տարի անշարժորեն նշվում է նոյեմբերի 21-ին:
20/11/2019
2. Զի մեծութիւնդ ձեր յո՛չ ինչ լինելոց է, և հանձերդք ձեր կերակո՛ւր ցեցոյ: Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր: Սուրբ Գրքում ամեն տեղ մարմնավոր հարստությունը, որ հավաքվել է զրկանքների և տոկոսների գնով, պախարակության է արժանանում, և ունայնություն ու սնոտի կոչվում: Եվ հատկապես այս Գրքում, որտեղ ամբողջովին վատաբանվում է հարստությունը և ոչնչություն համարվում: Այդ պատճառով էլ ասում է. ձեր հարստությունը փտած է, որի վրա
19/11/2019
Հույսն առ Աստված պետք է առաջնորդի քրիստոնյային իր կյանքի ողջ ընթացքում: Այն ամուր է և հաստատուն ինչպես հավատը: Եթե հավատը վստահություն է «անտեսանելիի» հանդեպ, որ գոյություն ունի Արարիչ և աշխարհի Նախախնամողը, և որ մարդկության փրկագործությունն իրագործվել է Աստծո Որդու միջոցով, ապա հույսը վստահությունն է «սպասվածի»: Աստծուն հուսացողը հանգիստ է ապրում ներկայում, անվախ է դիմավորում անորոշ ապագան և չի հուսահատվում վտանգների
18/11/2019
Ալելուիա: Հաղթություն նրանց, ովքեր Քրիստոսով են պատերազմում, և նրա մասին մարգարեություն: Նաև օրհնություն է սա, դարձից հետո հավաքվեց ազգը, պատերազմեցին և Աստծու զորությամբ հաղթանակ տարան ու ոչնչացրին [թշնամուն], իսկ իրենք տոնախմբություն անելով՝ երգեցին, որը նշանակում է հաղթանակ թշնամու հանդեպ, ինչպես նաև բնության կատարյալ փրկությունն է: 1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,
17/11/2019
«Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետև ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ» (Ղուկ. 9:48): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ ի Քրիստոս, Օրվա ավետարանական հատվածն այսօր մի անսովոր տեսարան է ներկայացնում մեր ուշադրությանը՝ պատմելով առաքյալների մեջ ծագած վեճի մասին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա տեղի ունեցավ ոչ թե իրենց ընթացքի սկզբում, երբ անտեղյակ էին Քրիստոսի
16/11/2019
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»,- ասել է Սողոմոն Իմաստունը (Առակ. 1:7): Առաքինություններից առաջինը, որ երեխան պետք է ունենա իր սրտում, Տիրոջ հանդեպ երկյուղն է: Զուր ասված չէ, որ «մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի» (Սաղմ. 8:3): Երեխաների առողջ և ներդաշնակ զարգացման համար ծնողներն ու ուսուցիչները պարտավոր են երեխաներին Տիրոջ հանդեպ երկյուղ ներշնչել և աղոթել սովորեցնել: Չէ՞ որ երեխան միշտ ինչ-որ բան խնդրում
16/11/2019
Հիսուս Քրիստոս խաչից իջեցվեց և թաղվեց եբրայական օրենքի համաձայն: Ավետարանիչները գրում են, որ Հովսեփ Արիմաթեացին, որն աշակերտել էր Քրիստոսին, Պիղատոսի մոտ գնալով, խնդրում է Հիսուսի մարմինը: Լսելով, որ Հիսուս արդեն մահացել է՝ Պիղատոսը զարմանում է և համոզվելու համար իր մոտ է կանչում հարյուրապետին և հարցնում. «Իսկապե՞ս այդքան շուտ մեռավ»: Եվ հարյուրապետից ճշտելուց հետո թույլ տվեց, որ Հովսեփը վերցնի Հիսուսի մարմինը: Հովսեփը, մարմինն առնելով,