26 Հոկտեմբեր, Բշ
08/11/2019
Քրիստոնյան կոչված է Աստծո խոսքը կյանքով ու գործով ուսուցանելու՝ չանտեսելով պատվիրաններից անգամ փոքրագույնը. «Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, Երկնքի Արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, Երկնքի Արքայության մեջ նա մեծ պիտի լինի» (Մատթ. 5:19): Աստծո խոսքը կյանքով ապրողն իր սրտում կրում է աստվածային սերը, որը ծածկում է բազմաթիվ մեղքեր: Ս. Եփրեմ
07/11/2019
Նոյեմբերի 7-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ազգային երգեցողության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները, հայ հոգևոր երաժշտության դասախոս Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Կոնսերվատորիայից մինչև եկեղեցի ձգվող կարճ ճանապարհն ուսանողերն անցել էին՝ կոմիտասյան աշխարհիկ և հոգևոր երգեր կատարելով: Եկեղեցում ուսանողներին ողջունեց և ԱՀԹ
07/11/2019
- Հա՛յր, միտքը ինձ հուշում է, որ իմ մի տգեղ արարքից հետո աղոթքս հաճո չէ Աստծուն: - Եթե այդ միտքն առաջ է գալիս իրական խոնարհությունից և ասում ես. «Ես բարկացնում եմ Աստծուն իմ տգեղ վարմունքով», ապա աստվածային մխիթարություն ես զգում: Իսկ եթե եսասիրության պատճառով ես տրտմում ու ասում. «Ինչպե՞ս կարող էի դրան հասնել»,- ապա մխիթարություն չես ստանում, որովհետև «Տերը հակառակ է ամբարտավաններին»(1): Աստված հպարտի աղոթքը չի լսում, որովհետև
06/11/2019
Ճշմարիտ բարին Աստված է, և Նրա կամքին հնազանվելը բարիք է քրիստոնյայի համար: Բարիքի աղբյուրը մարդն իր սրտում է կրում, քանի որ այն, ըստ Պաիսիոս Աթոսացու, մարդը ժառանգություն է ստացել Աստծուց: Շատ անգամ կրքերը խոչընդոտում են մարդուն բարին գործելու, իսկ առանց բարի գործերի հնարավոր չէ երկնքում գանձեր կուտակել: Ո՛չ հարստությունը և ո՛չ որևէ ունեցվածք չի կարող մարդն իր հետ երկինք տանել, բարի գործերն են, որ հարստացնում են մարդուն և թույլ տալիս հավիտենական
05/11/2019
Յուրաքանչյուր քրիստոնյա անհատ Սուրբ Հոգու տաճար է. «Մե՛նք ենք կենդանի Աստծո տաճարը, ինչպես Աստված Ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը»» (Բ Կորնթ. 6:16) և թե «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3:16): Այս տաճարների մեջ է ծնվում ճշմարիտ հավատը, անխախտ հույսը և անկեղծ սերն Աստվածության հանդեպ: Այս տաճարից առ Աստված են բարձրանում
04/11/2019
Վեհափա՛ռ Տեր, Աստծո ողորմությամբ և ազգի կամոք երկու տասնամյակ առաջ Ձեզ փոխանցված Հայոց հայրապետներից ժառանգած հովվապետական գավազանը ծաղկեց Ձերդ Սրբության եկեղեցասիրությամբ և նվիրումով, աներկյուղ կամքով, ազգային ու հոգևոր կյանքի բարեզարդմամբ և մշտարթուն հովվությամբ: «Մենք ենք այսօր կրում պատիվն ու պատասխանատվությունը՝ իրականացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, և թե որքան նախանձախնդրություն, որքան նվիրում և սեր մենք կներդնենք
04/11/2019
Ալելուիա: Եբրայերենում ու ասորերենում այս սաղմոսը և [նախորդի] «Հաճելի է ինձ» [հատվածը] միավորվում են, որովհետև երկուսն էլ նույն միտքն են արտահայտում: Մակաբայեցիների և Քրիստոսի վկաների հանգիստն է խորհրդանշում: 1. Հաւատացի զոր և խօսեցայ. և ես խոնարհ եղէ յոյժ: Ինչ որ խոսեցի՝ հավատացի դրան, և չափազանց խոնարհ եղա: Հավատացի, որ ողջերի երկիր կա, որ հավատով, այլ ոչ թե աչքով ենք տեսնում: Թեև ոմանք ասում են, թե դա Պաղեստինում է, ուր պաշտում են
03/11/2019
«Զի որ առնէ զկամս Աստուծոյ, նա է Իմ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մարկ. 3:35) Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, ինչպես պատմվում է այսօրվա ավետարանական ընթերցվածում, Հիսուսի մայրն ու եղբայրները գալիս են նրան տեսության, բայց քանի որ Հիսուս շրջապատված էր ժողովրդով, չեն կարողանում մոտենալ նրան, սակայն ժողովրդի միջից մեկը, որ ճանաչում էր Քրիստոսի ազգականներին, ասում է՝ Վարդապետ, քո մայրն ու եղբայրները այստեղ են և ցանկանում են քեզ տեսնել: