27 Հոկտեմբեր, Գշ
06/10/2019
«Միաբան լերուք, խաղաղութիւն արարէք և Աստուած խաղաղութեան և սիրոյ եղիցի ընդ ձեզ»: «Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթացիներ 13:11): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Աստծո թագավորությունը սեր է ու միություն: Գիտենք, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչը խաչաձևել է մեր բոլորի ճանապարհները, մեր միջև սիրո կապեր է ստեղծել, շղթայել է մեզ Իր հավիտենական
05/10/2019
Հոկտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Քրիստոսի յոթանասուներկու աշակերտների հիշատակության օրը: Առաքյալներին և աշակերտներին ուղղված Քրիստոսի հետևյալ խոսքերը, թե՝ դուք եք երկրի աղը (Մատթ. 5:13), վերաբերում են նաև Քրիստոսի հետևորդներին: Ինչպես աշակերտները, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա իր ուժերի չափով կոչված է Տիրոջ խոսքն ու Արքայության ուրախությունն իր միջավայրում ավետելու առաքելությանը: Այդ առաքելության ճանապարհին
05/10/2019
- Հա՛յր, եթե ես կրքեր ունեմ, ապա սիրտս կարո՞ղ է աղոթքի մեջ վարժվել: - Սիրտդ ինչպե՞ս պիտի աղոթքի մեջ վարժվի, եթե կրքեր ունես: Հապա վերցրու ժանգոտած լարն ու միացրու հեռախոսին: Կկարողանա՞ս դրանով խոսել: Կապն անընդհատ կընդհատվի, և միայն աղմուկ կլսես խոսափողի մեջ: Այդպես էլ մարդն է. եթե ներքուստ ժանգոտած է, կրքերով լի, ապա նրա հոգևոր կյանքում կարճ միացումներ են լինում՝ իր իսկ մեղքով: Պետք է հեռու մնալ հպարտությունից, եսասիրությունից, ինքնակամությունից,
04/10/2019
Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդիկ Նրան հետևելով, նոր մարդ դառնան՝ հին մարդուց հրաժարվելով: «Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծո կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է Նրան և կատարյալ»,- ասել է Ս. Պողոս առաքյալը (Հռոմ. 12:2): Քրիստոնյայի համար Քրիստոս լավագույն օրինակ է, Ում պետք է բոլորն ընդօրինակեն: Զուր չէ, որ եկեղեցին հարգում
03/10/2019
«Հովհաննես ավետարանիչը Պատմոս կղզում Պրոխորոնին Հայտնության գիրքը թելադրելիս» նկարը բանաստեղծական և ոգեշնչող սյուժեներից է: Պատկերագրության մեջ այն մեծ մասամբ տրված է գեղեցիկ և հուզական ձևով: «Հովհաննես ավետարանիչը թելադրում է Պրոխորոնին» պատկերի հիմնական կառույցը հետևյալն է. ձախ կողմում՝ երկնքի հատվածում, պատկերվում է Աստծո աջը, Հովհաննես առաքյալը՝ դեպի Աստծո աջը դարձած, Հովհաննեսի ոտքերի մոտ պատկերվում է նրա
02/10/2019
Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս որևէ առաքելությամբ, իսկ այն առաքելությունը, որին կոչված են բոլորն ի Տեր, սիրո առաքելությունն է: Հնարավոր չէ ապրել առանց սիրո, որը մարդու կյանքի մղիչ ուժն է: Կյանքի հորձանուտն իր քաոսային ընթացքով երբեմն միայն ավերներ է թողնում, իսկ այդ հորձանուտի մեջ անհրաժեշտ է հրաժարվել ավերիչ շատից՝ հանուն արժեքավոր քչի, անհրաժեշտ է ընտրել սերը և նրանով ապրել, քանի որ առանց սիրո կյանքն ուղղակի անապատի է վերածվում:
01/10/2019
Փրկությունն աստվածային մեծագույն պարգև է, իսկ ժամանակակից մարդը հակված է այն ընդունելու որպես իր արժանիքին հատուկ ինչ-որ բան: Վերջնական և միաժամանակ անվերջանալի նպատակը մարդու աստվածացումն է: «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»,- ասել է Ս. Աթանաս Ալեքսանդրացին: Աստվածացումն իրականացվում է Աստծո օգնությամբ՝ եկեղեցում: Եկեղեցին որպես հիմք ունի Քրիստոսի փրկարար զոհաբերությունը, Նրա անարատ արյունը: Միայն բարի գործերով
30/09/2019
Ալելուիա. Անգեի և Զաքարիայի ապաշխարության վրա: Սա ևս օրհնություն է առաջինի նման, որ հորդորում է Աստծու երկյուղն [ունենալ], այստեղ նույնպես խոսում է քաղցրության, երկյուղի և ողորմության մասին՝ խոստանալով մարմնավոր և հոգևոր վարձք, որը և հերթով կուսուցանենք: 1. Երանեալ է այր, որ երկնչի ի Տեառնէ. զպատուիրանս նորա նա կամի յոյժ: Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից, և խիստ կամեցող է նրա պատվիրանների: Քանզի յուրաքանչյուր մարդ Տիրոջ երկյուղով