27 Հոկտեմբեր, Գշ
29/09/2019
Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Վարագա Ս. Խաչի տոնը: «Սուրբ Նշանը համբուրելով՝ Քրիստոսին կհամբուրեմ»,- այս համոզումն ուներ Թոդիկ կրոնավորը, որն իր աշակերտ Հովելի հետ 653 թ-ին պահեցողությամբ ու աղոթքով Վարագա լեռան վրա փնտրում էր Ս. Հռիփսիմյանց կույսերի թաքցրած՝ Քրիստոսի խաչափայտի մասունքը: Երեքդարյա փնտրտուքներից հետո Տերը նրանց արժանի դարձրեց Քրիստոսի կենսապարգև խաչափայտի մասունքը գտնելու, նրա առջև խոնարհվելու
29/09/2019
Սուրբ Խաչին նվիրված չորրորդ՝ Վարագա Խաչի տոնը ազգային է, զուտ հայկական և նշում է միայն հայ եկեղեցին: Այն տոնվում է սեպտեմբերի 28-ի մոտակա կիրակի օրը (25-ից մինչև հոկտեմբերի 1-ը): Ըստ ազգային գեղեցիկ ավանդության՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից դրդված՝ Հռիփսիմյան երեսունյոթ կույսերը, Սբ. Պողոս մենաստանը թողնելով, վանքի մայրապետ Գայանեի առաջնորդությամբ եկան Հայաստան և հաստատվեցին Վարագա լեռան վրա: Կույսերից Հռիփսիմեի մոտ Քրիստոսի
27/09/2019
Սրբերի հոգևոր սխրանքները բոլոր ժամանակներում վկայել են առաքինաբար ապրելու ծարավի մասին: Հոգևորի հանդեպ ծարավը մարդու մեջ բնական պահանջ է, քանի որ մարդն արարվել է Աստծո պատկերով և նմանությումբ: Աստծով արարված հոգին ձգտում է իր Աղբյուրին, փնտրում է Աստծուն և Նրա հետ հաղորդակցությունը: Հոգևորի հանդեպ ծարավ ունեցողը ծարավ է բարի գործերի: Յուրաքանչյուրի մեջ այդ ծարավն արթնացնելու մեծ փափագն ուներ Ս. Հովհան Ոսկեբերանը, երբ հորդորում
26/09/2019
«Ֆոմա»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում հոր հետ հարաբերություններում առկա ճգնաժամի մասին: Տարիքային տարբեր խմբերի մարդիկ՝ պատանուց մինչև տարեց, պատմում են, որ իրենց համար այնքան անհրաժեշտ հարաբերությունը հոր հետ մղձավանջի է վերածվում: Կամ այն մասին, որ չեն կարողանում ներել հորը, որն արդեն հեռացել է այս կյանքից: Մարդիկ ինչո՞ւ են այդքան սուր զգում սեփական հոր հետ խաղաղության կորուստը: Եվ հուսահատ զավակներն արդյո՞ք հույս
25/09/2019
Ողորմածությունը կատարելության տանող ուղիներից մեկն է: Այս առաքինությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, նախ և առաջ կարևոր է ողորմություն տվողի համար: Այս միտքը շատ անգամներ է կրկնել սուրբը. «Աստված հորդորեց ողորմած լինել, որպեսզի ոչ միայն աղքատները հագենան, այլ նաև ողորմածները բարիք ստանան և ավելի շատ, քան ողորմություն ստացողները: Աստված ողորմած լինելու հորդորը տվեց ոչ այնքան աղքատների, որքան ողորմածների համար: Ինչո՞ւ. քանի որ
23/09/2019
Ալելուիա: Հելլենական լեզվով «ալելու» օրհնեցեք է նշանակում, «իա»՝ Տիրոջը: Հովսափաթ բարեպաշտ թագավորի օրոք, ըստ Դավթի վկայության, ամոնացիները, մովաբացիները և եդոմացիները միաբանվելով մտան Հրեաստան՝ ցանկանալով վնասել նրանց, իսկ Հովսափաթն ընկնելով Աստծու առաջ՝ օգնություն խնդրեց, Տերը լսեց նրան, և թշնամիները միմյանց կոտորեցին Հորդանան գետի սահմաններում, իսկ Հովսափաթը, մտնելով տաճար, բոլոր իսրայելացիների հետ միասին գոհություն
22/09/2019
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ուրախ եմ կրկին մեր մեծ ու համերաշխ ընտանիքը միախմբված տեսնելու հարազատ եկեղեցու սուրբ հարկի ներքո: Թող աստվածային սերն էլ ավելի ամուր կապերով միավորի ձեզ ընդհանուր ամենագլխավոր նպատակի՝ հոգու փրկության և Աստծու արքայությանն արժանանալու շուրջը: Սիրելինե՛ր, ես այսօր ամենևին էլ պատահաբար չհիշեցրի ձեզ մեկ ընտանիք լինելու մասին, այլ կամեցա ձեր ուշադրությունը սևեռել օրվա ավետարանական տողերին, քանի որ
21/09/2019
Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա