27 Հոկտեմբեր, Գշ
06/09/2019
Սեպտեմբերի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, Հայրապետյան Քրիստինեին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Քրիստինեն իր երեք զավակների հետ բնակվում է ք. Էջմիածնի Շահումյան փ. 79 շ., 13 բն. հասցեում: Չորս տարի է, որ Քրիստինեն ամուսնալուծվել է և ընտանեկան նպաստի ու իր աշխատավարձի գումարներով դժվարությամբ է կարողանում
05/09/2019
- Պատերազմ կլինի՞, հա՛յր: - Դուք աղոթո՞ւմ եք: Ես գարնանից աշուն աղոթքի մոբիլիզացիա եմ անցկացնում անաղմուկ, աղոթում եմ, որպեսզի Աստված ողորմի մեզ, և խուսափենք պատերազմից ու մոբիլիզացիայից: Մի այսպիսի ծանուցում ստացա. «Թախանձագին աղոթե՛ք, որպեսզի թուրքերին խանգարեն, որովհետև կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, նրանք պատրաստվում են հարձակում գործել»(1): Փա՜ռք Աստծու, Աստվածածինն առայժմ պահպանում է մեզ, հուսանք, որ հետագայում էլ կպահպանի: -
04/09/2019
4. Շնացօողք, ո՛չ գիտէք, զի սէր աշխարհիս այսորիկ թշնամութիւն է առ Աստուած: Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ: Կարծում եմ այստեղ շնացող ասելով նկատի չունի մարմնավոր շնությունը, այլ՝ Աստծու սիրուց ընկնելը: Քանզի, ինչպես օրինակ, եթե կինը թողնի իր մարդուն և այլ մարդու մոտ գնա, դա նրան շնություն կհամարվի, ըստ տերունական օրենքի, այլ ոչ թե ամուսնություն: Այդպես էլ հոգին, հեռանալով Աստծու սիրուց և միավորվելով
03/09/2019
Այն, որ կյանքը Աստծո պարգևն է մարդուն, կարդում ենք ինչպես Ս. Գրքում, այնպես էլ հայրաբանական գրականության մեջ: Ինչպես աստվածային բոլոր պարգևները, այնպես էլ այս մեծագույն պարգևն իր մեջ ուրախություն է կրում, ինչը որոշ մարդիկ, ցավալիորեն չնկատելով, այն համարում են միապաղաղ և ձանձրալի: Ինչի՞ց է առաջ գալիս նման ճնշող զգացումը, ինչո՞ւ է նման զգացում ունեցողը հաճախակի տխրում, բարկանում ամենաչնչին իսկ բաներից: Ըստ հայրաբանության՝ մարդկանց խնդիրների
02/09/2019
Դավթի օրհնության սաղմոսը Սաղմոսը մարգարեություն է հրեաների դարձի և հեթանոսների փրկության մասին: Երբ Դավիթը ուղարկեց Հովաբին եդոմացիների որդիների վրա և վեց ամիս կոտորեց նրանց բոլոր արուներին և ետ վերադարձավ, երգեց Դավիթը: Սա ընդհանրություններ ունի 56 և 59 սաղմոսների հետ: 1. Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել և սաղմոս ասել քեզ փառօք իմովք: Պատրաստ է սիրտն իմ, Աստվա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու և սաղմոսերգելու քեզ իմ
01/09/2019
Սեպտեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորչի դերը Տրանսիլվանիայի հայ համայնքի կյանքում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ուսանող Պիտեր Քիշշը: Նշենք, որ Պիտերը հայագիտությունն ուսումնասիրելու նպատակով, Պ. Պազմանի և Խաչատուր Աբովյանի
01/09/2019
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների: Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել
01/09/2019
«Երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա: Ոչ հայեցաւ նա ի նանրութիւն և ոչ ի մոլութիւն սուտ»: «Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է, և որը ունայնությանն ու սուտ մոլորությանը ուշ չի դարձրել» (Սաղմոս 39:5): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր միասնաբար տոնում ենք Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու հիշատակության օրը: Այդ գոտու գտնվելը ցնծություն է պարգևել ողջ քրիստոնյա աշխարհին, և նրա շնորհիվ