22 Մարտ, Քառասնորդական պահքի Զ կիրակի
02/02/2019
Քրիստոնեական արվեստում առանձնապես արտահայտիչ է Քրիստոսի պատկերագրական կերպարը: Փրկչի ճշմարիտ կերպարը տրված է Ավետարանում: Ավետարանի խորհրդաբանական իմաստն իր մեկնաբանությունը ստացել է դեռևս VIII դարում ի դեմս Կ. Պոլսի պատրիարք Ս. Գերմանոսի. «Ավետարանն արտահայտում է Աստծո Գալուստը, երբ նա հայտնվեց մեզ… Նա եկավ անսքող, ինչպես իրական մարդ և հայտնի դարձավ մեզ… Լսեցինք մենք և տեսանք մեր աչքերով, որ նա Աստծո խոսքն է և իմաստությունը»:
01/02/2019
Մարիա Գեորգիեվնայի առաջ մի տիկին հայտնվեց: Իսկ միգուցե նաև լեդի: Հայտնի չէ: Տիկինը դես ու դեն էր վազում եկեղեցական կրպակի շուրջը: Հերթն ամեն ինչ անում էր անխռով մնալու համար: Տիկինը վազվզելուց հոգնեց ու խցկվեց պատուհանի մոտ. - Ներեցեք, կարո՞ղ եմ առանց հերթի: Դե ինչ, կարելի է: Ինչո՞ւ չի կարելի: Երշիկի հերթ չէ: Եթե պետք է, ուրեմն պետք է: Հերթը մի փոքր հետ քաշվեց՝ պճնագեղ մուշտակով կնոջն առաջ թողնելով: - Մի այնպիսի աղոթք եմ ուզում, որ վարորդական
31/01/2019
21. Որով ի բաց թօթափեալ զամենայն աղտեղութիւն և զյաւելուածս չարեաց, հեզութեամբ ընդունիջիք զբանն ընդաբոյս, որ կարօղն է կեցուցանել զոգիս ձեր: Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Ովքեր մեկ անգամ սիրել են մարմնավոր ունեցվածքը և բռնվել դրանով, ապա որքան ավելանում է նրանց մեծությունը, այնքան առավել ավելացնելու ծարավ են զգում, և այնքան
30/01/2019
Դասեր անապատականների կյանքից Սուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ: Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հոգևոր կյանքի համար: Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով` Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում` ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»: Այսպիսի հեզությամբ
29/01/2019
Փորձառու ծնողներին հատուկ է իրենց զավակներին զգուշացնել ամենատարբեր վտանգների և փորձանքների մասին: Մեր Տերը՝ որպես փորձառու Վարդապետ, հոգեկործան վտանգի մասին զգուշացնում է մեզ՝ ասելով. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց» (Մատթ. 7:15-16): Փրկչի այս խոսքն ամենազդու խրատը պիտի լինի յուրաքանչյուրիս՝ տարբերակելու ճշմարիտ մարգարեին կեղծ
28/01/2019
Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է՝ հաղթանակած ու կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություներով: Մեր բանակը կայացած է հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Այսօր ուզում ենք շնորհավորել հատկապես մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել
28/01/2019
Սաղմոս Ասափի: Հանդիմանություն է չար իշխանների և քահանաների համար, և ասում է պատճառը, թե ինչու է բարձիթողի մատնել: 1. Աստուած եկաց ի ժողովս աստուածոց, և ի միջի նոցա դատէր զնոսա: Աստված կանգնեց աստվածների ժողովում, և նրանց մեջ դատապարտեց նրանց: Իշխանները, դատավորները, քահանաներն ու դպիրները, ովքեր կյանքի ու մահվան հրաման են տալիս, աստվածներ են կոչվում, ըստ այնմ, թե՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր»
28/01/2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության: Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը