27 Հոկտեմբեր, Գշ
15/10/2019
Հիսուս Քրիստոս բացի տասներկու առաքյալներից ուներ նաև յոթանասուներկու աշակերտներ, որոնք ամբողջ սրտով ընդունեցին Նրա վարդապետությունը: Նրանք ոչ միայն սովորում էին այն, ինչ ասում էր Տերը, այլ հետևում էին Նրա գործին ու կյանքին: Հիսուս Քրիստոս աշակերտներին իշխանություն տվեց Ավետարանը քարոզելու և բժշկելու (Ղուկաս 10.1-20): Անանիա առաքյալը համարվում է այդ յոթանասուներկու աշակերտներից մեկը: Պետրոս առաքյալի կողմից ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս:
13/10/2019
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները» (Մրկ. 12:43): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Բարձրյալի պարգևած յուրաքանչյուր օր, առավոտյան և երեկոյան, մեր եկեղեցու շրջակայքում լսվում է եկեղեցական զանգերի քաղցրալուր ղողանջը, որ հավատացյալներին հրավիրում է Աստծու տուն՝ աղոթքի: Առավոտյան և երեկոյան ժամերգությունները՝ սաղմոսներով ու շարականներով համեմված, թե՛ հոգևոր սնունդ են
12/10/2019
Հիսուս Քրիստոս խաչից իջեցվեց և թաղվեց եբրայական օրենքի համաձայն: Ավետարանիչները գրում են, որ Հովսեփ Արիմաթեացին, որն աշակերտել էր Քրիստոսին, Պիղատոսի մոտ գնալով, խնդրում է Հիսուսի մարմինը: Լսելով, որ Հիսուս արդեն մահացել է՝ Պիղատոսը զարմանում է և համոզվելու համար իր մոտ է կանչում հարյուրապետին և հարցնում. «Իսկապե՞ս այդքան շուտ մեռավ»: Եվ հարյուրապետից ճշտելուց հետո թույլ տվեց, որ Հովսեփը վերցնի Հիսուսի մարմինը: Հովսեփը, մարմինն առնելով,
11/10/2019
Մեծ բարիք է պահքը, եթե այն ուղեկցվում է աղոթքով և ողորմածությամբ, այս մասին վկայում է Հին Կտակարանի Տոբիթի գիրքը. «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով, բարի է քիչ ունեցվածքը արդարությամբ, քան շատը՝ անիրավությամբ. լավ է ողորմություն անել, քան ոսկու գանձ կուտակել, ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում
10/10/2019
9. Տառապեցարո՛ւք, սգացարո՛ւք, և լացէ՛ք: Տառապեցե՛ք, սգացե՛ք և լացե՛ք: Երկմտելու փոխարեն, ասում է, և առաջին մեղքի համար, որ անգիտության պատճառով գործեցիք, տառապեցե՛ք, սգացե՛ք, և լացե՛ք: Միայն ձեռքերի արդարությունը բավարար չէ մեղքերը մաքրելու համար, և ոչ էլ սրտերը՝ երկմտությունից ուղղելու, այլ այս ամենի հետ նաև պետք է ապաշխարողի կերպարանք ստանալ. տառապել, սգալ, տրտմել, հոգոց հանել և դառնապես լացել ինչպես մեռելի վրա, և այդ ամենի միջոցով քավել
09/10/2019
Եթե յուրաքանչյուր ոք ապրի միմիայն իր հետաքրքրություններով, ապա չի աճի ու զորանա Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, որն իր սուրբ ավազանից ծնվածներին Ս. Հաղորդությամբ միավորում է Քրիստոսին: Երանելի Թեոփիլակտոս Բուլղարացին ասել է. «Ինչպես մարմնի մեջ հոգին ամեն ինչ կապող և համախմբող սկիզբ է, թեպետ անդամները տարբեր են, այնպես և հավատացյալների մեջ կա Սուրբ Հոգին, Որը միավորում է ամենքին, թեպետ մենք տարբերվում ենք միմյանցից ծագումով, բարքերով
08/10/2019
Սուտն առաջ եկավ այն ժամանակ, երբ առաջ եկավ չարը: Սուտը չարից է, քանի որ նա «սուտ է և ստի հայր» (Հովհ. 8:44): Մարդն աստվածային բարիքից հեռացավ այն ժամանակ, երբ հեռացավ Աստծուց՝ կեղծ բարիք փնտրելով: Աստվածային բարիքից առաջինը հեռացավ անկյալ հրեշտակը՝ չարը՝ ինքն իրեն խաբելով: Հետագայում նրան հաջողվեց իր հետևից տանել առաջին մարդկանց (Ծննդ. 3): Նա նրանց գայթակղեցրեց ստով: Սուտն այնտեղ է, որտեղ բացակայում է ճշմարտությունը: Այն չար հերյուրանք է,
07/10/2019
Ալելուիա. Սա անմեղների օրհնությունն է, քանզի առավոտյան Դավիթը խորան գնաց և տեսավ, որ լուռ են երգողների և քահանաների դասերը, և ասաց. Երգեցե՛ք, մանուկնե՛ր, Տիրոջը: Դարձյալ՝ Զորաբաբելի վրա է նաև կատարվում: 1. Օրհնեցէ՛ք, մանկունք, զՏէր. և օրհնեցէք զանուն Տեառն: Օրհնեցե՛ք Տիրոջը, մանուկնե՛ր, օրհնեցե՛ք անունը Տիրոջ: Մանուկներ ոչ թե երեխաներին է ասում, այլ՝ արիներին, արթուններին և քաջերին: Նաև ինչպես Ակյուղասն ու Սիմաքոսն են ասում, եբրայերեն