27 Հոկտեմբեր, Գշ
20/09/2019
Աստծո հետ հաղորդակցությամբ մարդը բացահայտում է իր պարգևները և գիտակցում, որ արարվել է, որպեսզի Աստծո որդի դառնա: Նա իրապես զգում է այն կապը, որ միավորում է իրեն ու Աստծուն: Քրիստոս հորդորում է յուրաքանչյուրին, որ ուսանեն Իրենից (Մատթ. 11:29): Մեր Տերն Իր կյանքով ցույց տվեց ճշմարիտ կյանքը, և նրանք, ովքեր ընդունեցին այն, սկսեցին ճշմարտապես ապրել: Հնում նկարել սովորող աշակերտներն իրենց ուսուցիչների՝ մեծագույն նկարիչների հետ էին ապրում, որպեսզի
19/09/2019
7. Հնազանդեցարո՛ւք այսուհետև Աստուծոյ, և կացէք հակառակ չարախօսին, և լիցի փախստական առ ի ձէնջ: Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից: Երբ ամբարտավանին անհույս թողեց Աստծու շնորհներից, և առավելագույն շնորհներ խոստացավ իրեն սիրողներին և խոնարհներին, ապա օրինակ է բերում և խրատները շատացնում, որպեսզի ոչ ոք տարակուսանքով խոնարհության օրինակ չխնդրի: Այդ պատճառով էլ ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն
18/09/2019
Ավետարանում կարդում ենք օրենքի մի ուսուցչի մասին, որ, ինչպես շատերը, ցանկանում էր արդարացնել իրեն: Նա Հիսուս Քրիստոսին հարցրեց, թե ո՞վ է իր ընկերը: Եվ Քրիստոս նրան պատասխանեց՝ պատմելով «Բարի սամարացու առակը» (Ղուկ. 10:25-38), թե ինչպես Երուսաղեմից Երիքով գնացող մի մարդ ենթարկվեց ավազակների հարձակմանը և ինչպես կիսամեռ վիճակում ընկած՝ չարժանացավ անցորդներից երկուսի ուշադրությանը, որոնք ուղղակի դիտում էին իր տառապանքը: Ավազակներն
18/09/2019
Գերաշնո՛րհ Սրբազան հայր, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անունից ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այսօր որդիական պարզ սրտով փառաբանում ենք Երկնավոր Հորն ու երախտագիտություն հայտնում Ձեր երկրավոր ծնողներին՝ Մայր հայրենիքին քաջասիրտ ու անձնվեր զավակ, և Մայր եկեղեցուն իմաստուն ու բարեխնամ հոգևորական պարգևելու համար: Որքան էլ հեզ ու զուսպ լինի Ձեր ընթացքը, որքան
17/09/2019
Սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորների՝ աղոթքով և շարականներով հագեցած ուղին կանգ առավ Հայրավանքում (4-րդ դ.), որ հայտնի է Հայր Հոհանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք անվանումներով: Հայրավանքի
17/09/2019
Ժամանակակից հասարակության մեջ ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ սերնդի կողմից շատ հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը՝ ես ժամանակ չունեմ: Ի՞նչ է թաքնված այս արտահայտության ներքո, ինչո՞ւ է այնպիսի տպավորություն ստեղծվում, որ ժամանակը մեզ չի բավարարում և առավել ևս չի բավարարում աղոթքի համար: Այս հարցերի վերաբերյալ կարևոր վերլուծություններ է արել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պիտեր Կրիֆտը, ով կարծում է, որ Աստծո հետ հաղորդակցության
16/09/2019
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Մարգարեանում է Որդու՝ Հորից ծնված լինելը, չարչարանքներից հետո հարությունը և Հոր աջ կողմում նստելը: 1. Ասաց Տէր ցՏէր իմ, նի՛ստ ընդ աջմէ իմմէ, մինչև եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց: Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»: Պետրոսը «Գործ առաքելոց»-ի սկզբում ասում է. «Դավիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր
15/09/2019
Երեսուն տարի առաջ՝ 1989 թ-ի սեպտեմբերի 29-ին, վերաբացվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Պատերազմական և դժվարին իրավիճակներ հաղթահարած Արցախի թեմն այդ տարիների ընթացում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի առաջնորդությամբ, կառուցել ու վերաօծել է 90 վանք, եկեղեցի ու մատուռ՝ արցախահայության գոյատևման համար նոր խթան հանդիսանալով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ