07/07/2019
«Իսկ եթէ Քրիստոս ի ձեզ է, ապա մարմին մեռեալ է վասն մեղաց և հոգին կենդանի է վասն արդարութեան»: «Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար» (Հռոմեացիներ 8:10): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Կիրակնօրյա պատարագ է, և Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն է՝ հանուն մեր փրկության: Ամեն կիրակի Նա պատարագվում է աշխարհի բոլոր եկեղեցիների սուրբ սեղաններին:
06/07/2019
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիները անցկացրեց առանձնության մեջ՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա անունով մի քարայրում: Քարայրը Մանյա էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: Երբ նրա քահանայապետության երեսուն տարին լրացավ «բարի պատերազմը պատերազմած, հավատը պահած, ընթացքը ավարտած և անթառամ պսակին հասած» Տիրոջ հրամանով ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ: Սբ. Գրիգորը,
05/07/2019
Աստծո հանդեպ ճշմարիտ և կենդանի հավատ ունեցողն անհնար է, որ չձգտի այն տարածել ու փոխանցել ուրիշներին: Ճշմարիտ հավատը չի կարող այլ կերպ արտահայտվել, քան գործով, քանի որ Ս. Եփրեմ Ասորու վկայությամբ՝ «Հավատը բոլոր բարի գործերի մայրն է, քանի որ «առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6) և պատվիրանապահ լինել»: Մարդը կարող է բարի օրինակ ծառայել ոչ այնքան խոսքով, որքան գործով, հետևյալ առածը ևս հաստատում է բարի գործի
04/07/2019
1. Մի՛ բազում վարդապետք լինե՛լ, եղբա՛րք իմ, գիտասջի՛ք, զի մե՛ծ դատաստան ընդունելոց եմք: 2. Քանզի բազո՛ւմ ինչ յանցանեմք ամենեքեան, եթէ ոք բանիւ ո՛չ յանցանիցէ՝ նա՛ է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարե՛լ զամենայն մարմին իւր: 3. Տե՛ս՝ զի ձիոց սանձս ի բերան դնեմք՝ առ անսալո՛յ նոցա մեզ, և զամենայն մարմինս նոցա նուաճիմք: 4. Ահաւասիկ և նաւք՝ ո՞րպիսի ինչ են, և ի սաստիկ հողմոց վարին. և փո՛քր թևովն շրջին՝ յո՛ր կոյս և միտք ուղղչին կամիցին: Եղբայրնե՛ր
03/07/2019
Աստվածային մեծագույն սիրո հանդեպ անհնար է անտարբեր գտնվել, այսինքն՝ մարդն իր ազատ կամքով կա՛մ ընտրում է այդ սերը, կա՛մ՝ մերժում այն: Մեր Տերն ասում է. «Ով որ Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ, և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Յուրաքանչյուր անձ իր կյանքով է որոշում իր հարաբերությունը Քրիստոսի հետ. ընդունո՞ւմ է Նրան, թե՞ մերժում, քանի որ չկա այլ տարբերակ: Աստվածային սիրո առջև հնարավոր չէ երկար ժամանակ չեզոք մնալ, վաղ թե ուշ մարդը հայտնվում
02/07/2019
«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մտթ. 5:11-12): Զարմանալի բան ենք տեսնում այստեղ. Ավետարանում Քրիստոս փոխում է մեր մտածելակերպը, երբ տրամաբանությունը հուշում է, որ եթե քեզ մեղադրում են, զրպարտում ու հալածում, ապա դու դժբախտ ես: Երբ քեզ այդքան սարսափելի
01/07/2019
Սաղմոս Դավթի: Ունի հրեաների ելքի և Փրկչի հայտնության, առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը: 1. Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քրովբէս, սասանեցաւ երկիր: Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց: Թագավորեց ասելով ցույց է տալիս ժամանակը, որ ըստ մարմնի թագավորեց: Ժողովուրդները բարկացան՝ նախապես հրեաները, և ասացին. չենք ցանկանում, որ դու թագավորես, այլ՝ կայսրը: Ո՛վ քերովբեների
30/06/2019
«Եթե իմանայիք, թե ինչ է` ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի» (Մատթ. ԺԲ 7): Այս խոսքերը մեր Տեր Հիսուս Քրիստոս ուղղեց իրեն ամբաստանել ցանկացող փարիսեցիներին: Հիսուս շաբաթ օրով, երբ անցնում էր արտերի միջով, աշակերտներն սկսում են հասկ պոկել և ուտել: Քանի որ հրեական օրենքով արգելվում է շաբաթ օրը որևէ աշխատանք կատարել, փարիսեցիները անմիջապես արձագանքում են և, որ գլխավորն է, ուղղակիորեն մեղադրում Քրիստոսին