24/07/2019
9. Նովաւ օրհնեմք զՏէրն և զՀայր. և նովաւ անիծանեմք զմարդիկ, որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան: Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Ցանկանում է ցույց տալ լեզվի ներգործության իրարամերժ կողմերը՝ թե բարի և թե չար, և հայտնում է, թե ինչի համար ստեղծեց Արարիչը և դրեց մարմնի մեջ, և խոսքի միջոցով կապեց մտքի հետ, սակայն նա ինչպիսի անդունդի մեջ իջավ՝ հակառակ գործելով Արարչին: Նրանով, ասում
23/07/2019
Երբ մարդու կյանքում բացակայում է երկրային կյանքի բուն նպատակը, ապա մարդն սկսում է ապրել Աստծո խոսքի և Նրա պատգամների հանդեպ անտարբեր կյանքով: Նա սկսում է քայլել ոչ թե դեպի Երկնային Հայրենիք, որին կոչում է մեզ Սուրբ Գիրքը. «Մենք, սակայն, Երկնքի քաղաքացիներ ենք և սպասում ենք, որ այնտեղից գա մեր Փրկիչը՝ Տեր Հիսուս Քրիստոս» (Փիլ. 3:20), այլ դեպի անցողիկը և ժամանակավորը, որոնց ավարտը կորուստ է և հավիտենական մահ: Մարդկային կյանքում կատարվող
22/07/2019
Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները: Աղոթքը խոսք է առ Աստված, բորոտը քոսոտն է, ոմանք ասում են, թե աղքատն է, որ ունի բորոտ և աղքատ բնություն, որ անձկության մեջ ընկնելով դևերի սնոտի պաշտամունքի և մահվան երկյուղի պատճառով Աստծու առջև է բերում իր խնդրանքը՝ ասելով. Տեր, լսի՛ր իմ աղոթքը, որը նաև գերու նեղության մեջ գտնվելու և հեթանոսությունից դարձի խորհուրդն ունի, և ասվել է սա Աբիսողոմի փախուստի ժամանակ: 2. Տէ՛ր,
21/07/2019
Քրիստոնեական արվեստում պատկերագրական ուրույն ձև են ներկայացնում Քրիստոսին խաչից իջեցնելը պատկերող նկարները, ուր Տիրամայրը ողբում է իր Որդու մահը: Աստվածամայրը ներկայացվում է հատուկ հուզականությամբ: Նա շրջապատված է սգացող ու ողբացող կանանցով: Տիրամոր ողբը ներկայացնող նկարներում գլխավոր գործող անձինք տղամարդիկ են՝ Հովսեփն ու Նիկոդեմոսը, նրանք են Խաչյալին իջեցնում խաչից: Այստեղ է նաև Տիրոջ սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը: Միջնադարյան վարպետների
19/07/2019
Երբ առաջին մարդն անկում ապրեց, և այդ լուրը երկինք հասավ, Աստված շտապեց փնտրելու կորուսյալ մարդուն: Ադամն ու Եվան երեկոյան, երբ լսեցին Տեր Աստծո՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Արդարև, հանցանք ունեցող մարդն է ամաչում երևալ: Բայց աստվածային անճառելի ներողամտությունն Ադամին զղջման հրավիրեց և հնչեց Աստծո ողորմության և սիրո ձայնը. «Ո՞ւր ես Ադամ»: Ուզում է ասել, թե՝ «Ես քեզ անմեղ ստեղծեցի, յոթնարփյան շնորհներով
18/07/2019
7. Ամենայն բնութիւն գազանա՛ց, և թռչնոց, և սողնոց, և որ ի ծովու են, հնազանդեալ են՝ և հնազանդի՛ն մարդկեղէն բնութեան: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը: Մարդու իշխանական պատիվը խոսքով է դրսևորվում, ինչը ստեղծման ժամանակ Աստծուց ընդունեց, ուստի նրան տեր, իշխան և թագավոր հաստատեց երևելի արարածների վրա, որի համար էլ առաջին մարդուն ասաց. «Իշխեցե՛ք ծովի ձկների,
17/07/2019
«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանը Հիսուսի հարության հետ կապված իրադարձության տեսարաններից է: Այն ներկայացված է ավետարանական տոների շարքին: Հաճախ այս տեսարանը ավելի հասկանալի դարձնելու համար մանրանկարիչները դրանք ուղեկցում են բացատրական մակագրություններով: Ավանդական պատկերագրական խմբագրությունը ներկայացնում է երեք կանանց՝ յուղի սրվակներ ձեռքին, որոնք եկել են Տիրոջ գերեզմանի մոտ: Բացված գերեզմանի վրա նստած
16/07/2019
- Հա՛յր, Ձեզ համար ի՞նչ է նշանակում աղոթքը: - Ազդանշան եմ ուղարկում և օգնություն խնդրում: Մշտապես օգնություն եմ խնդրում Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից՝ ինձ և այլոց համար: Եթե չխնդրեմ, չեմ էլ ստանա: Հիշում եմ, քաղաքացիական պատերազմի ժամանակ խռովարարները շրջապատեցին մեզ՝ հազար վեց հարյուր հոգի: Մերոնք ընդամենը հարյուր ութսունն էին: Մենք սարի ետևում էինք ամրացել: Եթե նրանք մեզ բռնեին, ապա բոլորիս կսպանեին: Ես փորձում էի ալեհավաքը տեղակայել՝