06/03/2025
Ապաշխարությունը օտար կամ ավելորդ է նրանց համար, ովքեր մտածում են, թե ի՞նչ են արել իրենք, որ ապաշխարեն, ո՛չ մարդ են սպանել, ո՛չ շնացել են, ո՛չ գողացել, ո՛չ էլ ինչ որ մեկին իրավունքից զրկել: Այսինքն՝ ո՞ւմ համար է ապաշխարությունը, միայն գողի՞, մարդասպանի՞, շնացողի՞ և իրավազուրկի՞ համար: Կամ այս կամ այն վատ արարքը չանելը արդյո՞ք բավարար է, որ մարդը չապաշխարի: Ավետարանական ոսկե օրենքը մարդուն թելադրում է ոչ թե չեզոք լինել, այլ. «Այն, ինչ ուզում
05/03/2025
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նախորդող ամենաերկարատև պահեցողության՝ Մեծ պահքի շրջանում որոշ փոփոխություններ են տեղի ունենում եկեղեցում. փակվում է Սբ. Խորանի վարագույրը: Եկեղեցին դրախտի օրինակն է, և Սբ. Խորանի վարագույրով փակվելը խորհրդանշում է Ադամի ու Եվայի արտաքսումը դրախտից: Երբ Աստված դուրս հանեց նրանց բերկրության դրախտից, հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները:
04/03/2025
«Ապաշխարեցե՛ք». առաջինը այս հորդորը տվեց Քրիստոս, երբ սկսեց քարոզել: Ի՞նչ է նշանակում ապաշխարել, ինչո՞ւ և ինչպե՞ս ապաշխարել: Մեծ պահքն իր յոթ կիրակիներով այս հարցերի պատասխանը կարող է տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ուզում են հասկանալ ապաշխարության խորհուրդը: Մեծ պահքը կոչվում է նաև ապաշխարության շրջան: Մեծ պահքի կիրակիներն են՝ Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ըստ այս կիրակիների՝ մարդը
03/03/2025
Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։ Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն
01/03/2025
«Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սղմ. 18:2) Մեծ են աստվածային գործերն ու հրաշալիքները. ո՛չ միտքը կարող է խորհել, և ո՛չ լեզուն՝ ճառել: Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ արարչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդ էակի համար՝ Իր պատկերով և նմանությամբ, որպեսզի վերջինս վայելի այն՝ փառաբանելու իր Արարչի անքննելի մեծությունը: Սակայն առաջին
28/02/2025
Ե՛ս եմ աշխարհի լոյսը։ Ով որ ինծի կը հետեւի՝ խաւարի մէջ պիտի չքալէ, այլ պիտի ունենայ այն լոյսը որ կեանքին կ՚առաջնորդէ» (Յհ․ 8.12)։ Մե՛ղքն է որ խաւարով պատեց մարդուն կեանքը։ Մե՛ղքն է որ մարդուն սիրտին մէջ շիջեցուց արդարութեան լոյսը։ Մե՛ղքն է որ աղօտացուց լոյսը մեր հոգիներուն։ Մարդը կորսնցուց յաւիտենական կեանքին առաջնորդող ճամբան երբ կամովին մարեց այդ ճամբուն լոյսը։ Յաւիտենական կեանքին առաջնորդող լոյսը Քրիստոս ի՛նքն է։ Խզել մեր կապը
27/02/2025
Հավատի զինակիրներն ու Ճշմարտության ջահակիրները՝ Ս. Վարդանանք և Ս. Ղևոնդյանք, անմահացան՝ նահատակվելով վասն հայրենյաց և վասն հավատի: Քրիստոնեական հավատքի մեջ հաստատակամ հոգի ունեցող քաջ այրերն ու հոգևոր սպասավորները, քաջատեղյակ լինելով հոգու անմահությանն ու հավիտենական կյանքին, չէին վախենում իրենց մարմինը սպանողներից, քանի որ իրենց սրտում անջնջելի կերպով դրոշմել էին Տիրոջ այն խոսքերը, թե՝ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում,
26/02/2025
Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր