14/02/2024
«Տեառնընդառաջ» տեսարանի հնագույն պատկերը հռոմեական խճանկար է (432-440 թթ.): Հայկական մանրանկարչության մեջ պատկերը պահպանվել է 11-րդ դարի մատյաններում՝ «Վեհափառի Ավետարան», «Մողնու Ավետարան» և այլն: «Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիոն կառուցվածքը պայմանավորված է Ղուկասի ավետարանի այն հատվածով, որում պատմվում է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելու մասին: Պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գործողությունը
13/02/2024
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունը տարբերվում է մյուս օրերի ժամերգություններից: Այս օրը երեկոյան Տեառնընդառաջի նախատոնակն է կատարվում, կարծես Լույսի տոնախմբություն լինի: Ճշմարիտ Լույսի՝ Քրիստոսի մասին վկայեց Սիմեոն ծերունին, երբ քառասունօրյա Մանկանը գրկած Աստծուց գոհացավ՝ ասելով, որ իր աչքերը տեսան Փրկչին, որ որպես լույս լուսավորելու է հեթանոսներին և լինելու է փառքը Իսրայելի ժողովրդի: «Ճշմարիտ Լույսը, աշխարհ գալով, լուսավորում
12/02/2024
Ուրախանում եմ և ցնծում, որ այժմ Աստծո եկեղեցին գեղեցկանում է իր բազմաթիվ զավակներով, և որ դուք բոլորդ այստեղ եք գալիս մեծ ուրախությամբ: Երբ նայում եմ ձեր լուսավոր հայացքներին, տեսնում եմ ձեր հոգևոր ուրախության անհերքելի ապացույցը, ինչպես իմաստունն է ասում. «Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը» (Առակ. 15:13): Այդ պատճառով էլ ես այսօր վեր կացա մեծ ձգտումով, որպեսզի մասնակցեմ ձեզ հետ այս հոգևոր ուրախությանը՝ միևնույն ժամանակ ցանկանալով ձեզ
11/02/2024
Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է: Բուն բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն մեզ հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը: Այս օրը նվիրված է դրախտի հիշատակին, որի փափկության
10/02/2024
Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև: Արդարությունն ավագին տրվում է հարգանքի
09/02/2024
Պատմում են, որ հիվանդությամբ տառապող մի մարդ նայում էր սեղանին առատորեն դրված տարատեսակ ուտեստներին, խորտիկներին ու ավելի տառապանք ապրում, որովհետև հիվանդությունը թույլ չէր տալիս ուտել դրանցից և ցավով ասում էր, թե մեծ ախորժակով նայում էր այդ ամենին, բայց ոչինչ չէր կարողանում ուտել: Այս իրական պատմությունն ավարտվում է ցավալի վերջաբանով, որտեղ տվյալ անձն այդպես սովամահ է լինում: Այն կարող է շատ խիստ ու դաժան թվալ մեզ, թե ինչու Երկնային
08/02/2024
Հովսեփ Հողոցմեցի հայրապետի կաթողիկոսության ժամանակ պարսից Հազկերտ Բ թագավորը հրաման արձակեց իր տերության սահմաններում ապրող բոլոր քրիստոնյաներին, որ, ընդունելով զրադաշտական կրոնը, պաշտեն արևն ու կրակը: Հազկերտի հրովարտակը, երբ Հայաստան հասավ, Հովսեփ կաթողիկոսը ժողով գումարեց Արտաշատում: Անհրաժեշտ էր քննել նամակի բովանդակությունը և տալ պատշաճ պատասխան: Այդ ժողովին մասնակցեցին Հայոց նախարարներն ու բարձրաստիճան եկեղեցականները: Ժողովականները
07/02/2024
- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ սատանան գայթակղեցնի մեզ: - Որպեսզի ընտրի Իր զավակներին: «Արա՛, ինչ ուզում ես, սատանա»,- ասում է Աստված: Որովհետև ինչ էլ անի, միևնույն է, արդյունքում բոլոր ատամները փշրելու է՝ անկյունաքարին՝ Քրիստոսին հանդիպելով: Եվ եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսն է անկյունաքարը, ապա ոչինչ չի կարող վախեցնել մեզ: Աստված մի այնպիսի փորձություն թույլ չի տա, որի արդյունքում մի լավ բան չլինի: Տեսնելով, որ արդյունքում