06/02/2024
Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ
05/02/2024
Ոչ բոլորը կարող են ունենալ երկրային բոլոր բարիքները, քանի որ ոմանք հարուստ են, ոմանք՝ աղքատ, ոմանք բարձր դիրք են զբաղեցնում հասարակության մեջ, ոմանք՝ աննշան, ոմանք՝ նախաձեռնող են և ամեն ինչում հաջողության են հասնում, ոմանք անհեռատես են և տարբեր անհաջողություններ են կրում, ոմանք ուժեղ են, ոմանք՝ թույլ: Բայց կա մի բարիք, որ կարող է լինել ընդհանուրի սեփականությունը՝ բարի անունը: Այն բոլոր ժամանակներում համարվել է ամենաթանկ բարիքը: Սուրբ
02/02/2024
Եթե երեխա չունեցող կինն իր վիճակի նկատմամբ հոգևոր վերաբերմունք չի ունենում, ապա նա տառապում է: Որքա՜ն ես տանջվեցի մի անզավակ կնոջ հետ: Այդ դժբախտի ամուսինը բարձր պաշտոն էր զբաղեցնում: Այդ կինը մի քանի տուն ուներ, որ վարձով էր տալիս: Բացի այդ, նրանք մեծ տուն ունեին, որտեղ ապրում էին ամուսնու հետ: Բայց ամեն ինչ բեռ էր այդ կնոջ համար` թե՛ շուկա գնալը, թե՛ կերակուր պատրաստելը… Չնայած իսկի ճաշ եփել էլ չգիտեր: Տանը նստած զանգում էր ռեստորան և այնտեղից
01/02/2024
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Այսօր շատ է խոսվում երիտասարդների խնդիրների, երիտասարդական քաղաքականության, երիտասարդության աշխատանքի մասին: Հաճախ հարց են տալիս` ո՞րն է եկեղեցում երիտասարդների տեղը, ինչու՞ և ինչպե՞ս պետք է եկեղեցին զբաղվի երիտասարդների խնդիրներով: Եթե երիտասարդներին դիտարկենք որպես առանձին խումբ, ապա, կարծում եմ, կարելի է ասել, որ եկեղեցի հաճախողների շրջանում երիտասարդները կազմում
31/01/2024
- Հա՛յր, մի անգամ ասացիք մեզ, որ մարդը սիրուց աճում է, հասունանում: - Ուղղակի ինչ-որ մեկին սիրելը դեռ բավարար չէ: Պետք է մարդուն սիրես քեզնից առավել: Մայրն իր երեխաներին իրենից շատ է սիրում: Երեխաներին կերակրելու համար՝ նա սոված է մնում: Սակայն այն ուրախությունը, որ նա է զգում՝ առավել է, քան այն, որ երեխաներն են զգում: Փոքրիկները մարմավոր կերպով են սնվում, իսկ մայրը՝ հոգևոր: Նրանք սնունդի զգայական համն են առնում, այն պարագայում, երբ մայրն ուրախանում
30/01/2024
Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է ունենա այս անցավոր կյանքում պանդուխտ լինելու գիտակցումը, քանի որ ինչպես առաքյալն է ասում՝ «մեր քաղաքացիությունը երկնքում է»: Եվ հետևաբար քրիստոնյաները բոլոր ժամանակներում խնդիր են ունեցել հստակեցնել իրենց վերաբերմունքը այս աշխարհի հասարակական դրսևորումների, բարքերի, սովորույթների նկատմամբ: Ինչպես ռուս եկեղեցու սրբերից մեկը՝ Իգնատիոս Բրանչիանինովն էր ասում. «Այնքան անհրաժեշտ է հասկանալ
29/01/2024
Մի հրաշալի սովորություն կա քրիստոնյաների մեջ. ամեն գործից առաջ Աստծու օրհնությունը հայցել: Գործից առաջ Աստծու օրհնությունը փնտրողը փնտրում է Բարձրյալի պաշտպանությունը, հետևաբար, իրեն և իր գործը հանձնում է Աստծու ձեռքը, ինչը արդեն իսկ հաջողության երաշխիք է: Եթե մարդն ամեն քայլափոխի փորձառու մարդկանց խորհրդի և օգնության կարիքն ունի, ապա առավելաբար ամենակարող Աստծու օգնության և օրհնության կարիքն ունի: Որտեղ կա Աստծու օրհնությունը, այնտեղից
28/01/2024
Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներինու զինվորներին և համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ