02/03/2024
- Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով: - Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում
01/03/2024
Հոգևոր իշխանությունը նման չէ քաղաքական կամ ֆինանսական իշխանությանը: Ինչո՞վ է այն տարբերվում: Հոգևոր իշխանությունը քաղաքական կամ այլ տեսակի իշխանություններից տարբերվում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքով. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս, սա սովորեցնելով, բերում է Իր օրինակը` ասելով, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հոգևոր
29/02/2024
Քննադատություն բառը, ըստ Մալխասեանցի Հայերեն բացատրական բառարանի, նշանակում է՝ 1. գրական կամ արվեստի գործը քննելն ու դատելը, դրան գնահատելը, 2. պարսավ հարձակում որևէ անձի կամ նրա գործունեության վրա, 3. գրվածք, որի մեջ քննադատված է այս կամ այն առարկան: Այսօր աշխարհում քննադատության տարածումը՝ ընդարձակ կամ սահմանափակ, քանակը՝ հաճախակի կամ սակավ, որակը՝ հիմնավորված կամ անհիմն, զորությունը՝ ուժգին կամ մեղմ, նպատակը՝ սխալների
28/02/2024
Կյանքի իմաստի մասին խոսելիս հաճախ ծագում է մեկ այլ հարց, իսկ ի՞նչ է կյանքը: Կյանքը, գիտության տեսակետով, մատերիայի գոյության գործուն ձևն է և այն հատկանիշը, որը տարբերակում է ազդանշան տալու, զգալու, սեփական գոյությունը զարգացնելու հատկություններն ունեցողներին այդ հատկությունները չունեցողներից: Գիտության ճյուղերից այս հարցով հիմնականում զբաղվում է կենսաբանությունը: Ըստ Աստվածաշնչի` կյանքն Աստծո պարգևն է` կենդանության շնչով օժտված արարածների
27/02/2024
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի
26/02/2024
Փետրվարի 25-ին՝ Մեծ պահքի Անառակի կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ Պատարագի, ապա ուխտի մեկնեց Գեղարդավանք: Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի «Զորավոր» երիտասարդաց միությունը իմաստավորում է՝ ուխտավորաբար որևէ սրբավայր այցելելով և Հայոց եկեղեցու, ազգի ու բանակի համար միասնական աղոթք հղելով առ Տեր: Երիտասարդների ուխտագնացության
24/02/2024
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց
23/02/2024
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում: Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և ասաց, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց