27 Հոկտեմբեր, Գշ
23/04/2018
Ապրիլի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խանում Ղազարյանին (57 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով տիկին Խանումն իր դստեր՝ Շնորհիկ Մանգուշյանի (21 տ.) հետ չորս տարի առաջ տեղափոխվել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/22 հասցեում:
22/04/2018
Սիրելի՛ հավատարիմ հետևորդներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Տիրոջ հրաշափառ հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում ենք ահա գտնվում, երբ Ամենակալ Աստծո օգնությամբ անցել ենք Մեծ պահքի ինքնամաքրման շրջանը, անկեղծ ինքնաքննության միջոցով ճանաչել ինքներս մեզ, ապաշխարության ամոքիչ զորությամբ փորձել հաղթահարել մեր մեղավոր «ես»-ը, և այժմ լիարժեքորեն վայելում ենք Սուրբ Հարության տոնի պարգևած աստվածաբույր հոգևոր ուրախությունը, որ հատուկ
21/04/2018
- Հա՛յր, հաճախ ասում եք, որ այսօր ձգտում են ամեն ինչ քայքայել: Կրթության համակարգը նո՞ւյնպես: - Այո: Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում: Մի՞թե դրանք դպրոցներ են: Մի՞թե այն, ինչ այսօր դասավանդում են երեխաներին, մեր լեզուն է: Մի՞թե մեր պատմությունն է: Իսկ Աստվածաբանության հարցում կարելի է կարծել իրավիճակն ավելի լա՞վն է: Աստվածաբանության դիպլոմ ունեցող անաստվածին թույլ են տալիս Աստծո Օրենքը դասավանդել: Ու չեն էլ ստուգում, թե նա երեխաներին
20/04/2018
Հպարտությունից և եսասիրությունից ազատվելու համար առանցքային նշանակություն ունի խոնարհությունը: Առանց խոնարհության հոգևոր կյանքում չենք կարող ունենալ հաջողություն, հետևաբար նաև հավիտենական փրկություն: Մարդու հոգևոր աճի չափը չափվում է նրա ունեցած խոնարհությամբ: Առանց խոնարհության նույնիսկ մեծագույն սխրանքները ոչ միայն օգտակար չեն, այլ կարող են ամբողջովին կործանել մարդուն: Պետք չէ արտաքնապես, ցուցադրական կերպով խոնարհություն ցուցաբերել,
19/04/2018
Ինչպիսի՜ անճոռնիության են այսօր հասել մարդիկ: Այսօր կանայք զանազան քիմիական գանգրացումներ են անում և նրանց մազերը բիզ-բիզ են կանգնում, ասես օսլայած լինեն: Իսկ ինչպիսի՜ հոտ է գալիս: Ուղղակի ալերգիա է սկսում: Ես ներքին զզվանք եմ զգում, երբ աշխարհիկ կերպով զարդարված, աշխարհիկ կերպով բուրող աշխարհիկ կին եմ տեսնում: Մի անգամ ինձ ասացին, որ մի կին Գերմանիա է գնացել, որպեսզի կոսմետոլոգիա սովորի: «Եվ ի՞նչ է այդ կոսմետոլոգիան»,- հարցրեցի ես:
18/04/2018
Աստվածածնի պատկերագրական տարբերակներից են «Բարեխոս Աստվածածինը» պատկերագրական տիպը: Քրիստոնեական արվեստում այն ձևավորվել է 9-10-րդ դարերում: Պատկերագրական այս կերպը ծագել է «Բարեխոսություն» (Դեիսուս) տեսարանից, որում գահակալ Քրիստոսի երկու կողմերում պատկերվում են աղոթելու դիրքով կանգնած Աստվածածինը և Ս. Հովհաննես Մկրտիչը: Բարեխոս Աստվածածնի պատկերագրությունը Բյուզանդիայում հայտնի է «Ագիոսորիտիսա» անունով (բառը ծագել
17/04/2018
Ի՞նչ է բարոյականությունը, ինչպե՞ս կարելի է սահմանել այն: Բարոյականությունը մարդկային վարվելակերպի, վարվեցողության և դրանց առնչվող հասկացությունների համակարգ է, որն աշխարհիկ ընկալումով պետք է ընդունելի և գովելի համարվի հասարակության կողմից, իսկ կրոնական տեսակետով` պետք է հաստատված, ընդունելի ու գովելի համարվի Աստծո կողմից: Քանի որ աշխարհիկ ընկալմամբ հասարակությունն է սահմանում բարոյականության նորմերը, ապա տարբեր հասարակությունների
16/04/2018
Սաղմոս Դավթի, ինչպես Կորխի որդիներն էին, այդպես էլ Ասափը կամ գրողն է [այս սաղմոսի] կամ եղանակ տվողը և Աստծուն օրհնություններ նվիրողը: Սաղմոսի խորհուրդը Տիրոջ երկրորդ գալուստն է և հրեաների զոհաբերության մերժելի լինելը: Նաև Եփրեմի և Եզեկիայի մասին է: 1.Աստուած աստուծոց Տէր խօսեցաւ, կոչեաց զերկիր՝ յարեւելից մինչև ի մուտս արևու: Աստվածների Աստված Տերը խոսեց, ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք: Աստվածը ճշմարիտ Աստվածն է, աստվածները՝